Հայաստանը կարևորում է Պորտուգալիայի հետ բարեկամական հարաբերությունները. Վահագն Խաչատուրյան Գյումրիի Շիրազի փողոցը հեղեղվել է երեկվա հորդառատ անձրևների պատճառով Միջազգային փորձ ու ֆուտբոլային նոր հմտություններ. Երևանում կայացավ Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարը «ՄԱԿ-ի ամբիոնից Սերժ Սարգսյանի կողմից է հնչել ալիևյան կեղծիքների բացահայտմանն ուղղված այս պորտատեղադրումը». Աշոտյան 1 օր ջուր չի լինի Արմավիր քաղաքում, Նորավան և Լուկաշին գյուղերում Նռնակով ընտանիքի անդամներին սպառնացած տղամարդու տան հարակից շինությունում հայտնաբերել են կանեփանման զանգված Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հարավարևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ականանետ. ԱՀ ՊՆ Պատկան մարմիններին կոչ ենք անում ուշադրության կենտրոնում պահել Լիանա Մարգարյանի բարձրացրած խնդիրները. հայտարարություն Ի՞նչ է, ձեր գործը սպանելն է, մերը՝ թաղե՞լը. ո՜չ, իմ գործը ձեր ձեռքը բռնելն է. Բագրատ Սրբազան Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով 

Լոռու, Արմավիրի, Վայոց Ձորի մարզերում կատարված դանակահարությունների դեպքեր է բացահայտվել

Իրավունք

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու, Արմավիրի և Վայոց Ձորի մարզային քննչական վարչություններում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել են դանակահարությունների մի քանի դեպքեր։

Մասնավորապես, ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված քննությամբ պարզվել է, որ 2022թ. հուլիսի 11-ին՝ երեկոյան, Ալավերդի քաղաքի 35-ամյա բնակիչը 38-ամյա եղբոր հետ Ալավերդու այգում մասնակցել է հացկերույթի։ Այդ ընթացքում՝ ժամը 22:00-ի սահմաններում, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է առաջացել վերջինիս և հացկերույթի մեկ այլ՝ 50-ամյա բնակչի միջև: Նշված անձինք, պարզաբանումներ կատարելու նպատակով, առանձնացել են այգում, որտեղ նրանց միջև շարունակվող վիճաբանության ընթացքում 50-ամյա տղամարդն իր մոտ եղած դանակով մեկ անգամ դիտավորությամբ հարվածել է 38-ամյա տղամարդուն, այնուհետև՝ վիճաբանությանը միջամտած՝ վերջինիս 35-ամյա եղբորը։ Արդյունքում, եղբայրներին պատճառվել է ծանր մարմնական վնաս:

Ալավերդի քաղաքի 50-ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով:

Իսկ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված քննությամբ պարզվել է, որ Արագածոտնի մարզի 47-ամյա բնակիչը իր գործընկերուհու հետ Արմավիրի մարզի Գայ համայնքի վարչական տարածքում գտնվող գյուղմթերքի  շուկայում զբաղվել է գյուղատնտեսական մթերքների վերավաճառքով: 2022թ. օգոստոսի 1-ին շուկայի աշխատակիցներից մեկը, դիտողություններ է արել 47-ամյա տղամարդուն, պահանջել  այլևս  շուկա չգալ, բացի այդ, պարբերաբար կոնֆլիկտային իրավիճակներ է ստեղծել և հայհոյախառն արտահայտություններ հնչեցրել 47-ամյա տղամարդու ու նրա գործընկերուհու հասցեին: 2022թ. օգոստոսի 3-ին՝ ժամը 04:00-ի սահմաններում, 47-ամյա տղամարդը, շուկայում տեսնելով հիշյալ աշխատակցին, սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել նրան՝ պատճառելով  կյանքին վտանգ սպառնացող ծանր մամնական վնասվածքներ:

47-ամյա տղամարդուն մեղադարանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով:

Վերոնշյալ երկու վարույթներով մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը: Նշված վարույթներով նախաքննությունն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազներին։

Դանակահարության ևս մեկ դեպք բացահայտվել է ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում կատարված քննությամբ։

Մասնավորապես, քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2023թ. մարտի 11-ին` ժամը 14.00-ից 16.10-ն ընկած ժամանակահատվածում, Գետափ գյուղի 32-ամյա բնակիչը երկու անձանց հետ գտնվել է Աղավնաձոր բնակավայրի Երևանյան խճուղում գտնվող սննդի կետում: Նրանց միջև անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է առաջացել, ինչից հետո 26-ամյա երիտասարդը 32-ամյա տղամարդու հետ դուրս են եկել սննդի կետից, քայլել դեպի «Աղավնաձորի շուկա» կոչվող տարածք, որտեղ երիտասարդը իր մոտ նախապես եղած կտրող-ծակող գործիքի գործադրմամբ դիտավորությամբ հարվածներ է հասցրել 32-ամյա տղամարդու մարմնի տարբեր հատվածներին` պատճառելով կյանքի համար վտանգավոր՝ ծակած-կտրած, թափանցող վնասվածքներ:

Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա 26-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով: Վերջինիս նկատմամաբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Այս վարույթի շրջանակներում նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հայաստանը կարևորում է Պորտուգալիայի հետ բարեկամական հարաբերությունները. Վահագն ԽաչատուրյանԳյումրիի Շիրազի փողոցը հեղեղվել է երեկվա հորդառատ անձրևների պատճառովՄիջազգային փորձ ու ֆուտբոլային նոր հմտություններ. Երևանում կայացավ Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարը Ուկրաինայում նշել են՝ որքան գումար է անհրաժեշտ «Կախովսկայա» ՀԷԿ-ի փլուզումից հետո երկիրը վերականգնելու համար«ՄԱԿ-ի ամբիոնից Սերժ Սարգսյանի կողմից է հնչել ալիևյան կեղծիքների բացահայտմանն ուղղված այս պորտատեղադրումը». Աշոտյան1 օր ջուր չի լինի Արմավիր քաղաքում, Նորավան և Լուկաշին գյուղերումԱրդբեջանում զինծառայող է մահացել Նռնակով ընտանիքի անդամներին սպառնացած տղամարդու տան հարակից շինությունում հայտնաբերել են կանեփանման զանգվածԱդրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հարավարևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ականանետ. ԱՀ ՊՆՊատկան մարմիններին կոչ ենք անում ուշադրության կենտրոնում պահել Լիանա Մարգարյանի բարձրացրած խնդիրները. հայտարարությունԻ՞նչ է, ձեր գործը սպանելն է, մերը՝ թաղե՞լը. ո՜չ, իմ գործը ձեր ձեռքը բռնելն է. Բագրատ ՍրբազանՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանովԱնկարայում հայտնել են հրթիռների գործարանում պայթյունի հնարավոր պատճառըՄեզնից խլում են ազգային գոյության իրավունքը. «Հայաքվեն» պետք է հակադրվի դրանՏիգրան Սարգսյանը Երևանում է. նա իր տանը մեծ խնջույք կանի. Armlur.amԱրագածոտնում Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ 5 վիրավորներից 1-ը երեխա էFrance Football-ը հոկտեմբերի 30-ին կորոշի 2023թ. Ոսկե գնդակի հաղթողինՓարիզի խորհուրդն ընդունել է Արցախի ժողովրդին և ՀՀ-ում ապաստանած արցախցիներին օգնության բանաձևԹուրքիայում հրթիռների գործարանում պայթյուն է որոտացել. կան զոհեր (տեսանյութ) Գյումրեցի 15-ամյա պատանին իր վրա ջուր լցնելու համար դանակահարել է 14-ամյա համաքաղաքացունԳլխավոր դատախազն այցելել է Սևանի կայազորի զինվորական դատախազություն և ՀՀ ՊՆ 2-րդ բանակային կորպուսԱյնթափում 21-ամյա վարորդը Toyota Corolla-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, նա հիվանդանոցում մահացել էԿարսի անկման ու 1920-ի հայ-թուրքական կործանարար պատերազմի գլխավոր դասերը․ ՇարմազանովՍուտ է` ապրել միշտ էլ ուզում ես. Արսեն Մկրտչյանը 2 վիրահատության է ենթարկվելՏոկիոյի օդանավակայանում միմյանց են բախվել երկու ինքնաթիռ, տուժածներ չկանՀետախուզվող հայտնաբերվեցԱմերիկյան մեկ դոլարը գնվում է 381 դրամ, վաճառվում՝ 388 դրամ նվազագույն փոխարժեքովՍիրուշոն նոր ֆոտոշարք է ներկայացրելԱդրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածում. ԱՀ ՊՆՆավթի գները նվազել ենՄխիթարյանն ու խաղընկերները վերջին մարզումն են անցկացրել ՉԼ եզրափակչից առաջԱյսօր Հայ Առաքելական եկեղեցին այսօր տոնում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի՝ Վիրապից ելքըՀունիսի 10-ի աստղագուշակԱլավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներՀունիսի 10. Օրվա խորհուրդԻնչու Բաքուն հրաժարվեց հանդիպումից. «Հրապարակ»«Հրապարակ». Ղեկավարությունն է որոշելու«Ժողովուրդ». Կարևոր կառույցը ղեկավար չունի«Հրապարակ». Իշխանություններում չեն կողմնորոշվում«Փաստ». Կհաջողվի՞ սկսել Արցախն այլ պետության մաս ճանաչող ցանկացած գործողություն քրեականացնելու ստորագրահավաքը«Հրապարակ». Գեւորգ Պապոյանի նախագիծը բունտ է հասունացրել կառուցապատողների մոտ«Ժողովուրդ». Անդրանիկ Թևանյանը ցանկանում է քաղաքապետի թեկնածու լինել. ում հետ է բանակցում«Հրապարակ». Կարծիք հայտները մե՞ղք է«Փաստ». «Սորոսականները» խիստ նեղված են«Ժողովուրդ». Թաղապետի օգնականն առաջինն է կրակել իր մեքենայից. բացառիկՀարսնացուներն սկսել են զանգվածաբար հրաժարվել հարսանեկան սպիտակ զգեստներիցԵրգիչ Մեթյու Հիլին պատմել է, թե ինչպես է փոխվել իր կյանքը Թեյլոր Սվիֆթից բաժանվելուց հետոՌԴ ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել Լավրովի և Թուրքիայի նոր արտգործնախարար Ֆիդանի զրույցիցԱդրբեջանն ականանետ է կիրառել Կախակնի դիրքերի ուղղությամբ․ ՊՆ Հորդորում ենք այլ կերպ չմեկնաբանել հաշվեքննիչ պալատի ուսումնասիրությունները․ ՀՀ ԱՆ
Ամենադիտված