«Ձեզ ձայն չտվեցի, մի’ շարունակեք», «Շարունակելու եմ». Ա. Քոչարյանի ու Գ. Մանուկյանի վիճաբանությունը Սահմանին էֆեկտիվ են ծառայում կանայք, սեպտեմբերի 13-14-ին մինչև վերջ դիրքը չթողեցին. Արմեն Խաչատրյան Կարելի էր ուղղակի բանակի գեներալների վրա ցեխ չշպրտել, դրանով հեղինակությունը բարձրացնել. Մանուկյան Կանայք լավ են կրակում, որովհետև կրծքավանդակով ու փորով շնչելու տարբերւթյուն կա. Պապիկյան Բանակում կանանց ներգրավումը մոդայի՞կ է, թե՞ նոր լիցք կտա. Անդրանիկ Քոչարյան Բացառված է, չի քննարկվելու նման հարց, դա կարմիր գիծ է. Գրիգորյանը՝ Ալիևի՝ միջանցք պահանջելու մասին Աղձք, Ուջան բնակավայրերի մոտ իրականացվելու են պայթեցման աշխատանքներ. ճանապարհը 15 րոպե փակ կլինի Փոխվարչապետը, Ավինյանն ու ԵՄ դեսպանը փորձարկում են ձեռքբերված ավտոբուսները Էդ հեքիաթները պատմողներին էլ գնացեք հարցրեք. Պապիկյանը՝ զինծառայողներին առևանգելու լուրի մասին «Խաղաղության» անվան տակ երկիրը մարդկանցով հանձնում են թուրքերին, դրան զուգահեռ կյանքն են վայելում 

Նիկոլ Փաշինյանը կարևորել է փոխվարչապետների գրասենյակների կողմից բարեփոխումների հետևողական կյանքի կոչումը

Հայաստան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսօր ներկայացվել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Տիգրան Խաչատրյանի գրասենյակների՝ 2022 թ. գործունեության հաշվետվությունները:

Փոխվարչապետներից բացի, խորհրդակցությանը մասնակցել են վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, փոխվարչապետների գրասենյակների ղեկավարները, պաշտոնատար այլ անձինք:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրել է իր գրասենյակի կողմից 2022 թ. կատարված աշխատանքները:

Նշվել է, որ ՀՀ-ԱՄՆ զարգացման գործընկերության շրջանակում 120 մլն ԱՄՆ դոլար դրամաշնորհն ուղղվել է մեր երկրում ժողովրդավարության ամրապնդմանը և տնտեսական կայունության ապահովմանը:

ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) շրջանակում կատարվել է 42 միջոցառում, ընթացքի մեջ են 29-ը: 

«ԵՄ տնտեսական և ներդրումային պլան. Հայաստան» գործիքակազմի շրջանակում հաստատվել են կամ հաստատման փուլում են ընդհանուր առմամբ 395 մլն եվրո արժողությամբ ծրագրեր՝ փոքր ու միջին ձեռնարկատիրության խթանման, Սյունիքի մարզի դիմակայունության բարձրացման, Երևանի կայուն զարգացման, թվային վերափոխման, գիտության և այլ ուղղություններով: Շարունակվել են ԵՄ TWINNING և TAIEX գործիքների ներքո փորձագիտական աջակցության նախաձեռնությունները:

Միջազգային տնտեսական ինտեգրման համատեքստում շարունակվել է փոխգործակցությունը ԵԱՏՄ և ԱՊՀ կանոնադրական մարմինների հետ: ԵԱՏՄ շրջանակում ընդունվել են առանցքային նշանակություն ունեցող մի շարք որոշումներ՝ հաստատվել են գյուղատնտեսական առաջնային նշանակություն ունեցող առանձին ապրանքների գծով հաշվեկշիռները, դեղագործության, սննդամթերքի արտադրության, շինարարության, ոսկերչության, թեթև արդյունաբերության ոլորտի 435 ապրանքատեսակի համար սահմանվել է 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ, շարունակվել է էլեկտրաէներգետիկ, ֆինանսական շուկաների, էլեկտրոնային առևտրի և այլ ոլորտների զարգացմանն ուղղված համատեղ աշխատանքը:

Անդրադարձ է եղել նաև ռազմավարական համակարգման աշխատանքներին, որոնց շրջանակում 2022 թ. հաստատվել է 5 ռազմավարություն, 15-ը շրջանառվում են, 9-ը գտնվում են մշակման փուլում:

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ներկայացնելով իր գրասենյակի 2022 թ. կատարողականը, անդրադարձել է նախ սուբվենցիոն ծրագրերին: Նշվել է, որ 2022 թ. հաստատվել է 363 ծրագիր՝ մոտ 75 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով, որից պետական բյուջեի մասնաբաժինը կազմել է մոտ 40 մլրդ ՀՀ դրամ:

Ներկայացվել է Կառավարության՝ կրթության ոլորտում առաջնահերթություն հանդիսացող 300 դպրոց, 500 մանկապարտեզ ծրագրի ընթացքը: Նշվել է, որ 2022 թ. վերջի դրությամբ՝ ավարտվել է 24 դպրոցի և 46 նախադպրոցական հաստատության կառուցումը: Ներկայում ընթացքի մեջ են 47 դպրոցի և 102 նախակրթարանի կառուցման/նորոգման աշխատանքները, զուգահեռ շարունակվում են տեղորոշման և նախագծման աշխատանքները: Մինչև 2026 թ. նախատեսվում է մարզերում կառուցել 150 կրթահամալիր, որոնք կունենան նաև նախակրթարան:

Անդրադարձ է եղել մի շարք ներդրումային նախագծերի ընթացքին, այդ թվում՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերին, Հյուսիս-հարավ, քաղաքաշինական, բարեգործական ծրագրերին: Ներկայացվել է առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքների ծրագրի ընթացքը, որի շրջանակում 2023 թ. բյուջեով նախատեսված աշխատանքների ծավալը շուրջ 20 մլն ԱՄՆ դոլար է:

Ինչ վերաբերում է Ինժեներական քաղաքին՝ նշվել է, որ 11 ընկերություն ստացել է ռեզիդենտի կարգավիճակ, գործողներից 4-ը մեկնարկել են շինարարական աշխատանքը:

Փոխվարչապետները ներկայացրել են նաև միջգերատեսչական խորհուրդների և նախարարական կոմիտեների շրջանակում կատարված աշխատանքները: Անդրադարձ է եղել թվայնացման գործընթացին, այդ համատեքստում իրականացվող բովանդակային և կառուցվածքային բարեփոխումներին ևս:

Հաշվետվություններին հաջորդել է մտքերի շահագրգիռ փոխանակությունը:

Քննարկվել են զարգացման գործընկերությանը, միջազգային տնտեսական ինտեգրմանը, սուբվենցիոն և առաջնահերթ նշանակություն ունեցող պետական ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև ընթացիկ գործունեությանն առնչվող հարցեր:

Վարչապետը կարևորել է փոխվարչապետների գրասենյակների կողմից բարեփոխումների հետևողական կյանքի կոչումը և զարգացման ծրագրերի վերաբերյալ հանրային պատշաճ իրազեկումը:

Կառավարության ղեկավարը, ի թիվս մի շարք այլ թեմաների, նշել է նաև ռազմավարությունների մշակման ստանդարտների կարևորությունը, խոսել շինարարական կարողությունների զարգացման անհրաժեշտության մասին:

 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԵՄ-ում դատապարտել են բռնությունը Կոսովոյում և ապաէսկալացման կոչ են արել «Ձեզ ձայն չտվեցի, մի’ շարունակեք», «Շարունակելու եմ». Ա. Քոչարյանի ու Գ. Մանուկյանի վիճաբանությունը Սահմանին էֆեկտիվ են ծառայում կանայք, սեպտեմբերի 13-14-ին մինչև վերջ դիրքը չթողեցին. Արմեն Խաչատրյան Կարելի էր ուղղակի բանակի գեներալների վրա ցեխ չշպրտել, դրանով հեղինակությունը բարձրացնել. Մանուկյան Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել Կանայք լավ են կրակում, որովհետև կրծքավանդակով ու փորով շնչելու տարբերւթյուն կա. Պապիկյան Բանակում կանանց ներգրավումը մոդայի՞կ է, թե՞ նոր լիցք կտա. Անդրանիկ Քոչարյան Բացառված է, չի քննարկվելու նման հարց, դա կարմիր գիծ է. Գրիգորյանը՝ Ալիևի՝ միջանցք պահանջելու մասին Աղձք, Ուջան բնակավայրերի մոտ իրականացվելու են պայթեցման աշխատանքներ. ճանապարհը 15 րոպե փակ կլինի Փոխվարչապետը, Ավինյանն ու ԵՄ դեսպանը փորձարկում են ձեռքբերված ավտոբուսները Մխիթարյանը պատրաստ կլինի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղինՎարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Խորվաթիայի վարչապետինԷդ հեքիաթները պատմողներին էլ գնացեք հարցրեք. Պապիկյանը՝ զինծառայողներին առևանգելու լուրի մասին «Խաղաղության» անվան տակ երկիրը մարդկանցով հանձնում են թուրքերին, դրան զուգահեռ կյանքն են վայելում Այն օրից, երբ կինը կհամարվի զինծառայող, ծառայությունը կդառնա պարտադիր. Պապիկյան Իսակովի պողոտայում տեղի ունեցած սպանությունը վենդետա է. հաշվեհարդար է տեսել եղբոր սպանության համար. մանրամասներ Ինչ վիճակ է ՀՀ ավտոճանապարհներին Հետևեք պաշտոնական լրահոսին. Սուրեն Պապիկյանը՝ սահմանային իրավիճակի մասին Հայաստան է ժամանել Սլովենիայի ԱԺ նախագահը․ հանդիպումներ կունենա ՀՀ նախագահի, վարչապետի հետ Եթե ծառայության մեջ պարզվի՝ աղջիկներից մեկը հղի է, ի՞նչ է լինելու. Մանուկյանը՝ Պապիկյանին 18-27 տարեկան աղջիկները կարող են մինչև հոկտեմբերի 1-ը դիմել զորակոչի համար. ներկայացվեց նախագիծ Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման ճանապարհ հատվածում նոր կամուրջ կկառուցվի ՄԻՊ աջակցությամբ քաղաքացին ձեռք է բերել մասնակի կենսաթոշակ ստանալու իրավունք Կառավարության անդամները ԱԺ-ում քննարկում են 2022-ի բյուջեի արդյունքներըԵրևանի ավտոբուսային պարկի բացումը․ ձեռք բերված ավտոբուսները մայրաքաղաքում են․ ՈՒՂԻՂԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստ․ ՈՒՂԻՂԱնընդունելի է առանց կոշտ արձագանքի թողնել Արցախի դեմ Ադրբեջանի սպառնալիքները․ ԱՀ ԱԳՆ հայտարարությունը Ադրբեջանը ոչնչացրել է Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան. կլինի՞ որևէ արձագանք. Ալեն Սիմոնյան Հերթական ապատեղեկատվությունը Ադրբեջանից․ Արցախի ՊՆ-ն հերքում է Հրդեհ Գետափ գյուղում․ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ Լույս չի լինիԵրևանում «Նեպտուն» համալիրի ավտոկայանատեղիում կրակոցներ են հնչել, 18-ամյա տղայի են սպանել Ադրբեջանը ապատեղեկատվություն է տարածում․ ՀՀ ԶՈւ-ն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ Գունավոր մետաղների գներՄոսկվայում պայթյուն է որոտացել. ԱԹՍ է ընկել (տեսանյութ)«Ժողովուրդ». Գերադասելով հեծանվավազքն անվտանգային հարցերից«Ժողովուրդ». Արմեն Գրիգորյանի՝ պետբյուջեի հաշվին գործուղումները«Հրապարակ». «Լավ չեք աշխատում, պարոն Ղազարյան»Ապահովագրվում են. ամեն ինչ կարող է պատահել. «Փաստ»«Ժողովուրդ». Իշխանության մտերիմները ծանոթներ են փնտրում. վարժական հավաքները թակել են նրանց դռները«Հրապարակ». Սամվել Բաբայանը պատրաստվում է Արցախում խժդժություններ հրահրե՞լ«Փաստ». Արցախի ինքնորոշման մերժումը քրեականացնող նախագիծն ԱԺ ներկայացնելու համար պետք կլինի 50 հազար ստորագրություն«Ժողովուրդ». Հեծանվավազքի մրցաշարը խայտառակ միջադեպերով է ուղեկցվել«Փաստ». «Կարմիր գծերի» ու շահերի համադրման լաբիրինթում«Ժողովուրդ». ՔՊ-ականները նոր հանձնարարություն են ստացելԱնահիտ Սիմոնյանը նոր սիրելի՞ ունի. երգչուհու կողքին հայտնի երիտասարդ պաշտոնյա՞ն է. Starnews.am Ջուլիա Ֆոքսը հանրությանը ներկայացել է մազերից պատրաստված թափանցիկ զգեստովՎուչիչը Կոսովոյում իրավիճակի սրման պատճառով կդիմի երկրի քաղաքացիներինՄեծ Բրիտանիայում նախազգուշացրել են թագավորության փլուզման վտանգի մասինԱրցախի ներկա ու նախկին նախագահները մասնակցել են ՀՀ առաջին Հանրապետության 105-ամյակի միջոցառմանը
Ամենադիտված