ԵՄ դիտորդական առաքելության զեկույցը հայկական կողմին հասանելի չէ․ ԱԳ նախարար
Արտաքին Քաղաքական

ԵՄ դիտորդական առաքելությունը ունեցել է փաստաթուղթ, որը սահմանափակ հասանելիություն ունի․ փաստաթուղթը տրամադրվել է միայն ԵՄ անդամ երկրներին, հրապարակային չի զեկուցվել։ Այս մասին մարտի 23-ին՝ Ազգային ժողովում արտաքին հարաբերությունների մշտական խորհրդարանական հանձնաժողովի արտահերթ նիստում, ասաց հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Փաստաթղթին ազատ հասանելիություն պարզապես չկա, պարզաբանեց Միրզոյանը։
«Քանի որ, սա, ըստ էության, զեկույց է։ Այն, ի սկզբանե, նախատեսվել է Եվրամիության ղեկավարության համար»,- ասաց Միրզոյանը։