ՄԱԿ-ի դատարանը հատուկ ակտիվություն չի ցուցաբերում, որ Բաքուն կատարի իր որոշումը․ Եղիշե Կիրակոսյան
Տեսանյութեր
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն անդրադարձավ Ադրբեջանի վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի վճռին:
«Ցավոք սրտի, Ադրբեջանի կողմից անտեսվում է որոշումը: Դա նորություն չէ, Ադրբեջանի կողմից անընդհատ են որոշումներն անտեսվում: Այս որոշումը հստակ է:
Մեր ջանքերը պետք է ուղղված լինեն նաև հարցը բարձրացնելու ՄԱԿ-ի ԱԽ-ում որովհետև դա այն մարմինն է, որը ունի լիազորություն՝ իրականացնելու դատարանի վճիռների կատարման վերահսկողություն»,- ասաց Կիրակոսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։