Երասխը, որտեղ սպանվեց հայ զինվորը, ադրբեջանական լրատվամիջոցներն անվանում են «հին ադրբեջանական հող»․ ամերիկացի լրագրող
BlogosphereԱդրբեջանի ապակառուցողական լրատվամիջոցներն ավելի ու ավելի են տարածում քարոզչություն, որի պնդմամբ, Հայաստանի տարածքը «Արևմտյան Ադրբեջան» է։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը։
«Երասխ գյուղը, որտեղ երեկ ադրբեջանցի զինվորները սպանել են հայ զինվորին, անվանում են «հին ադրբեջանական հող», - ընդգծել է նա։