Սնուփ Դոգը ցանկություն է հայտնել ելույթ ունենալ Չարլզ III-ի թագադրման ժամանակ
Այլ

Ռեփեր Սնուփ Դոգը ցանկություն է հայտնել ելույթ ունենալ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի թագադրման արարողությանը։ Այդ մասին գրում է The Sun-ը։
Երաժիշտն ընդգծել է, որ թագավորական ընտանիքի հետ գրեթե ընտանեկան կապ է զգում։ Նրա խոսքով՝ այս կերպ Դոգը ցանկանում է հարգանք ու սեր արտահայտել իշխող դինաստիայի նկատմամբ, ինչպես նաև հարգել հանգուցյալ թագուհի Եղիսաբեթ II-ի հիշատակը։ Ռեփերը հիշել է, թե ինչպես են ժամանակին ցանկացել արտաքսել իրեն Մեծ Բրիտանիայից՝ ծանր հանցագործության կասկածանքով, սակայն թագուհին անձամբ է պաշտպանել իրեն։
«Երբ նրանք փորձեցին ինձ վտարել Անգլիայից, թագուհին ասաց, որ իր թոռները սիրում են Սնուփ Դոգին, և նա ոչ մի վատ բան չի արել Բրիտանիայում», - ասել է Դոգը: