Միշելը հեռախոսազրույցներ է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ
Արտաքին Քաղաքական

Այսօր առավոտյան Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
«Մենք քննարկել ենք վերջին իրավիճակը տեղում։
Ընդգծվել է ԵՄ-ի պատրաստակամությունը՝ նպաստելու իրենց երկրներում նորմալացման գործընթացի խթանմանը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը»,- Twitter-ի իր էջում գրել է Միշելը։