Գվինեթ Փելթրոուն 76-ամյա դահուկորդին մեղադրել է ոտնձգությունների մեջ
Այլ

Հոլիվուդյան դերասանուհի Գվինեթ Փելթրոուն, ով դատարան է ներկայացել դահուկորդի հետ բախման պատճառով, մեղադրել է տղամարդուն սեռական ոտնձգությունների մեջ։ Հաղորդում է Page Six-ը։
76-ամյա ակնաբույժ Թերի Սանդերսոնը պատմել է, որ հեռուստաաստղը բախվել է իրեն Յուտայի լեռնադահուկային հանգստավայրի լանջին և փախել դեպքի վայրից: Բախման հետևանքով տղամարդը կոտրել է չորս կողոսկր և ստացել գլխի լուրջ վնասվածք։ Այժմ նա դերասանուհուց պահանջում է 300 հազար դոլար՝ որպես բարոյական փոխհատուցում։
Միևնույն ժամանակ Փելթրոուն դատավարության ժամանակ հայտարարել է, որ Սանդերսոնն ինքն է բախվել իր մեջքին, ինչի պատճառով երկուսն էլ ընկել են։ Հայտնի աստղի խոսքով՝ նրա դահուկներն իր դահուկների արանքում են եղել, և տղամարդու երկարատև տնքոցների պատճառով առաջին վայրկյաններին կատարվածն ընկալել է որպես սեռական ոտնձգություն։
«Ես շփոթված էի։ Նա գրկեց ինձ թիկունքից և բարձր տնքաց։ Ես չգիտեի, թե ինչ մտածեմ. ծաղրո՞ւմ են ինձ, թե՞ դա ինչ-որ այլասերվածություն է», - հիշել է դերասանուհին և հավելել, որ մի րոպե անց, այնուամենայնիվ, հասկացել է, որ Սանդերսոնը տնքում է ցավից։ «Երբ քեզ նվաստացած և վիրավորված ես զգում, ցավոք սրտի, սկում է գործել ադրենալինը», - ասել է նա: