18-ամյա Անաստասիա Դեմուրչյանը դարձել է բռնցքամարտի աշխարհի չեմպիոն
Սպորտ

Ռուսաստանցի մարզուհի Անաստասիա Դեմուրչյանը ոսկե մեդալ է նվաճել Նյու Դելիում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Անապա քաղաքը ներկայացնող հայ մարզուհին մինչեւ 70 կգ քաշայինների եզրափակչում 5:0 հաշվով պարտության է մատնել ավստրալացի Ֆրենսիս Սքոթին։
Նշենք, որ 18-ամյա Դեմուրչյանը 2022թ․ Ռուսաստանի չեմպիոնն է։