Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում Վերին Լարսի թողունակությունը կավելանա 15-20 տոկոսով. ԵԱԶԲ վարչության փոխնախագահ Ուսումնասիրվել են 44-օրյա պատերազմից հետո բազմաբնակարան շենքերը․ պատկերը մտահոգիչ է․ ԱՀ պետնախարար Ինչ իրավիճակ է Արցախում․ ՌԴ ՊՆ–ի հայտարարությունը ՄԻՊ-ը հյուրընկալել է «Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի երեխաներին. նրանց տրամադրվել է ՄԻՊ թեժ գծի համարը Որպես Աշոտ Փաշինյանի ուսուցիչ՝ ներողություն եմ խնդրում տիկին Գայանեից. Աշոտ Բլեյան. 24TV Ամերիկացի գեներալը նշել է բազմաբևեռ աշխարհի գերտերությունները Վարդան Բիչախչյանը կդադարի մարզել Արարատ-Արմենիա ֆուտբոլային ակումբը Հուրգադայում որոշել են փակել բոլոր լողափերը շնաձկան հարձակումից հետո «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը 

Ինչու Նիկոլ Փաշինյանը չի «կտրում» ընտրությունը կեղծելու մեջ կասկածվողների «ձեռքերը»

Վերլուծական

Հեղափոխությունից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ Հայաստանը փակել է ընտրակեղծիքների ամոթալի էջը, իսկ արդեն 2021-ի խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախաշեմին հայտարարել էր, որ կկտրի յուրաքանչյուրի ձեռքը, ով կհանդգնի ընտրակեղծիք կատարել:

Չնայած Փաշինյանի այս խոստմանը՝ պարբերաբար ջրի երես են դուրս գալիս ընտրակեղծիքների դրվագներ, որոնք պատշաճ ուշադրության չեն արժանանում պատկան մարմինների կողմից:

Դիցուք՝ Սիսիան համայնքի 34/07 ընտրատեղամասում ընտրական հանձնաժողովի ղեկավարի հստակ ուղղորդմամբ տեղի է ունենում ընտրախախտում, որի մասին դիտորդների կողմից կա հստակ արձանագրված փաստ՝ կազմվել է արձանագրություն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանը: Դանիելյանը հայտնել է, որ քաղաքացիների փոխարեն կատարվում է քվեարկություն, հենց քվեախցիկում։ Նա նաեւ հայտնել է, որ Սիսիան համայնքի 34/07 ընտրատեղամասի դիմաց քաղաքացիներին ուղղորդում են ընտրել համար 6՝ ՔՊ թեկնածուին:

Երեկ «Հրապարակը» ֆիքսել է, թե ինչպես է Սիսիանում՝ ընտրատեղամասի դիմաց ՔՊ-ական թեկնածու Արմեն Հակոբջանյանին մոտենում մի քաղաքացի և նշում՝ ամեն ինչ նորմալ ա: Հակոբջանյանն էլ իր հերթին նշում է՝ շնորհակալ եմ, այնուհետև քաղաքացին մոտենում է ՔՊ-ական թեկնածուին, վերջինս իր ձեռքը մտցնում է քաղաքացու գրպանը: 

Արարատի մարզի Վեդի համայնքում ընտրությունների առաջին փուլից դժգոհ ՔՊ-ն համառորեն հասավ երկրորդ փուլին: Վեդիում նախորդ տարի անցկացված ՏԻՄ ընտրություններն անցել են կրկնաքվեարկության, առերեւույթ ընտրախախտումների մասին 10 դեպքի մասին ահազանգերով, իշխող ուժի մասնակցությամբ ծեծուջարդով: ՔՊ-ական Գարիկ Սարգսյանը Վեդիում երկրորդ փորձից հաղթել է՝ պաշտոնյա թիմակիցների աջակցությամբ:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն 2021-ի դեկտեմբերին կայացած ՏԻՄ ընտրությունների ժամանակ ահազանգում էր Սյունիքի մարզի Տեղ համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներակայցուցիչների կողմից ընտրախախտումների մասին։ Իր ֆեյսբուքյան էջում նա գրել է․«Սյունիքի մարզի Տեղ համայնքում Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության ներակայցուցիչները` մեքենաներով ընտրողներին տանում ու բերում էին։ Ըստ առկա տեղեկությունների, այդ նպատակի համար ներգրավվել էին նաև վարձակալված «Նիվաներ»։ Ընտրողներին բերել-տանելու համար օգտագործվող մեքենաների համարները հանած էին։ Դիտորդների կողմից այդպիսի մի «Մազդաի» հետապնդման փորձը չստացվեց, առանց համարների մեքենան փախավ։ Բազմաթիվ տեղերում պաստառներ էին փակցրել օրենքի խախտմամբ և վարչական ռեսուրսի չարաշահմամբ։ Միաժամանակ 3 վստահված անձանցով գտնվել են ընտրական տեղամասում, երբ օրենքը, ՏԻՄ ընտրությունների համար, թույլատրում է միայն մեկը»։ 

Գյումրիում ՏԻՄ ընտրություններին ընդառաջ մի շարք ահազանգեր էին հնչել, որ այսպես կոչված՝ սոցօգնություն է բաժանվում իշխող քաղաքական ուժի կողմից: Հիշեցնենք, որ ՔՊ թեկնածուն այն ժամանակ Հովհաննես Հարությունյանն էր՝ Շիրակի մարզպետը

Նախորդ տարի մամուլը գրել էր, որ  Անի խոշորացված համայնքի կազմի մեջ մտնող Ձիթհանքով գյուղում ՔՊ-ի համար ձայներ ապահովելուն ներգրավված է եղել քրեական հեղինակություն, «Չաղ Ռուստամ» մականվամբ Ռուստամ Ստեփանյանը, ով պարբերաբար հայտնվում է սկանդալային պատմություններում: Ըստ ԶԼՄ հրապարակումների՝ նա վայելում է Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի (Շիշ բռնող) բարձր հովանանավորությունը: Վերջինս հենց Ձիթհանքով գյուղից է, և դեռևս ընտրություններից 4-5 օր առաջ է գործող իշխանությունների կողմից «գործուղվել» ծննդավայր՝ ՔՊ-ի համար ցանկալի արդյունք ապահովելու համար: Եվ հենց Ձիթհանքովում ՔՊ-ն հաղթել է: Հիշեցնենք, որ Անիում ՔՊ թեկնածուն Արման Սարիբեկյանն էր:

Երեկ «Քաղաքացու որոշում» կուսակցությունը ահազանգ էր հնչեցրել, որ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Համբարձումյանը ժամեր շարունակ չի հեռանում Սիսիանի թիվ 34/06 ընրատեղամասից, ինչն ակնհայտորեն օրենքի խախտում է:

ArmLur.am-ի թղթակիցը Սիսիանի 34/03 հանձնաժողովից երեկ հաղորդում է ներկայացրել խախտման մասին: Ավագանու ՔՊ-ական թեկնածու Հովսեփ Առաքելյանը շրջել է ընտրատեղամասի տարածքում, զրուցել տարբեր քաղաքացիների հետ: Երբ ոստիկանին հորդորել են ընտրատեղամասից հեռացնել ՔՊ-ական թեկնածուին, որը չի պահպանել օրենքով պահանջվող 50մ շառավիղ հեռավորությունը ընտրատեղամասից, ոստիկանն ասել է, որ մետր չունի, չի կարող չափել հեռավորությունը:

Վանաձորում 2021 թվականի դեկտեմբերի 5-ին ՏԻՄ նույնպես ընտրություններ էին, որոնց մասնակցում էր 10 ուժ, այդ թվում՝ «Քաղաքացիական պայմանագիրը», որի թեկնածուն մարզպետ Արամ Խաչատրյանն է։ Մարզպետը նախընտրական քարոզարշավն իրականացնում էր  մի շարք խախտումներով և վարչական չարաշահումներով։ Նախ նա քարոզարշավը սկսել էր մինչ արձակուրդ վերցնելը։ Բացի այդ՝ քարոզարշավին մասնակցում էր ծառայողական ավտոմեքենայով․ սա պնդում չէ, այլ՝ կասկած, քանի որ քարոզարշավին մասնակցում է Hundai մակնիշի ավտոմեքենայով, իսկ մարզպետի ծառայողականը հենց այդպիսի ավտոմեքենա է:

2021-ի ՏԻՄ ընտրությունների ժամանակ «Իմ քայլի» նախկին պատգամավոր,այժմ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի եղբոր կինը խոստովանել էր, որ կնիքը տուն էր տարել։ Վերջինս, հիշեցնենք, հանձնաժողովի անդամ էր: Իհարկե, պատկան մարմինները չուսումնասիրեցին այս պատմությունը և պատժվողներ այդպես էլ չեղան:

2021-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի արդեն նախկին ղեկավար Դավիթ Կարապետյանը, ով նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի թեկնածու է, մտնելով թիվ 7/8 ընտրատեղամաս, ասել է. «ՔՊ»-ից ո՞վ ա ստեղ, դուխներդ տեղը, հաղթելու ենք»։

Ինչպես հասկանում ենք՝ վերը նշված պաշտոնյաների մեծ մասը մինչ այս պահն էլ ոչ միայն չեն պատժվել՝ առնվազն նրանց գործողությունների մասով որևէ ուսումնասիրություն չի իրականացվել պարզելու համար՝ այդ գործողությունները տեղավորվում էին օրենքի սահմաններում, թե ամեն դեպքում օրենքին հակասում էին: Դեռ մի բան էլ վերջիններս շարունակում են պաշտոն զբաղեցնել և նույնիսկ այդ պաշտոնի բարձրացման են գնում: Փաստացի, պոպուլիզմ էր թե՛ Նիկոլ Փաշինյանի պնդումը, որ պատժելու է ընտրակեղծիք կատարած յուրաքանչյուր քաղաքացու, թե՛ այն պնդումը, որ Հայաստանը փակել է այդ ընտրակեղծիքների ամոթալի էջը:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում«Կներեք, որ «չադրայով» չեմ, բայց ամեն դեպքում ջրով ծածկվել եմ». Նազենի Հովհաննիսյան (լուսանկար) Վերին Լարսի թողունակությունը կավելանա 15-20 տոկոսով. ԵԱԶԲ վարչության փոխնախագահ Ուսումնասիրվել են 44-օրյա պատերազմից հետո բազմաբնակարան շենքերը․ պատկերը մտահոգիչ է․ ԱՀ պետնախարար Ինչ իրավիճակ է Արցախում․ ՌԴ ՊՆ–ի հայտարարությունըՄԻՊ-ը հյուրընկալել է «Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի երեխաներին. նրանց տրամադրվել է ՄԻՊ թեժ գծի համարը Որպես Աշոտ Փաշինյանի ուսուցիչ՝ ներողություն եմ խնդրում տիկին Գայանեից. Աշոտ Բլեյան. 24TV ԱՄՆ–ում գողը փորձել է թալանել արհեստանոցը՝ գլխին կրելով ստվարաթղթե տուփ (տեսանյութ)Ամերիկացի գեներալը նշել է բազմաբևեռ աշխարհի գերտերություններըՎարդան Բիչախչյանը կդադարի մարզել Արարատ-Արմենիա ֆուտբոլային ակումբը Հուրգադայում որոշել են փակել բոլոր լողափերը շնաձկան հարձակումից հետո«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքըԼևոն Արոնյանը չի ցանկանում մեկնել Բաքու Հրդեհ Բյուրեղավանի հանրակացարանային շենքի սենյակներից մեկում. 2 քաղաքացի է տարհանվել Ռոբերտ Փիլիպոսյանը ոսկե մեդալ է նվաճել աշխարհի մինչև 16 տարեկանների արագ շախմատի առաջնությունում Հետաքրքիր հանդիպումներ ունեցանք, անհամբեր սպասում ենք քննարկումներին․ Կլաարը՝ Բաքվում Զեփյուռ Բրուտյանը բողոքել է ալերգիայիցԱրցախի ՊԲ–ն հայտարարություն է տարածելՊետպատվերի համար նախատեսված միլիարդները փոշիացվե՞լ ենՄեր Հայրենիքն է, այստեղ չկա «անկլավային» տրամաբանություն․ միաբանները Ոսկեպարում էին Գոռում էր «հայրիկ»․ նոր մանրամասներ՝ Հուրգադայում շնաձկան հարձակման դեպքիցԻնչո՞ւ Բաքուն չեղարկեց Վաշինգտոնյան հանդիպումը ՆԳՆ ավտոշարասյան համար ճանապարհը մասնակի փակելու հետևանքով վթար էր տեղի ունեցել․ պարզաբանում Վաշինգտոնը չի հստակեցնում Միրզոյան-Բայրամով հաջորդ բանակցությունների ժամկետները․ «Ազատություն»  «Արևահարվեցի, թունավորվեցի, 3 անգամ ընկա ջախջախվեցի»․ Իննա ԽոջամիրյանՆյու Յորքը գլխավորել է աշխարհի ամենաաղտոտված օդով քաղաքների ցանկը (լուսանկարներ)ՔՊ-ականները Թալինը վերածել են «հայկական Սիցիլիայի»Կարևոր է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցություններին․ գեներալ-գնդապետ ՄանիլովՀունիսի 19-20-ը Մինսկում տեղի կունենա ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստըՎաղը Գայանեի դատական նիստն է, վերջին շանսը՝ ազատ արձակման․ «Որդիների կանչ» Հայ-ռուսական համալսարանի նոր ռեկտոր է նշանակվել Հայաստանը գործադրում է ամեն ջանք «Հյուսիս-Հարավ» և «Արևելք-Արևմուտք» ուղղությունների զարգացումը խրախուսելու համար. Նիկոլ Փաշինյան Հուրգադայում տղամարդ է մահացել շնաձկան հարձակման հետևանքով․ ահասարսուռ կադրերԱդրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆՖրանսիայում սիրիացի փախստականը դանակահարել է երեխաների (տեսանյութ)Փաշինյանը և Միշուստինը Սոչիում շրջել են ցուցահանդեսի տաղավարներով և ծանոթացել հայկական արտադրանքին Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետը և Թուրքիայի ՊՆ ղեկավարը քննարկել են համատեղ զորավարժությունների անցկացման հարցը Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում․ բախվել են 2 Mercedes-ներ. 7 վիրավորներից 3-ը երեխաներ են ՃՏՊ Արթիկ-Նոր Կյանք ավտոճանապարհին. կա տուժածՀուսով ենք՝ հանդիպումը կկայանա մոտ ապագայում․ Ադրբեջանը՝ Միրզոյան-Բայրամով բանակցությունների մասին ԱՄՆ դեսպան Քվինն այցելել է Մեղրիի Սուրբ Հովհաննես եկեղեցի, Տաթևի վանք և Խնձորեսկ քարանձավային քաղաք Ամերիկյան «Chopped» խոհարարական հեռուստաշուի աստղ Ամանդա Ֆրայթագն այցելել է «Երեմյան ակադեմիա» (լուսանկարներ)Կարգալույծ է հռչակվել Տ. Ադամ քահանա Մովսեսյանը Արդարադատության միջազգային դատարանը շուտով կներկայացնի իր որոշումը Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրելու վերաբերյալԿաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է Շիրակի պետական համալսարանի տնտեսագիտական ամբիոնի վարիչըՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագրի նորանշանակ տնօրենն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ ԱԳ փոխնախարարին Ինդոնեզիայում ՀՀ դեսպանը հավատարմագրերն է հանձնել ԱՍԵԱՆ գլխավոր քարտուղարին Մեկ օրում բացահայտվել է 75 հանցագործության դեպք. Գրանցվել է 15 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 15 մարդ «Գետամեջ 2016» թռչնաֆաբրիկայի արտադրական գործունեությունը կասեցվել է Փաշինյանը՝ Բելառուսի վարչապետի թևից քաշելով, մոտեցրեց ցուցահանդեսի հայկական տաղավարին
Ամենադիտված