Армении угрожает внутренняя блокада. Oпасности сдачи «анклавов» Большая политика и маленькая Арпи Пашинян 20 шагов властей против Ай Дата В Первопрестольном Святом Эчмиадзине отслужена литургия поминовения Святых мучеников Геноцида армян Католикос Всех Армян обратился к народу с призывом солидарности и единства Между двумя камнями. Кого в конечном итоге «кинет» Пашинян? Раздел «Арцах» был удален с сайта офиса Заре Синаняна Цена на газ может вырасти. Последствия односторонних уступок Пашиняна Какое отношение к Фонду Сороса имеют «пионеры» компании против ААЦ 40 провалов за 6-летнее правление Пашиняна 

Ինչու Նիկոլ Փաշինյանը չի «կտրում» ընտրությունը կեղծելու մեջ կասկածվողների «ձեռքերը»

Аналитический

Հեղափոխությունից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ Հայաստանը փակել է ընտրակեղծիքների ամոթալի էջը, իսկ արդեն 2021-ի խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախաշեմին հայտարարել էր, որ կկտրի յուրաքանչյուրի ձեռքը, ով կհանդգնի ընտրակեղծիք կատարել:

Չնայած Փաշինյանի այս խոստմանը՝ պարբերաբար ջրի երես են դուրս գալիս ընտրակեղծիքների դրվագներ, որոնք պատշաճ ուշադրության չեն արժանանում պատկան մարմինների կողմից:

Դիցուք՝ Սիսիան համայնքի 34/07 ընտրատեղամասում ընտրական հանձնաժողովի ղեկավարի հստակ ուղղորդմամբ տեղի է ունենում ընտրախախտում, որի մասին դիտորդների կողմից կա հստակ արձանագրված փաստ՝ կազմվել է արձանագրություն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանը: Դանիելյանը հայտնել է, որ քաղաքացիների փոխարեն կատարվում է քվեարկություն, հենց քվեախցիկում։ Նա նաեւ հայտնել է, որ Սիսիան համայնքի 34/07 ընտրատեղամասի դիմաց քաղաքացիներին ուղղորդում են ընտրել համար 6՝ ՔՊ թեկնածուին:

Երեկ «Հրապարակը» ֆիքսել է, թե ինչպես է Սիսիանում՝ ընտրատեղամասի դիմաց ՔՊ-ական թեկնածու Արմեն Հակոբջանյանին մոտենում մի քաղաքացի և նշում՝ ամեն ինչ նորմալ ա: Հակոբջանյանն էլ իր հերթին նշում է՝ շնորհակալ եմ, այնուհետև քաղաքացին մոտենում է ՔՊ-ական թեկնածուին, վերջինս իր ձեռքը մտցնում է քաղաքացու գրպանը: 

Արարատի մարզի Վեդի համայնքում ընտրությունների առաջին փուլից դժգոհ ՔՊ-ն համառորեն հասավ երկրորդ փուլին: Վեդիում նախորդ տարի անցկացված ՏԻՄ ընտրություններն անցել են կրկնաքվեարկության, առերեւույթ ընտրախախտումների մասին 10 դեպքի մասին ահազանգերով, իշխող ուժի մասնակցությամբ ծեծուջարդով: ՔՊ-ական Գարիկ Սարգսյանը Վեդիում երկրորդ փորձից հաղթել է՝ պաշտոնյա թիմակիցների աջակցությամբ:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն 2021-ի դեկտեմբերին կայացած ՏԻՄ ընտրությունների ժամանակ ահազանգում էր Սյունիքի մարզի Տեղ համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներակայցուցիչների կողմից ընտրախախտումների մասին։ Իր ֆեյսբուքյան էջում նա գրել է․«Սյունիքի մարզի Տեղ համայնքում Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության ներակայցուցիչները` մեքենաներով ընտրողներին տանում ու բերում էին։ Ըստ առկա տեղեկությունների, այդ նպատակի համար ներգրավվել էին նաև վարձակալված «Նիվաներ»։ Ընտրողներին բերել-տանելու համար օգտագործվող մեքենաների համարները հանած էին։ Դիտորդների կողմից այդպիսի մի «Մազդաի» հետապնդման փորձը չստացվեց, առանց համարների մեքենան փախավ։ Բազմաթիվ տեղերում պաստառներ էին փակցրել օրենքի խախտմամբ և վարչական ռեսուրսի չարաշահմամբ։ Միաժամանակ 3 վստահված անձանցով գտնվել են ընտրական տեղամասում, երբ օրենքը, ՏԻՄ ընտրությունների համար, թույլատրում է միայն մեկը»։ 

Գյումրիում ՏԻՄ ընտրություններին ընդառաջ մի շարք ահազանգեր էին հնչել, որ այսպես կոչված՝ սոցօգնություն է բաժանվում իշխող քաղաքական ուժի կողմից: Հիշեցնենք, որ ՔՊ թեկնածուն այն ժամանակ Հովհաննես Հարությունյանն էր՝ Շիրակի մարզպետը

Նախորդ տարի մամուլը գրել էր, որ  Անի խոշորացված համայնքի կազմի մեջ մտնող Ձիթհանքով գյուղում ՔՊ-ի համար ձայներ ապահովելուն ներգրավված է եղել քրեական հեղինակություն, «Չաղ Ռուստամ» մականվամբ Ռուստամ Ստեփանյանը, ով պարբերաբար հայտնվում է սկանդալային պատմություններում: Ըստ ԶԼՄ հրապարակումների՝ նա վայելում է Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի (Շիշ բռնող) բարձր հովանանավորությունը: Վերջինս հենց Ձիթհանքով գյուղից է, և դեռևս ընտրություններից 4-5 օր առաջ է գործող իշխանությունների կողմից «գործուղվել» ծննդավայր՝ ՔՊ-ի համար ցանկալի արդյունք ապահովելու համար: Եվ հենց Ձիթհանքովում ՔՊ-ն հաղթել է: Հիշեցնենք, որ Անիում ՔՊ թեկնածուն Արման Սարիբեկյանն էր:

Երեկ «Քաղաքացու որոշում» կուսակցությունը ահազանգ էր հնչեցրել, որ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Համբարձումյանը ժամեր շարունակ չի հեռանում Սիսիանի թիվ 34/06 ընրատեղամասից, ինչն ակնհայտորեն օրենքի խախտում է:

ArmLur.am-ի թղթակիցը Սիսիանի 34/03 հանձնաժողովից երեկ հաղորդում է ներկայացրել խախտման մասին: Ավագանու ՔՊ-ական թեկնածու Հովսեփ Առաքելյանը շրջել է ընտրատեղամասի տարածքում, զրուցել տարբեր քաղաքացիների հետ: Երբ ոստիկանին հորդորել են ընտրատեղամասից հեռացնել ՔՊ-ական թեկնածուին, որը չի պահպանել օրենքով պահանջվող 50մ շառավիղ հեռավորությունը ընտրատեղամասից, ոստիկանն ասել է, որ մետր չունի, չի կարող չափել հեռավորությունը:

Վանաձորում 2021 թվականի դեկտեմբերի 5-ին ՏԻՄ նույնպես ընտրություններ էին, որոնց մասնակցում էր 10 ուժ, այդ թվում՝ «Քաղաքացիական պայմանագիրը», որի թեկնածուն մարզպետ Արամ Խաչատրյանն է։ Մարզպետը նախընտրական քարոզարշավն իրականացնում էր  մի շարք խախտումներով և վարչական չարաշահումներով։ Նախ նա քարոզարշավը սկսել էր մինչ արձակուրդ վերցնելը։ Բացի այդ՝ քարոզարշավին մասնակցում էր ծառայողական ավտոմեքենայով․ սա պնդում չէ, այլ՝ կասկած, քանի որ քարոզարշավին մասնակցում է Hundai մակնիշի ավտոմեքենայով, իսկ մարզպետի ծառայողականը հենց այդպիսի ավտոմեքենա է:

2021-ի ՏԻՄ ընտրությունների ժամանակ «Իմ քայլի» նախկին պատգամավոր,այժմ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի եղբոր կինը խոստովանել էր, որ կնիքը տուն էր տարել։ Վերջինս, հիշեցնենք, հանձնաժողովի անդամ էր: Իհարկե, պատկան մարմինները չուսումնասիրեցին այս պատմությունը և պատժվողներ այդպես էլ չեղան:

2021-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի արդեն նախկին ղեկավար Դավիթ Կարապետյանը, ով նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի թեկնածու է, մտնելով թիվ 7/8 ընտրատեղամաս, ասել է. «ՔՊ»-ից ո՞վ ա ստեղ, դուխներդ տեղը, հաղթելու ենք»։

Ինչպես հասկանում ենք՝ վերը նշված պաշտոնյաների մեծ մասը մինչ այս պահն էլ ոչ միայն չեն պատժվել՝ առնվազն նրանց գործողությունների մասով որևէ ուսումնասիրություն չի իրականացվել պարզելու համար՝ այդ գործողությունները տեղավորվում էին օրենքի սահմաններում, թե ամեն դեպքում օրենքին հակասում էին: Դեռ մի բան էլ վերջիններս շարունակում են պաշտոն զբաղեցնել և նույնիսկ այդ պաշտոնի բարձրացման են գնում: Փաստացի, պոպուլիզմ էր թե՛ Նիկոլ Փաշինյանի պնդումը, որ պատժելու է ընտրակեղծիք կատարած յուրաքանչյուր քաղաքացու, թե՛ այն պնդումը, որ Հայաստանը փակել է այդ ընտրակեղծիքների ամոթալի էջը:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Армении угрожает внутренняя блокада. Oпасности сдачи «анклавов» Большая политика и маленькая Арпи Пашинян20 шагов властей против Ай ДатаВ посольстве Армении в Китае состоялось мероприятие памяти жертв Геноцида армянУшел из жизни доктор исторических наук, профессор Николай ОваннисянСерж Саргсян о нынешней делимитации границы с Азербайджаном: Процесс не приведет Армению к мируВ Москве в Кафедральном соборе Святого Преображения отслужена литургия в память жертв Геноцида армянВ Первопрестольном Святом Эчмиадзине отслужена литургия поминовения Святых мучеников Геноцида армянУченые выяснили, какие существа на Земле первыми научились светитьсяМарукян: Получается, что не нужно требовать у Баку покинуть оккупированные территории Армении?Генерал: Сколько можно отдавать земли по частям?Microsoft передумала блокировать свои программы в РоссииАрмянский народ вновь борется против ненависти: председатель Палаты представителей УругваяОплакивая трагедию, мы ценим стойкость армянского народа: Послание Джо БайденаПоддержка незаконно содержащимся в бакинской тюрьме армянским заключённым. Марш в ЦицернакабердПосол Литвы почтил память жертв Геноцида армянПолковник: Демаркация не укрепит наши границыУмерла скандальная блогерша Лена МироАзербайджан не остановится, потому что есть атмосфера безнаказанности: Жан- Люк МеланшонАбхазия чтит память жертв Геноцида армянАрмянский народ пережил первый геноцид XX века и первую этническую чистку XXI века: выступление Натали Луазо в ЕПВ Норатусе за сутки погибли двое мужчин – вследствие взрыва и огнестрельного раненияВ Цицернакаберде супругу премьер-министра Армении встретили криками «Никол - предатель», «Никол – убийца»Часть подвергнутых приводу у села Баграташен граждан отпущены на свободуСпикер парламента: Мы чтим память 1,5 миллиона невинных жертв Геноцида армянОмбудсмен: В Армении слишком много применяется арест в качестве меры пресеченияДрузья и коллеги Рубена Варданяна инициировали маршГеноцид армян - самое ужасное преступление в истории человечества: Фабио Массимо КастальдоГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюПрезидент Армении: Борьба с безнаказанностью имеет важное значение для восстановления исторической справедливостиПосольство России в Армении опубликовало запись на армянском языке в день памяти жертв Геноцида армянПосол Бельгии в Армении в Мемориальном комплексе Цицернакаберда почтил память жертв Геноцида армян в Османской империиСегодня мы чтим память жертв Геноцида армян: Марина КальюрандФранцузы и армяне навсегда связаны: МакронГенсек ОДКБ заявил о попытках Запада распространять деструктивный контент в других странахКатоликос Всех Армян обратился к народу с призывом солидарности и единстваЭрдоган в связи с 24 апреля сделал очередное заявление, отрицающее исторические реалии 1915 годаС утра поток людей к мемориалу «Цицернакаберд» в Ереване не прекращаетсяВ 21 веке, мы стали свидетелями очередной политики этнических чисток и ее последствий: МИДГеноцид армян – это не просто трагедия прошлого, это продолжающаяся действительность: депутат ЕвропарламентаПремьер-министр Никол Пашинян почтил память жертв Геноцида армян в ЦицернакабердеПослание премьер-министра Никола Пашиняна по случаю 109-й годовщины Геноцида армянГенсек: решение Армении покинуть ОДКБ или остаться в ней будет суверенным выбором страны109 лет спустя: День памяти жертв Геноцида армянПремьер-министр Армении присутствовал на концерте, посвященном памяти жертв Геноцида армянАрхиепископ Аршак Хачатрян: Народ, возможно ли создать мирный союз между палачом и жертвой?В мемориальном комплексе Цицернакаберд завершилось факельное шествиеМежду двумя камнями. Кого в конечном итоге «кинет» Пашинян?Раздел «Арцах» был удален с сайта офиса Заре СинанянаВ селе Киранц также проходит факельное шествие
Самое популярное