Դոյդոյանն ահազանգում է՝ Երևանի քաղաքապետարանից 40 օր է պատասխան չկա՝ ոչ մերժում են, ոչ տրամադրում
ԲլոգոսֆերաՔաղաքապետարանին դատի էինք տվել տեղեկություններ չտալու համար։ Դատը շահեցինք ու ստացանք տեղեկությունը։ Հիմա էլի ենք դիմել այլ թեմայով տեղեկություններ ստանալու համար, ու էլի 40 օր է պատասխան չկա՝ ոչ մերժում են, ոչ տրամադրում։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ինֆորմացիայի Ազատության Կենտրոնի» նախագահ Շուշան Դոյդոյանը։
«Պահանջել ենք տեղեկատվություն՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից 2022, 2023 թվականների ընթացքում որքա՞ն գումար է բռնագանձվել Երևանի քաղաքապետարանից:
Հիմա ի՞նչ անենք՝ դատի տանք, թե՞ Սեւ ցուցակով ու Ժանգոտ կողպեքով բավարարվենք»,- գրել է Դոյդոյանը։