Եթե 10 մլրդ եվրոյի լավ ծրագիր ունենանք, գումարը կլինի, ՀՀ-ի վարկունակությունը բարձր է. նախարար Ոստիկանության պետն ու ՈԶ հրամանատարն այցելել են Սյունիքի մարզ ԵՄ-ն 2.8 մլրդ եվրո չի տրամադրել, ասել է՝ կտրամադրի, եթե լինեն ծրագրեր. ֆինանսների նախարար Այսօր գիշեր Գևորգի սիրտը կանգ է առել… Կոտայքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երեխաներից մեկը մահացել է Վթարի պատճառով 12 ժամ ջուր չի լինելու Արագածոտնի մարզում Պապան կուբը վառում էր, ու մենք ունեինք 40 րոպե, որ բոլորս հասցնեինք լողանալ. Անաիս Սարդարյան (ֆոտո) Հայաստանի բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Ղազախստանում Եթե նախկինում լավ բանի շուրջ լավ են բանակցել, բա ինչի՞ չստացվեց. Միրզոյանը՝ Խամոյանին Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել օձերին 

Բացահայտվել են Երևանում կատարված բնակարանային գողության և գողության փորձի բազմաթիվ դեպքեր. ՔԿ

Իրավունք

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում իրականացված քննությամբ բացահայտվել են Երևան քաղաքում կատարված բազմաթիվ բնակարանային գողությունների և մեկ գողության փորձի դեպքեր:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի 43-ամյա բնակիչը, հափշտակություն կատարելու շուրջ նախապես համաձայնության գալով 42-ամյա տղամարդու, առանձին դեպքերում՝ քննությամբ ինքնությունը չպարզված անձի հետ, Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Ագաթանգեղոսի, Պուշկինի, Ամիրյան փողոցների տարբեր շենքերի 7 բնակարաններից 2022 թ. տարբեր ամիսներին, օրվա տարբեր ժամերին, կատարել են գողություններ՝ բնակարան ապօրինի մուտք գործելու միջոցով։

Մասնավորապես, նախապես կատարելով դերաբաշխում՝ օժանդակող անձինք սպասել են դրսում՝ հսկելով շենքերի բակերի և մուտքերի անցուդարձը։ Իսկ 43-ամյա տղամարդը, բարձրանալով համապատասխան հարկեր, հարմարեցված բանալու գործադրմամբ բացել է ինչպես ՀՀ քաղաքացիներին պատկանող, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիների կողմից վարձակալված բնակարանների դռները և մուտք գործելով՝ հափշտակել է բջջային հեռախոսներ, համակարգիչներ, թանկարժեք ոսկյա զարդեր, փաստաթղթեր, տարբեր չափերի և արժույթների գումարներ, կենցաղային իրեր։ Մեկ դեպքում էլ վերջինս միայնակ է մուտք է գործել Պուշկինի փողոցում գտնվող բնակարան և կատարել հափշտակություն:

Պարզվել է, որ նույն մեխանիզմով 43-ամյա տղամարդը փորձել է մուտք գործել Նալբանդյան փողոցում գտնվող շենքի բնակարան, սակայն չկարողանալով բացել է բնակարանի մուտքի դուռը, հանցակցի հետ հեռացել է:

Բացահայտված 7 դրվագ բնակարանային գողությունների դեպքերով պարզված՝ քաղաքացիներին պատճառված գույքային վնասը դրամական արտահայտությամբ կազմել է ընդհանուր 15,3 մլն ՀՀ դրամ։

Ձեռք բերված տվյալների հիման վրա Երևան քաղաքի 43-ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի (Խարդախությունը) 3-րդ մասի 2-րդ կետով (7 դրվագ), 456-րդ հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ կամ տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ հափշտակելը, շորթելը, ոչնչացնելը, վնասելը կամ թաքցնելը) 1-ին մասով և 44-254-րդ հոդվածի (Գողության փորձ) 3-րդ մասի 2-րդ կետով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը։

Իսկ 42-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել 46-254-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ) և 44-254-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել  բացակայելու արգելքը:

Նշված 2 անձանց մասով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննության առնելու։

Կատարված բնակարանային գողություններից մի քանիսին որպես օժանդակող մասնակցած այլ՝ դեռևս ինքնությունը չպարզված անձանց մասով նախաքննությունը շարունակվում է։ 

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ցավոք, որոշ կողմերի մոտեցումը չի ծառայում Հայաստանի հետ խաղաղության գործընթացի շուրջ համաձայնության գալուն. ԲայրամովԵթե 10 մլրդ եվրոյի լավ ծրագիր ունենանք, գումարը կլինի, ՀՀ-ի վարկունակությունը բարձր է. նախարարՈստիկանության պետն ու ՈԶ հրամանատարն այցելել են Սյունիքի մարզԵՄ-ն 2.8 մլրդ եվրո չի տրամադրել, ասել է՝ կտրամադրի, եթե լինեն ծրագրեր. ֆինանսների նախարար Այսօր գիշեր Գևորգի սիրտը կանգ է առել…Կոտայքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երեխաներից մեկը մահացել էՎթարի պատճառով 12 ժամ ջուր չի լինելու Արագածոտնի մարզումՊապան կուբը վառում էր, ու մենք ունեինք 40 րոպե, որ բոլորս հասցնեինք լողանալ. Անաիս Սարդարյան (ֆոտո) Հայաստանի բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Ղազախստանում Եթե նախկինում լավ բանի շուրջ լավ են բանակցել, բա ինչի՞ չստացվեց. Միրզոյանը՝ Խամոյանին Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել օձերին Վաշինգտոնում խաղաղության բանակցություններում համաձայնեցված կետերի թիվն ավելացել է. ԲայրամովԺամը 13։00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է․ Արցախի ՊԲ Անցած մեկ շաբաթում գրանցվել է 157 արտակարգ դեպք. 47 հրդեհ, 11 ինքնասպանության փորձ, 79 ավտովթար ՔՊ-ականը դժգոհեց. Սփյուռքում փչացնում են հայ-թուրքական հարաբերություններըՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունը նոր պետ ունիՊղինձն էժանանում է ՀԱՊԿ-ը ավելի լավ է ոչինչ չասի, քան ասի՝ սահմանագիծ չկա, դժվար է ասել՝ ով, ում տարածք է մտել Apple-ը կստեղծի iPhone՝ առանց էկրանի անցքերի. Face ID-ն կթաքցվի էկրանի տակ (լուսանակար)«Ալիևը 1975թ քարտեզով սահմանազատմանը միշտ առարկել է, թե չէ գործընթացը սկսված կլիներ»ՊԵԿ-ը բացահայտել է անհամեմատ ցածր գներով ծաղիկների իրացման և հարկման բազաների թերհայտարարագրման հերթական դեպքը Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն անխուսափելի է. ԲայրամովՈ՞րն է մեր անարժանապատիվ վարքագծի պատճառը․ վարկածներՔՊ-ականը խորհուրդ տվեց Միրզոյանին չկենտրոնանալ միայն ԼՂ խնդրի վրա ու զբաղվել, օրինակ, ԱֆրիկայովՀայաստանի իշխանությունները պետք է փորձեն ապահովել Ստեփանակերտ-Բաքու երկխոսության մեխանիզմն ու հարթակը․ ՄիրզոյանԷդուարդ Սպերցյանը ռուսական Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանի լավագույն կիսապաշտպանն է Ճիշտ է՝ Ալիևը հրապարակավ չի ասել՝ ճանաչում է ՀՀ 29 800 քկմ տարածքը, բայց չի առարկել. Միրզոյան Փաշինյանին ո՞ր մի անուղեղն ա խորհուրդ տվել Անկարայում բարևել թուրքական աղանդի հիմնադրին Ապաշրջափակման դեպքում Հայաստանի տարածքում սահմաններն ամբողջությամբ վերահսկելու է հայկական կողմը․ Արմեն ԳրիգորյանՓաշինյանը Էրդողանի երդմնակալությանը երկրորդ շարքում էր, որովհետև բոլոր վարչապետներն էին այնտեղԼիազորվե՞լ եք ԼՂ-ի կողմից Արցախում տարածել Ադրբեջանի իշխանությունը. հարց՝ ԱԳ նախարարին Սահմանամերձ գյուղում տուն կառուցելիս պետությունը կմարի հիփոթեքային վարկը 16 մլն դրամի եւ 13 % տոկոսագումարի չափովԼաչինի արգելափակումից և սեպտեմբերյան ագրեսիայից հետո ՄԱԿ-ում փաստաթուղթ չհաջողվեց ընդունելՄեկ ամսում արգելոց-թանգարաններ է այցելել ավելի քան 85 հազար տեղացի և օտարերկրացի զբոսաշրջիկ. աճը՝ 22 տոկոսՎրաստանում ակցիա կկազմակերպվի ի աջակցություն Արցախի 19-ամյա երիտասարդը թմրամիջոցներով փաթեթներ էր տեղադրում Վանաձորում Ստեփան Հովհաննիսյանը ժամանակ է խնդրել Հայաստանի հավաքականում խաղալու մասին մտածելու համար «Փաշինյանի դեմքին ժպտացողներն ու թքողները շանտաժով ապահովագրում են իրենց, դիմելու են ուժի կիրառմանը»Նախկին ձևով այլևս չենք աշխատելու, թվում ա՝ առանձին կառույց ա ու ժամկետներն իրա համար չեն. Ավինյան Քիչ առաջ Գայանե Մարտիրոսյանի խափանման միջոցը փոխվեց. Վերաքննիչ դատարանի որոշումը Ամենակոշտ ձևով ենք արձագանքելու, եթե մեզ անորակ ծառայություն կամ ապրանք մատակարարվի. Ավինյան ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԱԺ-ում ներկայացնում է 2022-ի բյուջեի կատարողականըՈստիկանն «աչքով» որոշել է՝ ապակին մգեցված է, իսկ վարորդը ալկոհոլի ազդեցության տակ. միջադեպ Երեւանում740 փողոցի ցուցանակ կփոխվի, անունները կգրվեն հայերեն ու անգլերեն լեզուներով ԱԽՔ-ին ասեք թող քիչ Հ1-ում բլբլա, տարվա վերջին ոչ մի խաղաղության պայմանագիր էլ չի կնքվելու․ Շարմազանով Ֆիկտիվ տեխհսկողությունը մեզ այլևս պետք չէ, կարող ենք այն հանձնել ավելի խոշոր խաղացողներին. ԱվինյանԱռեղծվածային դեպք․ Երևանի Արգիշտիի լճում հայտնաբերվել են սատկած տարբեր չափի բազմաթիվ ձկներՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԵրևանի քաղաքապետարանում նոր նշանակում է կատարվել Արծվանիկ-Կարմրաքար հատվածում՝ անտառում մոլորված քաղաքացուն հայտնաբերել են․ նա վնասել է ոտքը
Ամենադիտված