Ուղևորը բացել է ինքնաթիռի դուռը և բերման ենթարկվել (տեսանյութ)
Տեսանյութեր

Լոս Անջելեսից Սիեթլ չվերթն իրականացնող Delta-ի ուղեւորը թռիչքից վայրկյաններ առաջ բացել է ինքնաթիռի դուռը եւ բերման ենթարկվել ոստիկանների կողմից: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Նշվում է, որ տղամարդը չի ձերբակալվել, այլ ուղարկվել է հոգեբուժական փորձաքննության։ Չվերթի մնացած ուղեւորներին ստիպված են եղել այլ ինքնաթիռ տեղափոխել, նրանց մեկնման ժամը հետաձգվել է։
Ականատեսների վկայությամբ՝ ինքնաթիռը թռիչքուղու վրա արագություն էր հավաքում, երբ մոտեցել է մորուքով մի տղամարդ և բացել դուռը։ Երբ ինքնաթիռը վերադարձել է, ոստիկանները բերման են ենթարկել ուղեւորին։