Եթե Ադրբեջանը գարնանը հարձակում չգործի Հայաստանի վրա, ուրեմն ԵՄ դիտորդական առաքելությունը հաջողվել է․ Ռիտեր
Արտաքին ՔաղաքականԵթե Ադրբեջանը գարնանը հարձակում չգործի Հայաստանի վրա, ուրեմն ԵՄ դիտորդական առաքելությունը հաջողվել է: Այս մասին Deutsche Welle պարբերականի հետ զրույցում հայտարարել է Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը։
«Բազմաթիվ հայերի համոզմամբ՝ գարնանը Ադրբեջանը հարձակում կձեռնարկի։ Եթե դա տեղի չունենա, ուրեմն մեր առաքելությունն արդեն իսկ հաջողված է», - ասել է Ռիտերը՝ հավելելով, որ հայերը շատ ուրախ են ԵՄ դիտորդների ներկայությամբ:
Սակայն, ԵՄ առաքելության ղեկավարը շտապել է զսպել ակնկալիքները՝ շեշտելով, որ դիտորդները չեն կարող մուտք գործել Ադրբեջանի տարածք, հետևաբար, չեն կարող արձանագրել, օրինակ՝ հարձակման նախապատրաստվող զորքերի տեղաշարժը։
«Մենք չենք կարող միջամտել։ Մեր տրամադրության տակ ունենք միայն հեռադիտակներ և տեսախցիկներ»,-ասել է Ռիտերը։