«Рейд» Тиграна Авиняна против жителей столицы План Болтона-Пашиняна-Мура против Ирана Россия-единственный гарант безопасности Армении. «Искренность» авторитетных западных изданий Реальные политические причины «форсажа» Запада в региональных процессах. Рубен Варданян объявил голодовку: он требует немедленного освобождения всех армянских заключенных Безопасность или сытый желудок? «Предложение» ГД народу К каким катастрофам приведет авантюра Пашиняна «Народный премьер» обогнал всех. «Комплексы» и страхи Пашиняна Карт-бланш Запада Баку на начало новой войны Российско-Армянский клуб «Библио-Глобуса» 

Այս պահից սկսած՝ ով հարձակվի Սյունիքի վրա,հարձակվում է Օվերնյ-Ռոն-Ալպի վրա․համաձայնագիր է ստորագրվել

Иностранный

Մարտի 29-ին Սյունիքի ամենանշանավոր պատմական հոգևոր-մշակութային-գիտակրթական կենտրոնում՝ Տաթևի վանական համալրիրում կնքվեց համագործակցության  համաձայնագիր ՀՀ Սյունիքի մարզի և Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի միջև։

Այն ստորագրեցին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ու ՕՌԱ շրջանի նախագահ Լորան Վոքիեն։

Հանդիսավոր արարողությանը ներկա էին Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի քաղաքապետեր, շրջանի ու ֆրանսիական այլ կառույցների պատվիրակներ,  Սյունիքի մարզային իշխանության ներկայացուցիչներ, ՀՀ ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանը, Սյունիքի համայնքների ղեկավարներ, ԱԺ սյունեցի պատգամավորներ, հոգևոր այրեր, այլ պաշտոնյաներ, Ֆրանսիայում ՀՀ և  Հայաստանում Ֆրանսիայի դեսպանները, հյուրեր։

Համաձայնագրով նախատեսվում է զարգացնել երկկողմ համագործակցությունը՝ հիմնված բարեկամության, արդարության և փոխադարձ շահերի սկզբունքների վրա։

Համագործակցության ոլորտի առաջնահերթություններն են՝ բուժօգնության  հասանելիություն, տնտեսական զարգացում՝ մասնավորապես գյուղատնտեսության, մասնագիտական կրթություն՝ հիմնականում երիտասարդների համար, զբոսաշրջության խթանում, ֆրանկոֆոնիայի խթանում։

Համագործակցության նպատակներին համապատասխան նախագծերի պատշաճ մշակման համար կստեղծվի ղեկավար հանձնաժողով։ Կողմերը կստեղծեն գործողությունների ծրագիր, որը կդառնա ստորագրված համաձայնագրի մաս։

Միջոցառման մեկնարկին նախ օրհնանքի խոսք ասաց Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ տեր  Մակար վարդապետ Հակոբյանը։

Այնուհետև ներկաներին դիմեց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը՝ փաստելով, որ շատ կարևոր իրադարձություն է տեղի ունենում։ Ողջունելով  հյուրերին՝ մարզպետը բարձր գնահատեց  ներկայացուցչական պատվիրակության այցը՝ Հայաստանի ու մասնավորապես Սյունիքի  ու նրա ժողովրդի համար այս բարդ ժամանականաշրջանում։ «Ուրախալի է հյուրընկալել պատվիրակություն  Ֆրանսիայի մի շրջանից, որի հետ Հայաստանն ու մեր տեղական ինքնակառավարման մարմիններն ունեն սերտ բարեկամական հարաբերություններ, որտեղ կա շատ լավ կազմակերպված հայ համայնք», - ասաց Ռ․Ղուկասյանն ու  ու շնորհակալություն հայտնեց ֆրանսիական կողմի գործունեության ու հատուկ սրտացավ վերաբերմունքի համար, որը  դրսևորվում է Հայաստանին, Արցախին ու հայ ժողովրդին հուզող հարցերում։ 

 «Բարձր ենք գնահատում Սյունիքի հետ համագործակցություն հաստատելու ձեր պատրաստակամությունը,  - իր խոսքում նշեց Սյունիքի մարզպետը, - վստահ ենք՝ կարճ ժամանակում համատեղ ուժերով կարձանագրենք շոշափելի արդյունքներ, որոնք  ակնառու կլինեն ոչ միայն  ՕՌԱ-Սյունիք գործակցությունում, այլև հայ–ֆրանսիական հարաբերություններում»։

Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի նախագահ Լորան Վոքիեն մասնավորապես ասաց․ «Ես աստիճանաբար ճանաչել ու սիրել եմ Հայաստանը ու գիտեմ, թե ինչ պատմական ու խորհրդանշական արժեք ունի այստեղ գտնվելը։

Իսկ ինչո՞ւ են մենք այսօր այստեղ․ Հայաստանի ամբողջականության համար պայքարը մեծապես հենց այստեղ է որոշվելու՝ Սյունիքում, նախևառաջ,  որովհետև դուք միշտ կրել եք հայ դիմադրության ոգին, Սյունիքը երբեք չի ընկրկել։ Ես, որ գալիս եմ լեռնային երկրից, շատ զգայուն եմ այնպիսի անհատների հանդեպ, ինչպիսիք են Դավիթ Բեկն ու  Գարեգին Նժդեհը։

Ուստի, որպեսզի  Հայաստանը հաջողության հասնի, պետք է Սյունիքը զարգանա և ուժեղ լինի։ Դուք եք մեծ ճանապարհների այն խաչմերուկը, որը կարող է լինել նաև Հայաստանի պաշտպանությունը․ այսպիսով, մեր նպատակն է հզորացնել  այս մարզը՝ համատեղ ծրագրերի ու համագործակցության միջոցով։

․․․ Այս պահից սկսած՝ Սյունիքի մարզի ու Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի ճակատագրերը համատեղված են, դա նշանակում է՝ ով հարձակվի Սյունիքի վրա, հարձակվում է Օվերնյ-Ռոն-Ալպի վրա»։

Նշենք, որ Ֆրանսիայի 70 000 կմ քառակուսի տարածքով ՕՌԱ շրջանն ունի 8 մլն բնակչություն և համարվում է երկրի տնտեսության առաջատարը․ կենտրոնը Լիոնն  է։ 

Հայաստանի աշխարհաքաղաքական իրավիճակը՝ 44-օրյա պատերազմից ի վեր,   դրդել է Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանին և նրա նախագահ Լորան Վոքիեին Հայաստանի հետ համագործակցությունը դնել ՕՌԱ շրջանի միջազգային քաղաքականության առանցքում։

Հիշեցնենք, որ դեռևս 2022թ․  հոկտեմբերին պարոն Վոքիեի նախաձեռնությամբ, իբրև  ադրբեջանական սեպտեմբերյան ագրեսիայի  արձագանք՝ Ֆրանսիայում իր և Սյունիքի մարզպետի կողմից Սյունիքի ու ՕՌԱ շրջանների միջև գործընկերության հաստատման մտադրության մասին փաստաթուղթ ստորագրվեց։  Այն ժամանակ ՕՌԱ-ի շրջանային խորհուրդն  ընդունեց  «Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանը Հայաստանի կողքին է»  խորագրով գործողությունների ծրագիր,  որի շրջանակներում հայտարարվեց Սյունիքի մարզին 300 000 եվրո գումար տրամադրելու մասին՝ հակամարտության հետևանքների հաղթահարման նպատակով։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Рейд» Тиграна Авиняна против жителей столицыПлан Болтона-Пашиняна-Мура против ИранаРоссия-единственный гарант безопасности Армении. «Искренность» авторитетных западных изданийЗаявление трех фракций НС Арцаха: Вывод российских миротворцев из Арцаха недопустимЕсли помощь Украине задержится, может стать слишком поздно: БлинкенСША хотят отправить оружие Израилю на сумму более $1 млрдЗлоупотребление молоком может привести к инфаркту, рассказала врачСтраны G7 призвали Армению и Азербайджан к достижению прочного мираГегам Степанян: 65% арцахцев не хотят эмигрировать из АрменииИльхам Алиев встретится в Москве с Владимиром ПутинымРеальные политические причины «форсажа» Запада в региональных процессах.Рубен Варданян объявил голодовку: он требует немедленного освобождения всех армянских заключенныхЛавров: Армения получает от ЕАЭС больше всех выгоды, это посчитаноG7 введет дополнительные антироссийские санкцииДенежные переводы в Армению из России сократились более чем наполовинуЛавров: Мы до сих пор считаем Армению союзником, юридически мы –союзникиУрсула фон дер Ляйен призвала Иран и Израиль воздержаться от боевых действийГосдеп опроверг информацию о подписании документа в Брюсселе об оказании военной помощи АрменииВ Капане 35-летний мужчина убил и сжег 63-летнего сельчанинаСейм Латвии выбрал нового главу МИДСотрудники мэрии Еревана снова проводят рейды на улицах столицы в рамках борьбы с уличной торговлейОрбан заявил, что Венгрия не вмешается в конфликт на УкраинеСирия обвинила Израиль в нанесении ударов по объектам противовоздушной обороны страныАзербайджанцы уничтожили 117-летнюю церковь «Канач жам» в Шуши“Ереванский бестселлер”: лидер мартовского списка - роман “Ярость” Алекса Михаэлидеса: переводы, март, 2024Страны G7 обсудят ситуацию вокруг возможного удара Израиля по ИрануcПалата представителей Кипра почтила память жертв Геноцида армянДавид Тоноян предложил Николу Пашиняну вместе разобраться с «некачественными» ракетамиАтака по Ирану пришлась на день рождения Али Хаменеи«Грапарак»: Почему Пашинян передумал по поводу уступок территорий Тавуша?В Ереване произошел наезд со смертельным исходомReuters: SpaceX и Northrop Grumman работают над спутниковой системой-шпиономВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 19 АПРЕЛЯБезопасность или сытый желудок? «Предложение» ГД народу К каким катастрофам приведет авантюра Пашиняна«Народный премьер» обогнал всех. «Комплексы» и страхи ПашинянаКарт-бланш Запада Баку на начало новой войныСША ввели санкции против лиц, связанных с производством БПЛА в ИранеНизкая калорийность рациона замедляет старение, доказали ученыеОпубликованный в азербайджанских СМИ документ является фейком: МИД АрменииЭкс-министр обороны Давид Тоноян останется под арестом: суд отклонил ходатайство защитниковЦентробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валютС каждым днем все больше убеждаемся в отсутствии какого-либо позитивного вклада ЕС в нормализацию отношений между Ереваном и Баку: ЗахароваЕсаи Артенян: Общественное телевидение Армении нарушило принцип равноправияОбъем экспорта нефти из Ирана достиг шестилетнего максимума: Financial TimesНа Тимати подали в суд на 7 млн рублейXiaomi выпустила дешевые и большие телевизоры для геймеровРоссийско-Армянский клуб «Библио-Глобуса» Ким Кардашьян снялась в золотом мини-платье почти за $8 тысячGRECO: Армении необходимо повысить прозрачность действий полиции
Самое популярное