Իրավիճակը շատ ավելի լուրջ է. Վարդան Բալյան
ԲլոգոսֆերաՎերջին մի քանի օրերին, մասնավորապես, իսկ հետպատերազմական այս ամբողջ ընթացքում ընդհանրապես տեղի ունեցող իրադարձությունները ամենևին մարտական դիրքերի կամ բարձունքների խնդիր չեն։ Այս մասին ֆեյսբուքում գրել է քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը.
«Երեկ Թել-Ավիվում Ադրբեջանի դեսպանատան հանդիսավոր բացման արարողությունից հետո Իսրայելի արտաքին գործերի նախարար Էլի Քոհենը Ջեյհուն Բայրամովի հետ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է.
"Իրանական սպառնալիքը Ադրբեջանի և Իսրայելի համար ընդհանուր է: Իրանը սպառնում է մեր տարածաշրջանին և ստեղծում անկայունություն Մերձավոր Արևելքում՝ աջակցելով և ֆինանսավորելով տեռորիզմը: Մենք պետք է գործենք միասին...Մենք չպետք է թույլ տանք Իրանին զարգացնել իր միջուկային կարողությունները":
Վերջին մի քանի օրերին, մասնավորապես, իսկ հետպատերազմական այս ամբողջ ընթացքում ընդհանրապես տեղի ունեցող իրադարձությունները ամենևին մարտական դիրքերի կամ բարձունքների խնդիր չեն: Իրավիճակը շատ ավելի լուրջ է ու առայժմ զարգանում է մեզ համար առնվազն անբարենպաստ սցենարով»: