Հարավային Կովկասի տարածաշրջանում Եվրամիությունը ապակառուցողական նպատակներ ունի. Զախարովա
Արտաքին Քաղաքական

«Մենք հասկանում ենք, որ երկու կողմերը երբեմն ունեն տրամագծորեն տարբեր տեսակետներ, որ լինում են ծայրահեղ բարդ իրավիճակներ, սրացումներ: Միևնույն ժամանակ, մենք արձանագրում ենք, որ կողմերը կարող են պայմանավորվել: Կարևորը նրանց համար համապատասխան մթնոլորտ և հիմք ստեղծելն է և աջակցելը փոխըմբռնմանը, այլ ոչ թե հակառակը»,- նշել է Զխարովան:
Նրա խոսքով՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում «Եվրամիությունն ապակառուցողական նպատակներ ունի»:
«Բրյուսելում շահագրգռված չեն վստահություն ձևավորելու և կողմերի դիրքորոշումները մոտեցնելու հարցում»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը և հավելել․ «Բրյուսելում իրենց ոչ հմուտ, անդադար կերպով, ոչ պրոֆեսիոնալ, չմտածված, անազնիվ ակտիվությամբ հրահրում են հակասությունը Բաքվի ու Երևանի միջև»։
Զախարովան կոչ է արել հրաժարվել նման առճակատման սցենարից և հիշեցրել. «Ադրբեջանի և Հայաստանի միջև զինված բախումները 2020 թ. աշնանը և 2022 թ. սեպտեմբերին դադարեցվել են հենց Ռուսաստանի ջանքերով»: