Փաշինյանը հայտնել է՝ ինչ է պետք հաջողակ պետություն ունենալու համար (տեսանյութ) «Ժողվարչապետը» տվեց-անցավ բոլորին. Փաշինյանի «կոմպլեքսներն» ու վախերը Եսայի քահանա Արթենյանին վաղը հրավիրում եմ հյուր․ Պետրոս Ղազարյան Քենիայում ուղղաթիռ է կործանվել․ զոհվել է երկրի պաշտպանության ուժերի ղեկավարը Փաշինյանը ՔՊ-ականների հետ նիստ է անցկացնում (տեսանյութ) Արևմուտքի՝ նոր պատերազմի քարտ-բլանշը Բաքվին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իրանին և Իսրայելին Ադրբեջանը քանդել է օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ Ռուբեն Մելիքյան Թուրքիայում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել 

Կառավարությունն ապահովում է ազատ մամուլի զարգացման համար անհրաժեշտ բոլոր մեխանիզմները. Նիկոլ Փաշինյան

Տեսանյութեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առցանց ձևաչափով ելույթ է ունեցել Հանուն Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովի շրջանակում անցկացվող՝ «Լրատվամիջոցների ազատությունը որպես ժողովրդավարության անկյունաքար» խորագրով միջոցառմանը:

Իր ելույթում վարչապետը, մասնավորապես, նշել է.

«Գերազանցություններ,

Հարգելի գործընկերներ,

Տիկնայք և պարոնայք,

Խոսելով ազատ մամուլի մասին՝ մենք կարևորում ենք նրա՝ պետությունից անկախ գործելու արժեքը, որը երբեմն տրամադրում է տեղեկություններ այն հարցերի վերաբերյալ, որոնք կառավարությունները կնախընտրեն չհրապարակել:

Որպես նախկին գլխավոր խմբագիր և լրագրող՝ ես իմ սեփական փորձով լավ գիտեմ պետության միջամտությունից դուրս աշխատելու հնարավորության կարևորությունը, քանի որ մեր աշխատանքի ասպեկտներից մեկը եղել է կառավարության գործունեությունը մանրակրկիտ ուսումնասիրելն ու հրապարակայնացնելը:

Ես և իմ գործընկերները ստիպված էինք առերեսվել մի շարք, այսպես կոչված, «քրեական գործերի» և շինծու մեղադրանքներով դատավճիռների, որոնք միտված էին լռեցնելու անկախ մամուլը։

Այսպիսով, ես բոլորից լավ գիտեմ այն մարտահրավերներն ու դժվարությունները, որոնց կարող են բախվել լրատվամիջոցների ներկայացուցիչներն իրենց աշխատանքի ընթացքում։

Գիտակցելով խոսքի և ազատ արտահայտման կարևորությունը՝ մեր կառավարությունն ապահովում է բոլոր մեխանիզմներն ազատ մամուլը զարգացնելու համար՝ որպես իրական ժողովրդավարության կարևոր մաս։

Հայաստանը շարունակաբար իրականացնում է իր օրենսդրության բարելավմանն ուղղված բարեփոխումներ, որպեսզի լրատվամիջոցների և լրագրողների համար ապահովվի իրենց մասնագիտական պարտականություններն անվտանգ և ազատ իրականացնելու ավելի լավ միջավայր։

Անցած տարի դրա շնորհիվ Հայաստանն աննախադեպ առաջընթաց գրանցեց Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում՝ բարելավելով իր դիրքը 12 կետով և զբաղեցնելով 51-րդ տեղը 180 երկրների ցանկում։

Freedom House-ի «Ինտերնետի ազատություն 2022» ինդեքսով Հայաստանը 70 երկրների շարքում որակվում է որպես ազատ։

Տեխնոլոգիական առաջընթացի դարաշրջանում, երբ լրագրությունը հասել է առցանց հարթակ, ավելի շատ ջանքեր և գործողություններ են պահանջվում շահագրգիռ անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվելու համար:

Պետք է խոստովանել, որ մեր օրերում նոր մարտահրավերներ են ի հայտ գալիս մամուլի, խոսքի և արտահայտման ազատության համար։ Դրանք կեղծ լուրերն են, որոնք իրական խնդիր են դառնում ժողովրդավարական երկրների համար։ Բայց նույնիսկ այս մարտահրավերը չի կարող մեզ շեղել մեր նպատակից: Լրատվամիջոցների և խոսքի ազատությունը ժողովրդավարության հիմնասյուներից մեկն է։

Մենք ոչ մի սահմանափակում չենք դրել լրատվամիջոցների ազատության և համացանցի վրա նույնիսկ 2020 թվականին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված լայնածավալ պատերազմի ժամանակ։

Այս համատեքստում, կցանկանայի ընդգծել լրատվական ոլորտի մասնագետների անվտանգության խնդիրները։ Օգտվելով առիթից՝ ես ցանկանում եմ հարգանքի տուրք մատուցել ԶԼՄ-ների մի շարք խիզախ աշխատակիցներին, ովքեր վտանգում էին իրենց կյանքը հակամարտությունների տարածքներում ամբողջ աշխարհում:

Ազատ մամուլի և արտահայտվելու իրավունքները պետք է մշտապես հարգվեն և պաշտպանվեն։ Ուզում եմ կրկնել, որ Հայաստանն ապագայում ևս լիովին կաջակցի և կխթանի ազատ և անկախ լրատվամիջոցների ապահովմանն ուղղված միջազգային ջանքերին։

Շնորհակալություն»:

«Լրատվամիջոցների ազատությունը որպես ժողովրդավարության անկյունաքար» խորագրով միջոցառումը կազմակերպվել է Նիդերլանդների կողմից, որը Հանուն Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովը համահյուրընկալող 5 երկրներից է: Մասնակիցների շարքում են մի շարք երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, մամուլի ազատության հարցերով զբաղվող փորձագետներ, քաղաքացիական հասարակության, իրավապաշտպան կազմակերպությունների, լրագրողական ոլորտի, մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, ինչպես նաև սկսնակ լրագրողներ: Թեմատիկ քննարկումների օրակարգում են մամուլի ազատությանը և ժողովրդավարությանը, լրագրողների անվտանգությանը, համացանցում խոսքի ազատությանը, ազատ և անկախ ԶԼՄ-ների կայացմանը և ոլորտի հետագա զարգացմանը վերաբերող հարցեր:

* * *

Հանուն Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովին, որն անցկացվում է առցանց ձևաչափով, մասնակցում են 100-ից ավելի երկրների առաջնորդներ, ինչպես նաև քաղաքացիական հասարակության և միջազգային ժողովրդավարական ինստիտուտների ներկայացուցիչներ: Միջոցառումը համահյուրընկալող երկրներն են՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները, Կոստա Ռիկան, Նիդերլանդները, Կորեայի և Զամբիայի Հանրապետությունները: Արծարծվող թեմաները հետևյալն են՝ 2021 թ. Հանուն Ժողովրդավարության առաջին գագաթնաժողովի հանձնառությունների կատարում, ժողովրդավարությանը սպառնացող մարտահրավերներ, ինչպես նաև ժողովրդավարական արժեքների ամրապնդում՝ կառավարման հաշվետվողականություն, օրենքի գերակայություն, մարդու իրավունքների պաշտպանություն, մամուլի ազատություն, ներառական տնտեսական աճ և այլն:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Փաշինյանը հայտնել է՝ ինչ է պետք հաջողակ պետություն ունենալու համար (տեսանյութ)«Ժողվարչապետը» տվեց-անցավ բոլորին. Փաշինյանի «կոմպլեքսներն» ու վախերըԵսայի քահանա Արթենյանին վաղը հրավիրում եմ հյուր․ Պետրոս ՂազարյանՔենիայում ուղղաթիռ է կործանվել․ զոհվել է երկրի պաշտպանության ուժերի ղեկավարըՓաշինյանը ՔՊ-ականների հետ նիստ է անցկացնում (տեսանյութ)Արևմուտքի՝ նոր պատերազմի քարտ-բլանշը ԲաքվինՏիմատիին դատի են տվել․ պահանջում են 7 միլիոն ռուբլիՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իրանին և ԻսրայելինԱդրբեջանը քանդել է օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ Ռուբեն ՄելիքյանԹուրքիայում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԿոչ ենք անում ԵԽ–ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJԲրիտանացին փորձել է լազերով կուրացնել ինքնաթիռի օդաչուներին ու հայտնվել է բանտում (տեսանյութ)ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցներըՍամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտում ենք. Ռուբեն Մելիքյան Մեգան Ֆոքսը ցուցադրել է դեմքն առանց դիմահարդարման և շփոթեցրել երկրպագուներինԻրանում հայտարարել են, որ պատրաստ են հարվածել Իսրայելի միջուկային կենտրոններինՄԻԵԴ-ը Կիրկորովին թույլ չի տվել մուտք գործել ԼիտվաՓաշինյանն ու ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահը քննարկել են տարածաշրջանային նշանակության հարցեր ԵՄ–ում արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալունԱդրբեջանի իշխանությունները պետք է գնան որոշակի զիջումների․ ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով համազեկուցողՎաշինգտոնն ու Բրյուսելը ցանկանում են տապալել Վրաստանի ներկայիս իշխանությանը․ Վոլոդին «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքըԲրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել. ԱԳՆ խոսնակԴավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը Կներդրվի գազավորված և չգազավորված ջրերի` նույնականացման միջոցներով դրոշմավորման համակարգԱրտակարգ դեպք՝ Երևանում․ հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրաՉենք հասցնում ոստիկանության բռնություններին անդրադառնալ, բայց Սամվելի դեպքն աննախադեպ է Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համարPorsche-ն ներկայացրել է ավելի քան 15 000 դոլար արժողությամբ էլեկտրական հեծանիվ (լուսանկարներ)Կրկին մութ ամպեր առողջապահության նախարարության շուրջՎայոց ձորում իրանական համարանիշերով բեռնատարը կողաշրջվել էԽոշտանգման ժամանակ Սամվել Վարդանյանը ձեռնաշղթայված է եղել, ոստիկաններից մեկն էլ բերանն ա պահելՍալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ «Հերոին», «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգության դեպքՍամվելի դեպքը այլանդակության գագաթնակետն է, աղմուկը շատ էր, դրա համար կալանք չկիրառվեցՀորեղբորս մարմինը այդպես էլ չգտնվեց՝ Նոր Գվինեայի մարդակերների պատճառով. ԲայդենՀանրային հեռուստաընկերությունը խուսափել է եկեղեցականներին առիթ ընձեռել` հակադարձելու Եկեղեցուն ուղղված անհիմն մեղադրանքներինԱբու Դաբի-Երևան չվերթի օդանավը հրաշքով է փրկվել կործանվելուց (տեսանյութ)Կփոխհատուցվեն 44-օրյա պատերազմում վիրավորում ստացած զինհաշմանդամի՝ Հունաստանում բուժման և կեցության ծախսերըԿստեղծվի ավելի քան 800 նոր աշխատատեղԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների համար նախատեսված հատկացումները կբաշխվեն ըստ մարզերիԱլիևը ասել է՝ կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհ դեպի անկլավներԱնչափահաս աղջկա նկատմամբ սեռական բռնություն կատարած 74-ամյա և 66-ամյա տղամարդկանց հայտնաբերել են Գերմանացի` 2018 թվականին մահացած ճանաչված միլիարդատիրոջը հայտնաբերել են Մոսկվայում՝ սիրուհու տանը (լուսանկարներ)ՔՊ-ական Նարեկ Մանուկյանի ամսական աշխատավարձը 2մլն դրամով գերաազանցում է Փաշինյանի ամսական աշխատավարձին Այսօրվանից մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունըՁյուդոյի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կմասնակցի 3 մարզիկով Զերծ մնացեք սեռական բռնության ենթարկված անձին, առավել ևս՝ երեխային վերաբերող տվյալներ հրապարակելուց. ԱբրահամյանՆոր նշանակումներ Մայր Աթոռում
Ամենադիտված