«Կարող էիր գումարը նվիրաբերել բարեգործությանը». Նեյմարը 1 միլիոն եվրո է կորցրել և լացել (տեսանյութ)
Տեսանյութեր
Նեյմարը շարունակում է ապաքինվել վնասվածքից։ Բրազիլացին վիրահատության է ենթարկվել և խաղադաշտ կվերադառնա միայն հաջորդ մրցաշրջանում։ Առանց նրա ՊՍԺ-ի համար դժվար է. ֆրանսիական ակումբը դուրս է թռել Չեմպիոնների լիգայից: Նեյմարն իրեն համեմատաբար լավ է զգում. նա հեռարձակում է վարում, խաղում առցանց խաղեր և նույնիսկ ծիծաղում մեծ կորուստներից հետո:
Championat.com-ի հաղորդմամբ՝ վերջին ուղիղ հեռարձակումներից մեկում ֆուտբոլիստը երկու ժամից էլ պակաս ժամանակում կորցրել է 1 միլիոն եվրո, ինչը մոտավորապես կազմում է ՊՍԺ-ում նրա շաբաթական աշխատավարձը:
Նեյմարի արձագանքը զարմանալի էր։ Սկզբում նրա աչքերում արցունքներ հայտնվեցին, բայց ափսոսանքն արագ վերածվեց հիստերիկ ծիծաղի։ Օգտատերերը կարծում էին, որ ՊՍԺ-ի աստղը կարող էր շատ ավելի լավ տնօրինել գումարը: «Կարող էիր գումարը նվիրաբերել բարեգործությանը»,- մեկնաբանել է օգտատերերից մեկը։