Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում․ կա 5 վիրավոր
Արտակարգ Պատահար

Երեկ՝ մարտի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10:00-ի սահմաններում, Վարդենիս գյուղից դեպի Չքնաղ գյուղ տանող ճանապարհահատվածում, բախվել են Արագածոտնի մարզի բնակիչներ, 26-ամյա Մեսրոպ Հ.-ի վարած Opel մակնիշի և 23-ամյա Սարգիս Ա․-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ վթարի հետևանքով 2 վարորդներն ու Mercedes-ի ուղևորներ, Արգածոտնի մարզի բնակիչներ, 32-ամյա Սառա Պետրոսյանը, 64-ամյա Վաչագան Հովհաննիսյանն ու 36-ամյա Վարդգես Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։