Մարտի 31-ին, ժամը 19։54-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ-Մարտունի ավտոճանապարհի մոտ 8-րդ կմ-ին տեղի է ունեել ՃՏՊ. կան տուժածներ: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գավառ-Մարտունի ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ. Ս., ծնված 1989 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ճամփեզրյա ձորակում։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևորներ Մ. Ս.-ն (ծնված 2013 թ.) և Մ. Ս.-ն (ծնված 2015 թ.) տեղի ուժերով տեղափոխվել են Մարտունի քաղաքի ԲԿ, իսկ Գ. Ս.-ն (ծնված 1985 թ.)՝ Գավառ քաղաքի ԲԿ, որտեղ վերջինիս առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: Ավտոմեքենան ձորակից դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա։
ՃՏՊ՝ Գավառ-Մարտունի ավտոճանապարհին. կան տուժածներ
Արտակարգ Պատահար
Այս թեմայով
Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր
Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են
2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 88 դեպք. գրանցվել է 4 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 7 մարդ
Բախվել են Opel-ն ու Nissan-ը, ավտոբուսը բախվել է Nissan-ին, քաղաքացիները վրաերթի են ենթարկվել․ կա զոհ
Մահվան ելքով վթար Մասիսում
Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ կա 4 վիրավոր
Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են «Nissan Tiida»-ն և «Volkswagen Jetta»-ն․ կա 2 զոհ, 2 վիրավոր
Վթար Արտաշավան գյուղի մոտակայքում. տուժածներից մեկի առողջական վիճակը միջին ծանրության է