«ՔՊ» պատգամավոր Գագիկ Մելքոնյանի որդին նշանակվել է քրեակատարողական հիմնարկի պետ


ՀՀ արդարադատության նախարարի՝ 2023թ. մարտի 29-ի հրամանով Արման Մելքոնյանն ազատվել է ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնից և նշանակվել «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետ։
Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության մամուլի ծառայությունից։
Արման Մելքոնյանը ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետ էր նշանակվել արդարադատության նախարարի՝ 2019թ. օգոստոսի 7-ի հրամանով։ Նրա տեղափոխությունից հետո հիմնարկի պետի պարտականությունները ժամանակավոր ստանձնել է արդարադատության գնդապետ Խաչիկ Սիմոնի Հարությունյանը:
Նշենք, որ Արման Մելքոնյանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանի որդին է։