Իրանը բացատրություն է պահանջում Ադրբեջանից
Բլոգոսֆերա

Իրանը Ադրբեջանից պարզաբանում է պահանջել Իսրայելի և Ադրբեջանի՝ «Իրանի դեմ միասնական ճակատ ստեղծելու» համաձայնագիր կազմելու վերաբերյալ։ Այս մասին տեղեկանում ենք Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանաանիի Twitter-ի էջի գրառումից։
«Ադրբեջանի կառավարությանը խնդրեցինք պարզաբանել Սիոնիստական ռեժիմի (Իսրայելի- խմբ.) Արտաքին գործերի նախարարի խոսքերը Ադրբեջանի հետ «Իրանի դեմ միասնական ճակատ ստեղծելու» համաձայնագրի վերաբերյալ, բայց Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը խուսափեց պատասխանից և Իրանի հասցեին նոր մեղադրանքներ հնչեցրեց»,- գրել է Քանաանին։
«Ադրբեջանի տևական լռությունը մի՞թե չի փաստում, որ Բաքուն անուղղակիորեն հավանություն է տվել իր ռազմավարական գործընկերոջ հայտարարություններին»,-գրառումը եզրափակել է Իրանի ԱԳՆ խոսնակը։