ՊԵԿ-ն ու ՔԿ-ն խուզարկություններ են իրականացնում «Ալեքս Տեքստիլ» ընկերությունում
RightՀՀ պետական եկամուտների կոմիտեն ու ՀՀ քննչական կոմիտեն խուզարկություններ են իրականացնում Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Տեքստիլ» ընկերությունում։ Այս մասին 24News-ին ասաց ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լուսինե Մկրտչյանը։
Տարածված տեղեկությունների համաձայն՝ խուզարկությունները պայմանավորված են ստվերային շրջանառության մասին փոխանցված ինֆորմացիայով։
Սերգեյ Առաքելյան