Մահվան ելքով վրաերթ Երևանում. վրաերթի ենթարկվածը հիվանդանոցում մահացել է
Արտակարգ Պատահար

Այսօր՝ ապրիլի 1-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:40-ի սահմաններում՝ Երվանդ Քոչար փողոցի 5/2 հասցեի դիմացի հատվածում, դեռևս ինքնությունը չպարզված վարորդը՝ իր վարած անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնին։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի, իսկ վրաերթի ենթարկվածը Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ժամը 05:30-ի սահմաններում, Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ վրաերթի ենթարկվածը վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
