Թրամփը լքել է դատարանի շենքը
Դոնալդ Թրամփը լքել է դատարանի շենքը՝ առանց որևէ մեկնաբանության։ Նրա կալանքը հանվել է, հաղորդում է CNN-ը։
Նշենք, առավել վաղ հայտնի դարձավ՝ ԱՄՆ նախկաին նախագահ Դոնալդ Թրամփը ձերբակալվել է։
Հիշեցնենք, որ Մանհեթենի շրջանային դատախազ Էլվին Բրեգի գրասենյակը ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ առաջադրված 34 մեղադրանքները վերաորակել է քրեական մեղադրանքների:
Նշվում է, որ Նյու Յորք նահանգում ձեռնարկատիրական փաստաթղթերի կեղծումը կարող է դիտվել որպես զանցանք։
Yahoo News-ի փոխանցմամբ՝ այս որոշումը կայացվել է այն պատճառով, որ Սպիտակ տան նախկին ղեկավարի գործողություններն իբր ուղղված են եղել հերթական հանցագործությունը թաքցնելուն։ Հոդվածում պարզաբանվում է, որ E կարգի հանցագործությունները, որոնք ենթադրում են բիզնես փաստաթղթերի կեղծում, կարող են մինչև չորս տարվա ազատազրկում նախատեսել: Սակայն պորտալի աղբյուրը կարծում է, որ գործնական տեսանկյունից այս սցենարը քիչ հավանական է։
Նշենք, որ սա ԱՄՆ պատմության մեջ առաջին անգամն է, երբ նախկին նախագահին պաշտոնապես մեղադրանք է առաջադրվում քրեական հանցագործության կասկածանքով։