Gallup Poll Shows 63% of Working Bulgarians Satisfied with Their Jobs Armenian and Azerbaijani Foreign Ministers to Discuss Incorporating Almaty Declaration into Peace Treaty Armenia premier on 1988 border delimitation: That package has not been legally enforced Pashinyan, Putin to address all issues on bilateral and multilateral agenda US State Department does not comment on Armenia, Azerbaijan FMs’ upcoming meeting in Kazakhstan Armenia FM expresses ‘cautious optimism’ regarding upcoming talks with Azerbaijan counterpart Invitation to Putin's inauguration received, decision on participation not made yet: Stano Armenia and Hungary sign an agreement and a cooperation program Armenian and Hungarian foreign ministers’ enlarged meeting underway in Budapest Foreign Minister Mirzoyan’s official visit to Budapest kicks off 

ՀՀ-ն՝ որպես իննովացիոն տեխնոլոգիաների հաբ աշխարհում․ Հայաստանում տեղի ունեցավ Doing Digital Forum-ը (տեսանյութ, լուսանկարներ)

Video

Այսօր տեղի ունեցավ Doing Digital ֆորումը, որի հիմնադիրն ու կազմակերպիչը SPRING PR ընկերությունն է։ Այն մրցանակակիր ընկերություն է, որը հիմնադրվել է 2009 թվականին և մասնագիտացած է ռազմավարական PR-ի, թվային հաղորդակցությունների, միջոցառումների կազմակերպման, հաղորդակցությունների կառավարման և հետազոտությունների ոլորտներում: Ընկերությունը համագործակցում է ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մի շարք խոշոր, փոքր և միջին ձեռնարկությունների, պետական կառույցների, հասարակական և բարեգործական կազմակերպությունների հետ:

SPRING PR-ը համաշխարհային PR համայնքի մաս է և անդամակցում է միջազգային այնպիսի հեղինակավոր կառույցների, ինչպիսիք են PR-ի միջազգային ասոցիացիան (IPRA), Հասարակայնության հետ կապերի կանոնակարգող ինստիտուտը (CIPR), Համաշխարհային հաղորդակցության ֆորում ասոցիացիան (WCFA):

Հատկանշական է՝ Ամերիաբանկը Doing Digital ֆորումի համակազմակերպիչն է: Ամերիան ավելին է, քան պարզապես բանկ. այն առաջատար ֆինանսական և տեխնոլոգիական հաստատություն է Հայաստանում՝ նորարարությունների և հաճախորդակենտրոն լուծումների հարուստ փորձառությամբ: Ամերիաբանկը ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից է, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը:

Ընթանալով թվայնացման ճանապարհով` Բանկը ներդրել է մի շարք  նորարար ծրագրեր ու բեկումնային հարթակներ, որոնք գերազանցում են մարդկանց հիմնական բանկային կարիքները՝ ստեղծելով դինամիկ զարգացող ֆինանսա-տեխնոլոգիական միջավայր: Ամերիան Հայաստանում առաջինն է ստեղծել էկոհամակարգեր ՓՄՁ-ների և անհատների համար` ապահովելով հասանելիություն  բանկային և ոչ բանկային մի շարք ծառայությունների մեկ պատուհանի սկզբունքով` Estate.ameriabank.am, Automarket.ameriabank.am, Sme.ameriabank.am:

Միջոցառման ինովացիոն գործընկերը Visa ընկերությունն է, բլոկչեյն գործընկերը Fastex-ն է, իսկ ներդրումային գործընկերը՝ Apricot Capital-ը։

Doing Digital Forum-ի գլխավոր խոսնակը թվային փոխակերպումների և ֆինթեքի միջազգային փորձագետ Քրիս Սքիներն է, որը տեխնոլոգիաների և ֆինանսական շուկաների ամենաազդեցիկ մասնագետներից ու ամենավաճառվող հեղինակներից մեկն է աշխարհում:

Վերջինս աշխարհում ամենավաճառվող հեղինակներից է և ֆինանսական շուկաների ու ֆինթեքի ոլորտում անկախ մեկնաբան, ով ամենաօրյա թարմացումներ է ներկայացնում իր բլոգի՝ thefinanser.com-ի միջոցով: Նա թվային փոխակերպման վերաբերյալ խորհրդատվություն է տրամադրել խոշոր ընկերությունների ղեկավարներին ու միջազգային կառույցներին, այդ թվում՝ ՄԱԿ-ին, Համաշխարհային բանկին, Համաշխարհային տնտեսական ֆորումին և այլն:

«Կարծում եմ՝ չափազանց կարևոր է հասկանալ, թե ինչպես է աշխարհը թվայնացվում և փոխակերպվում: Սրա մասին ընկալումը պետք է բերել Հայաստան ևս, որի համար էլ կա 2 պատճառ: Առաջինն այն է, որ եթե սույն տարածաշրջանի երկրները չեն ներգրավվել թվայնացմանը, կկորցնեն տնտեսության մրցակցային առավելություններն ու տարածաշրջանից դուրս գտնվող երկրներից հետ կմնան: Հաջորդ պատճառն էլ՝ հնարավորությունն է. տարածաշրջանային երկրների շարքում Հայաստանը կարող է իրեն դիրքավորել որպես տարածաշրջանային կերպով թվայնացման տեխնոլոգիաների ինտեգրի հիմնական կենտրոն»,- կարևորում է Սքինները:

Ֆորումի շրջանակում ելույթների ու պանելային քննարկումների միջոցով բիզնեսի ու թվային տեխնոլոգիաների ոլորտում լավագույն փորձով, իրենց գիտելիքով և տեսլականով կիսվեցին շուրջ 20 խոսնակ Սինգապուրի սոցիալական գիտությունների համալսարանից ու Forbes-ից, McKinsey, Visa, Fastex, Apricot Capital, Revytech, Hexens, Beta Financial Technologies, ICDT Global ընկերություններից, FAST հիմնադրամից, ինչպես նաև ՀՀ կառավարությունից, Կենտրոնական բանկից, «Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամից, SPRING PR ու Ամերիաբանկ ընկերություններից։

«Այս ֆորումի նպատակն է համախմբել էկոհամակարգը և ՀՀ-ն ներկայացնել աշխարհին՝ որպես իննովացիոն և նորարար տեխնոլոգիաների հաբ: Հիմա ճիշտ ժամանակն է խոսել այն աշխատանքներից ու փորձից, որոնք ընկերությունները ձեռք են բերել այս ճանապարհի ընթացքում, ինչպես նաև հասկանալ, թե ինչ խնդիրներ կան՝ մեջբերելով միջազգային փորձը: Նշեմ, որ ֆորումը շարունակվելու է Երևանում՝ կրելով ամենամյա բնույթ: Տարվա ընթացքում ևս ունենալու ենք հյուրեր, որոնք լինելու են թե՛ տեղական մասնագետներ, թե՛ օտարերկրյա, որոնց տրամադրելու ենք մեր հարթակը՝ շփման և փորձի փոխանակման համար: Պետք է վստահաբար ասեմ, որ Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է»,- ասում է Ֆորումի հիմնադիր ու կազմակերպիչ SPRING-PR-Company ընկերության համահիմնադիր Տաթևիկ Սիմոնյանը:

Ամերիաբանկի Իննովացիաների և թվայնացման գծով տնօրեն Արտյոմ Շամցյանի խոսքով էլ՝ Ամերիաբանկը գտնվում է թվային փոխակերպման ընթացքում ու սա լավ հնարավորություն է մեր փորձի ներկայացման համար՝ իրականացնելով մեր սոցիալական պատասխանատվությունը:

«Ամերիաբանկն անցել է տրանսֆորմացիայի 3 փուլեր, որոնք անցել ենք՝ որդեգրելով բոլոր համապատասխան թվային լուծումները: Կարևոր է, որ այս ամենը մենք անում ենք միջազգային ստանդարտներին համապատասխան: Մենք հիմա փոխակերպման փուլում ենք, որի համար էլ մշակում ենք համապատասխան ճարտարապետություն, որպեսզի սահուն կերպով անցում կատարենք դրան: Սա դեռ սկիզբն է»,- նշում է նա:

Doing Digital Forum-ը բոլոր նրանց համար է, ովքեր հետաքրքրված են թվային փոխակերպմամբ, դրա ներդրմամբ ու թվային տնտեսության զարգացմամբ,  այդ թվում՝ բիզնեսի առաջնորդներ, ՏՏ մասնագետներ, ստարտափներ, ներդրողներ և վենչուրային կապիտալիստներ, PR-ի, մարքեթինգի ու վաճառքի մասնագետներ, պետական կառույցների աշխատակիցներ և այլն:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
More civilians will be killed in Israel's Rafah offensive 'whatever they say', EU's BorrellCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsAgreement on status of EU monitoring mission in Armenia enters into forceGeorgia’s Parliament to discuss EU 9 points on May 10 and transparency bill on May 13Prime Minister claims all referendums on Armenian Constitution were falsifiedGallup Poll Shows 63% of Working Bulgarians Satisfied with Their JobsPencil Pro to be presented today? New stylus appears on Apple’s websiteApple plans to release first ever iPhone Slim: When will it appear and what is known about it?EU Mission in Armenia Status Agreement enters into forceArmenian and Azerbaijani Foreign Ministers to Discuss Incorporating Almaty Declaration into Peace TreatyArmenia premier on 1988 border delimitation: That package has not been legally enforcedPashinyan, Putin to address all issues on bilateral and multilateral agendaPutin inaugurated for fifth term as Russian presidentPashinyan: Border posts being installed in Tavush Province are pillars of Armenia's security guaranteesArmenia-Azerbaijan border delimitation being carried out according to latest USSR maps, Nikol Pashinyan saysThe Wall Street Journal: US delays sending precision weapons to IsraelChina specialists create UAV that flies to drowning person, transforms into lifebuoyIDF takes over Palestinian side of Rafah crossingIsrael army tanks enter Gaza’s Rafah city, media reportIndia's PM Modi casts his vote in world's largest electionsOil Prices DownNewspaper: March coming from Kirants village to Yerevan causes serious concerns among Armenia authoritiesUS State Department does not comment on Armenia, Azerbaijan FMs’ upcoming meeting in KazakhstanArmenia FM expresses ‘cautious optimism’ regarding upcoming talks with Azerbaijan counterpartArmenia President traveling to US7 people killed and 40 injured in Belgorod from drone attackRussia will conduct exercises with non-strategic nuclear weaponsInvitation to Putin's inauguration received, decision on participation not made yet: StanoMedicalXpress: Diabetes drug lowers COVID-19 viral load 4-fold, study findsArmenia and Hungary sign an agreement and a cooperation programJoint press conference of Ararat Mirzoyan and Péter Szijjártó took place in Budapest7 powerful flares were registered on Sun in one day: Will they cause a magnetic storm?UN Assistant Secretary-General visits Armenia’s Gegharkunik, Tavush ProvincesArmenia PM to hold press conference TuesdayArmenian and Hungarian foreign ministers’ enlarged meeting underway in BudapestPashinyan will not attend Putin's inauguration, Armenia parliament speaker saysRuins of Pharaoh Thutmosee III's royal residence unearthed in Sinai PeninsulaPashinyan will not attend Putin's inauguration, Armenia parliament speaker saysForeign Minister Mirzoyan’s official visit to Budapest kicks offArmenian and Azerbaijani foreign ministers to meet in Almaty on May 10French bakers bake 140.53m baguette, break Italians’ world recordDeath toll from Brazil rainfall rises to 78Photos of new Chevrolet Corvette ZR1 appear onlineWe see Armenia's sincere commitment to achieving peace - Lithuanian Ambassador's interviewAzerbaijan destroys Pantheon of heroes in StepanakertWe have yet to hear counterarguments against proposed legislation: Kobakhidze on conversation with MichelHamas delegation arrives in Cairo for latest Gaza truce talksUkraine facing 'new stage' in war as Russia preparing to expand offensive: ZelenskyI reiterated EU’s full support to all Georgians who put European future of their country first: MichelFuat Oktay discussed settlement of relations between Armenia and Azerbaijan with US congressmen
Most Popular