Երևանում այրվել է Mercedes G-Class-ի սրահը, վարորդն ու ուղևորը տեղափոխվել են Այրվածքաբանական
Emergency CaseԱպրիլի 8-ին, ժամը 22:24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորքի 8-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Այս մասին հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենայի ուղևոր Ա. Մ.-ն (ծնված 1996 թ․) տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, այնուհետև՝ «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:38-ին, մարվել՝ 22:54-ին: Այրվել է «Mercedes-Benz G-Class» մակնիշի ավտոմեքենայի սրահը: Ավտոմեքենայի վարորդ Կ. Դ.-ն (ծնված 1986 թ․) նույնպես հոսպիտալացվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ։ Տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության։