«Եթե ոտքի չկանգնեք Մարդու հիմնարար ազատությունների և իրավունքների համար` հաջորդ անմեղ զոհը կարող է հենց Դուք լինեք»
ԲլոգոսֆերաՓաստաբան Արսեն Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Զայրացած եմ ազգությամբ եզդի անմեղ մարդու կալանավորման դատարանի որոշմամբ։
Դիմում եմ ՀՀ-ում բնակվող ազգային փոքրամասնությունների համայնքների ղեկավարներին, հատկապես Եզդիների համայնք`
֊ Սիրելի եղբայրներ մեր երկրից մնացած տարածքում ցույց ցրող ոստիկանների սուտ մատնություն, սուտ ցուցմունք տալու անպատիժ մնալու հետևանքը հասավ նաև Ձեզ` այսօր թիվ 17159323 քրեական վարույթով ԵԴ/0354/06/23 դատավորի Որոշմամբ մեկ ոստիկանի ցուցմունքով կալանավորվել է Ֆայիզո Ազիզի Սնջոյանը, որը բացարձակապես ոչ մի Քրեական օրենսգրքով արգելված արարք չի կատարել։
Կոչ եմ անում միանալ անարդարության դեմ պայքարին, օգտագործելով համայնքի ռեսուրսները, որովհետև ստեղծված խայտառակ անիրավ վիճակում միայն իրավական միջոցները բավարար և էֆեկտիվ չեմ համարում։
Հ.գ. Եթե ոտքի չկանգնեք Մարդու հիմնարար ազատությունների և իրավունքների համար` հաջորդ անմեղ զոհը կարող է հենց Դուք լինեք»։