Պայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում «Բաքվում խիստ անհանգստացել են Ռուբեն Վարդանյանի՝ 2024-ի Խաղաղության նոբելյան մրցանակի առաջադրվելու առթիվ. անցել են ինտենսիվ ու կազմակերպված գրոհի» Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան Ոսկանյան 35-ամյա կապանցին սպանել էր համերկրացուն, ապա դիակը այրել և թաղել իր այգում. ոստիկանությունը մանրամասներ է հայտնում Թքեմ Նիկոլի առաջ․ ի՞նչ ճանճ ձկան վրա․ քաղաքացի ՈՒՂԻՂ․ Հայաստանը ՄԱԿ-ի դատարանում պատասխանում է Ադրբեջանի մեղադրանքներին Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն. ֆեյսբուքում իր հասցեին սպառնալիքներ են հնչեցրել Քննիչն ասել է, որ ՔՊ-ի կողմից հնչեցված «ականջներդ ու լեզուդ կկտրեմ»-ը քաղաքական գնահատական է «Զանգե՞մ Սասուն Միքայելյանին, ղալաթ կանեք՝ ձկներս հետ չեք տա», «Ում ուզում ես՝ զանգի» Նոր նշանակում ՔԿ-ում 

Սյունեցու քվեով ԱԺ-ում հայտնված ՔՊ-ական պատգամավորները պարապուրդի՞ են մատնված

Վերլուծական

Երեկ Սյունիքի Տեղ գյուղի ուղղությամբ ադրբեջանցիների կազմակերպած հերթական դիվերսիայից հետո՝ Սյունիքից ընտրված և ծնունդով սյունեցի ՔՊ-ական պատգամավորները, մեկը մյուսին հերթ չտալով, պաթոսախառն գրառումներ են անում և հարցազրույցներ շռայլում` փորձելով հանրության գլխի տակ փափուկ բարձ դնել: Մինչդեռ ակնկալվում էր, որ սյունեցիների քվեի օգնությամբ մանդատ ստացած պաշտոնյաները այս իրավիճակում պետք է լինեին իրենց ձայն տված սյունեցիների կողքին, կամ առնվազն անվտանգային հարցերի վերաբերյալ ԱԺ-ում քննարկումներ նախաձեռնեին: Սակայն, ինչպես երևում է՝ ընտրվելուց հետո վերջիններս մոռացել են Սյունիքի տեղը:

Դիցուք՝ ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը լրագրողների հարցին, թե տարածք է Հայաստանը կորցրել, պատասխանեց. «Տեղեկություններ ունեմ մոտավոր, որքանով ես դիտարկել եմ, գուցե 100 հեկտար կամ ավելի քիչ»: Պատասխանելով հարցին, թե ինչու Տեղ գյուղի սահմանային հատվածում սահմանապահներ չեն տեղակայվում, այլ կանոնավոր զորքն է տարածքը պաշտպանում` Խաչատրյանը հայտնեց, որ սահմանապահ զորքերը նման հնարավորություններ և ռեսուրսներ չունեն լայնածավալ հարձակմանը դիմակայելու համար։ Խաչատրյանը մի քանի օր առաջ էր Տեղում, սակայն, ինչպես մամուլն էր գրել՝ համայնքապետարանում համայնքի ղեկավարի հետ ֆուրշետի էր մասնակցում:

Իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել նաև պատգամավոր Դավիթ Դանիելյանը` նշելով, որ գտնվում է դիրքերում, իսկ երեկ շփվել է նաև բնակիչների, երիտասարդների հետ: Եթե դա իսկապես այդպես է, ապա ինչ խոսք՝ գովելի է: Սակայն, սահմանին կամ առնվազն գյուղում գտնվելու որևէ վիզուալ ապացույց Դանիելյանը չի ներկայացրել:

Պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը ընդհանրապես լծվել է ադրբեջանցիների գործողությունները լեգիտիմացնելուն, հակառակ դեպքում` որևէ կերպ հասկանալի չեն վերջինիս ձևակերպումները: Հարցին, թե՝ ինչու չի կրակել հայկական կողմը պիկապով մոտեցող ադրբեջանցիների ուղղությամբ, ՔՊ-ական պատգամավորն ասում է․ «էնպես չէ, որ պիկապը կրակելով է մոտեցել․ էդ պահին եղել է սադրանք, եղել է հրաձգություն, որը վերածվել է մեծ մարտի։ Մենք պետք է անենք մեր անելիքները, որ հասնենք խաղաղության»։

Ղահրամանյանը, անշուշտ, շատ ավելի կարևոր անելիքներ ունի Երևանում՝ ԱԺ-ում և դա է թերևս պատճառը, որ նախընտրում է սահմանին տեղի ունեցող իրադարձություններին գնահատականներ հնչեցնել ԱԺ միջանցքից, այլ ոչ թե Սյունիքում: Մինչդեռ կուսակցական ակտիվի հետ քննարկումներ անցկացնելու և ՏԻՄ ընտրություններին նախապատրաստվելու նպատակով Ղահրամանյանը և թիմակիցները լույսի արագությամբ էին հասնում Սյունիք:

Բացի այդ, վերջինս համոզված է, որ իրենք կաբինետներում նստած երաշխավորել են սյունեցու անվտանգությունը:

Մեկ տարի առաջ, երբ հայտնի դարձավ, որ փակվել է Շուռնուխով անցնող և դեպի Կապան տանող ճանապարհը, մամուլը գրեց նաև, որ դրան գումարվել է Քարահունջից իջնող ճանապարհը: Չնայած ստեղծված իրավիճակին՝ ՔՊ-ի սյունեցի պատգամավորները որևէ խնդիր դրանում չեն տեսնում: 

Արմեն Խաչատրյանը նույնիսկ հարկ չի համարել անդրադառնալ հարազատ մարզում տեղի ունեցող սադրիչ գործողություններին, իսկ ինչպես ասում են՝ լռությունը համաձայնության նշան է: Սյունեցի մյուս պատգամավորը՝ Նարեկ Ղահրամանյանն էլ փափուկ բարձ է դնում սյունեցիների գլխի տակ` հայտարարելով, որ ոչ մի սարսափելի բան տեղի չի ունեցել: Միևնույն ժամանակ, ինքն իրեն հակասելով` պատգամավորը նշում է,  որ եթե այս սահմաններն անցնեն խորհրդային քարտեզների համաձայն, ապա Գորիս-Կապան ճանապարհի որոշ հատվածներ կանցնեն Ադրբեջանին: Այսինքն այն, որ միջպետական ճանապարհի որոշ հատվածներ կանցնեն թշնամուն, դրա մեջ ՔՊ-ական պատգամավորը որևէ լուրջ խնդիր կամ մարտահրավեր չի տեսնում: Փոխարենը` նա սյունեցիներին առաջարկում է մտածել այլընտրանքային ճանապարհների մասին` չբացատրելով, թե ինչու սյունեցին պետք է իր հողի վրա այլընտրանքային ճանապարհ կառուցի՝ սեփական հայրենիքում տեղաշարժվելու նպատակով:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Պայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Ռուսաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել. անձնակազմի անդամներից մեկը կորել է (լուսանկարներ, տեսանյութ)«Բաքվում խիստ անհանգստացել են Ռուբեն Վարդանյանի՝ 2024-ի Խաղաղության նոբելյան մրցանակի առաջադրվելու առթիվ. անցել են ինտենսիվ ու կազմակերպված գրոհի»Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան ՈսկանյանՀայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են․ ԱՆ35-ամյա կապանցին սպանել էր համերկրացուն, ապա դիակը այրել և թաղել իր այգում. ոստիկանությունը մանրամասներ է հայտնում Մեծածավալ միջոցառումներ՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկումԹքեմ Նիկոլի առաջ․ ի՞նչ ճանճ ձկան վրա․ քաղաքացի Տարադրամի փոխարժեքները ապրիլի 19-ինՈՒՂԻՂ․ Հայաստանը ՄԱԿ-ի դատարանում պատասխանում է Ադրբեջանի մեղադրանքներինՍուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն. ֆեյսբուքում իր հասցեին սպառնալիքներ են հնչեցրելՔննիչն ասել է, որ ՔՊ-ի կողմից հնչեցված «ականջներդ ու լեզուդ կկտրեմ»-ը քաղաքական գնահատական է «Զանգե՞մ Սասուն Միքայելյանին, ղալաթ կանեք՝ ձկներս հետ չեք տա», «Ում ուզում ես՝ զանգի»Մանկապարտեզում այսուհետ երկարօրյա խումբ կբացվի նույնիսկ մեկ երեխայի համարՖուտբոլի Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի զույգերը հայտնի ենՈւկրաինան կարող է կապիտուլյացիայի ենթարկվել մինչև տարեվերջ. ԿՀՎ տնօրենԹուրքիայում մոտ 6 բալ մագնիտուդով երկրաշարժ է եղել (տեսանյութ) Վարժական հավաքների մասնակիցների պարապմունքները. ՊՆ-ն տեսանյութ է ներկայացրել Նոր նշանակում ՔԿ-ումԻրանից ներկրել են մեծ քանակությամբ թմրամիջոցներ ու փորձել իրացնել (տեսանյութ)Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նոր խորհրդական ունիԿիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու մարմինԲա զիբիլի մեջից քջջի ու ապրի՞, Ոսկեպարը գնա պահի է, ոչ թե 10 տղամարդով կնոջ ապրանքը առգրավիԼֆիկի շուկան խի՞ չես ստուգում, բա ու՞ր էիր 2 տարի առաջ. քաղաքացին՝ քաղաքապետարանի աշխատակցինՈՒՂԻՂ. Քաղաքապետարանը «ռեյդի» է դուրս եկել. թիրախում կրկին փողոցային առևտուրն էՏոնացույցում Հարկ վճարողի օր ունենալը նպատակ ունի արժևորել կարևոր ռազմավարական առաքելությունը 2 կոպեկ են առնում, խանութը հոր գներն ա դրել վրեն, մարդիկ առևտրով տուն են պահում, բա ո՞նց ապրենՆավթի գներն աճել ենՓաշինյանի Տավուշ կատարած վերջին այցը նպատակ ուներ «սրբագրել» Ոսկեպար կատարած նախորդ այցի սխալները. ԱբրահամյանՍտեղից էթալու եմ, ինձ պետք ա՞ էս երկիրը, 2 երեխա եմ մեծացնում, փողոցային առևտրի համար տուգանում են Առաջարկում եմ Փաշինյանին անձամբ «զննել» հրթիռները. Դավիթ Տոնոյան Ոսկու գինն աճել է Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ` Երևանի և մարզերի որոշ հասցեներումԿոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է Հայաստանի ՀանրապետությանըՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀՀ պետական բյուջե մուտքագրվել է ավելի քան 20 մլն ՀՀ դրամ. ԲԸՏՄԵրևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ նա տեղում մահացելՄայր Աթոռն ինքն է որոշում՝ ով պիտի ներկայացնի իր դիրքորոշումները. տեղեկացրեք նկարահանման տեղն ու ժամըՕրվա խորհուրդ. Ապրիլի 19«Հրապարակ». Իշխանության յուրայիններից ո՞ւմ կընտրի ՄԻԵԴ-ը«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով«Հրապարակ». Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»«Ժողովուրդ». 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում 12 ամսում«Հրապարակ». Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից«Կարծես անօթևան լինի»․ Ջասթին Բիբերին ծաղրել են հանդերձանքի պատճառով (լուսանկար)Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն (տեսանյութ)
Ամենադիտված