Անմիջապես կապ ենք հաստատել Հայաստանի և Ադրբեջանի հետ. Զախարովա
Արտաքին Քաղաքական

«Ռուսաստանն անմիջապես կապ է հաստատել Հայաստանի և Ադրբեջանի հետ»։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Ադրբեջանի՝ Տեղ գյուղի վրա հարձակումից հետո։ Նա հայտարարել է, որ «միջոցներ են ձեռնարկվել լարվածությունը թուլացնելու համար»։
«Տարածքում գտնվող ՌԴ ԱԴԾ-ի զինված ուժերի և սահմանապահ ծառայության ներկայացուցիչներն անմիջապես կապ են հաստատել Հայաստանի և Ադրբեջանի հետ և միջոցներ ձեռնարկել լարվածությունը թուլացնելու համար։ Միջադեպը ևս մեկ անգամ հաստատում է Բաքվի և Երևանի փոխադարձ զսպվածության, ինչպես նաև Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների խստիվ պահպանման անհրաժեշտությունը»,- ասել է Զախարովան։