Եկեղեցու պատգամը իշխանությանը՝ վախկոտությունը մահ է սփռում և կորստաբեր է․ Վեհափառ Հայրապետ Թե բա՝ Մեծ Եղեռն, գուցե՝ տխուր միջադեպ... և սա հանուն առևտրի. լրագրողը հեգնանքով մեկնաբանել է Հայոց ցեղասպանություն իրավական եզրույթից վարչապետի խուսափելու հնարքը Մեզ անհրաժեշտ է ներքին հաշտություն ու համահայկական բոլոր ռեսուրսների համախմբում. Գագիկ Ծառուկյան Իրենք մոռացել են, որ Թուրքիայի ու Ադրբեջանի ագենտ են․ հոգեւոր հայրը՝ իշխանությանը (տեսանյութ) Այս օրակարգով 4 գյուղերի հարցը փակված է, խնդիրը Երևանում է, այստեղից է պետք սկսել. Էդմոն Մարուքյան Փաշինյանը 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները. թյուրքագետ Սա երբևէ ամենախայտառակ տեքստն էր Ցեղասպանության օրվա առթիվ` արված Հայաստանի ղեկավարի կողմից. թուրքագետ Ոստիկանական վայրագություններից տուժած գնդապետը հոսպիտալացվել է. նորից կհետազոտվի Հայաստանը միջազգային հարթակներում շարունակում է ակտիվ ներգրավածությունը ցեղասպանության հանցագործության դեմ պայքարում. ԱԳՆ ՀՅԴ անդամները Բեյրութում Թուրքիայի դրոշի հետ այրեցին Փաշինյանի նկարը 

Արցախը երբեք չի եղել Ադրբեջանի Հանրապետության կազմում. Ավետիք Չալաբյան

Քաղաքական

Ապրիլի 18-ին, ելույթ ունենալով Ազգային ժողովի ամբիոնից, Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը միակողմանիորեն հայտարարեց, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը: Դրան հաջորդեց նրա «քաղաքակիրթ» գործընկերոջ ելույթը Բաքվից, որով սույն հանցագործ պետական կազմավորման պարագլուխը պահանջեց Հայաստանից ոչ միայն պարզապես ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այլև Արցախը նրա կազմում, իսկ Արցախի բնիկ հայ բնակչությունից պահանջեց լքել այն: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքական-հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանը:

Ենթադրելով, որ այս երկու գործընկերների ելույթները փոխհամաձայնեցված էին և նպատակ ունեին ահաբեկել հայ ազգին, ցանկանում եմ ի պատասխան հայտարարել հետևյալը՝

Ա) Արցախը երբեք չի եղել Ադրբեջանի Հանրապետության կազմում: 1918-1920 թվականներին, երբ այդ պետությունը արհեստականորեն կազմավորվել է օսմանյան զենքի հովանավորությամբ, Արցախը եղել է վիճելի տարածք, և կառավարվել է Ղարաբաղի Ազգային խորհրդի կողմից, իսկ Ազգերի Լիգան էլ այն դիտարկել է հայաբնակ տարածք և նախատեսել է ճանաչել որպես Հայաստանի Հանրապետության մաս:

Հետագայում, թեև այն օկուպացվել է խորհրդային զորքերի կողմից և հարկադրաբար մտցրվել Խորհրդային Ադրբեջանի կազմ, Արցախը օժտված է եղել ինքնավար մարզի կարգավիճակով, և խորհրդային օրենքներով իրավունք է ունեցել անջատվել Խորհրդային Ադրբեջանից, ինչից այն օգտվել է, օրինական հանրաքվեով անջատվելով Ադրբեջանից 1991 թ. դեկտեմբերին: Այդ պահից ի վեր, Արցախը զենքը ձեռքին պաշտպանել է իր անկախությունը, կայացել է որպես գործող պետություն, և Ադրբեջանը չի կարողացել հաստատել իր վերահսկողությունը նրա վրա, չնայած մի քանի ագրեսիվ պատերազմներին, զանգվածային ռազմական հանցագործություններին, և Արցախի բնակչության նկատմամբ շարունակվող հոգեբանական տեռորին:

Բ) Իր իսկ «Պետական անկախության մասին» Սահմանադրական ակտով ներկայիս Ադրբեջանական Հանրապետությունը չի հանդիսանում Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության իրավահաջորդը, ուստի ճանաչել նրա տարածքային ամբողջականությունը խորհրդային սահմաններում անիմաստ է: Ադրբեջանի և Արցախի միջև սահմանները կարող են որոշվել բանակցությունների միջոցով, այն պայմանով, որ Ադրբեջանը ճանաչի Արցախը որպես իրավահավասար բանակցող կողմ:

Գ) Հայաստանի Հանրապետությունը նախկինում երբևիցե որևէ ակտով չի ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը խորհրդային սահմաններում: 1991 թվականի դեկտեմբերի 21-ի Ալմաթայի հռչակագիրը, որի վրա պարբերական հղում են կատարում երկու գործընկերները, ՀՀ Գերագույն Խորհրդի կողմից վավերացվել է վերապահումներով, որոնք վերաբերում են ժողովրդի ինքնորոշման իրավունքին, և չի կարող հիմք հանդիսանալ Ադրբեջանը խորհրդային սահմաններում ճանաչելու համար, քանի որ այն պահին, երբ Ադրբեջանը միացավ այդ հռչակագրին, այն արդեն իսկ չէր վերահսկում Լեռնային Ղարաբաղը:

Դ) 2007 թ հրապարակված, և 2009 թ. Ադրբեջանի և Հայաստանի կողմից որպես բանակցությունների հիմք ընդունած Մադրիդյան սկզբունքներում հստակորեն արձանագրված է, որ Արցախի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի պարտադիր իրավական ուժ ունեցող հանրաքվեով, որը հենվում է նրա բնիկ ժողովրդի ինքնորոշման իրավունքի վրա: Ավելին, ուժի կիրառումը որևէ կերպ չի կարող չեղարկել այդ իրավունքը, որը բխում է ՄԱԿ կանոնադրությունից և ԵԱՀԿ Հելսինկիի Եզրափակիչ ակտից՝ արդի միջազգային իրավունքի երկու հիմնաքարային փաստաթղթերից:

Ե) Եւ վերջապես, ՀՀ Սահմանադրությունը չի օժտում վարչապետի պաշտոնում գտնվող անձին՝ ճանաչել որևէ երկրի տարածքային ամբողջականությունը: Կառավարությունը միայն իրավունք ունի բանակցել միջազգային պայմանագրեր, իսկ դրանք ուժի մեջ են մտնում միայն Սահմանադրական դատարանում հաստատվելուց, Ազգային ժողովում վավերացվելուց, և Նախագահի կողմից ստորագրելուց հետո:

Ուստի ցանկացած պաշտոնատար անձ, որը փորձում է խոսել կամ գործել Հայաստանի անունից առանց համապատասխան լիազորության, փաստացի խախտում է ՀՀ սահմանադրական կարգը, և վաղ թե ուշ ենթարկվելու է պատասխանատվության՝ իր լիազորությունների չարաշահման և սահմանադրական կարգի տապալման համար:

Ամփոփելով վերոնշյալը, կուզեի վերահաստատել, որ ոչ Հայաստանի վարչապետի պաշտոնում գտնվող անձը, և ոչ էլ նրա մարդատյաց գործընկերը որևէ իրավասություն չունեն՝ բռնակցելու Արցախը Ադրբեջանին, տեղահանելու և հայրենազրկելու նրա քաջարի ժողովրդին, և փակելու մեր պատմության վերջին էջը: Դա հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե հայ ժողովուրդը դադարեցնի դիմադրությունը, անմռունչ ենթարկվի նրանց կամքին, թույլ տա իրեն կռտել և պատվազրկել, և գլխիկոր հեռանա իր պատմական հայրենիքից:

Համոզված եմ, որ որքան էլ այս երկուսը փորձեն ահաբեկել մեզ, դա տեղի չի ունենա, մենք արդեն հիմա բարձրացնում ենք մեր գլուխը, և պատրաստվում ենք պայքարի նոր փուլի՝ մեր կյանքի իրավունքի և ազատության համար: Յուրաքանչյուրս այսօր պետք է մեր մեջ հաղթահարենք մեր ներքին վախերն ու երկմտանքը, գիտակցենք, որ սա պայքար է մեր ազատության, արժանապատվության և մեր հավաքական ազգային ապագայի համար, և մեր հստակ և կազմակերպված գործողություններով խափանենք թշնամու մարդատյաց պլանները: Աստված զորավիգ մեր հայրենիքին և ազգի բոլոր պայքարող զավակերին»։

 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Գյումրիում. բախվել են «Mercedes»-ն ու «ГАЗель» բեռնատարը Վեհափառը Ծիծեռնակաբերդում հոգեհանգստյան կարգ է մատուցում՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության նահատակներիՀայրս հեռախոսազրույցի ընթացքում մի մտահոգիչ արտահայտություն արեց. Ռուբեն Վարդանյանի որդին հարցազրույց է տվել CNN-ինԱյսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանըԵկեղեցու պատգամը իշխանությանը՝ վախկոտությունը մահ է սփռում և կորստաբեր է․ Վեհափառ ՀայրապետԹե բա՝ Մեծ Եղեռն, գուցե՝ տխուր միջադեպ... և սա հանուն առևտրի. լրագրողը հեգնանքով մեկնաբանել է Հայոց ցեղասպանություն իրավական եզրույթից վարչապետի խուսափելու հնարքըՄեզ անհրաժեշտ է ներքին հաշտություն ու համահայկական բոլոր ռեսուրսների համախմբում. Գագիկ Ծառուկյան Իրենք մոռացել են, որ Թուրքիայի ու Ադրբեջանի ագենտ են․ հոգեւոր հայրը՝ իշխանությանը (տեսանյութ) Ինչպես են գիշերը բերման ենթարկել տավուշցիներին (տեսանյութ) Այս օրակարգով 4 գյուղերի հարցը փակված է, խնդիրը Երևանում է, այստեղից է պետք սկսել. Էդմոն ՄարուքյանՓաշինյանը 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները. թյուրքագետՄարմնամարզիկները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում Սա երբևէ ամենախայտառակ տեքստն էր Ցեղասպանության օրվա առթիվ` արված Հայաստանի ղեկավարի կողմից. թուրքագետՈստիկանական վայրագություններից տուժած գնդապետը հոսպիտալացվել է. նորից կհետազոտվիՀայաստանը միջազգային հարթակներում շարունակում է ակտիվ ներգրավածությունը ցեղասպանության հանցագործության դեմ պայքարում. ԱԳՆՀՅԴ անդամները Բեյրութում Թուրքիայի դրոշի հետ այրեցին Փաշինյանի նկարըԵգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար. «Ժողովուրդ»Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր Նավթի գներն աճել ենՏավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանին կեսգիշերն անց ծածուկ Երեւան են բերել Արամ Սարգսյա՜ն, Վազգենն է ազատագրել Ոսկեպարի տարածքները, օկուպա՞նտ էր, որ հիմա Նիկոլ ես պաշտպանումԲռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 24-ին Հայաստանն ունի 7 մասնակից Կարևոր եմ համարում Մեծ եղեռնի ներքին հայեցումը․ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Բերման են ենթարկում մի մարդու, ով այս շարժման ամենաակնառու ոգեշնչողներից և նախաձեռնողներից էԱնհնազանդության ակցիաներ՝ ժամը 16:00-ին Սա հպատակության, այլ ոչ թե խաղաղության ճանապարհ է. Սերժ Սարգսյանի ուղերձը՝ Ցեղասպանության տարելիցի առթիվ Փաշինյանը, Խաչատուրյանը և Ալեն Սիմոնյանը ծաղկեպսակներ դրեցին Ցեղասպանության զոհերի հուշակոթողի մոտ Պատերազմին կա՛ այլընտրանք, երկիրը կոլապսի մեջ է, ԱԺ-ում պետք է շատ արագ սկսվի անվստահության գործընթաց, Նիկոլին պետք է վռնդել. Արամ ՕրբելյանՀավաքվում ենք ժամը 12:00-ին կառավարության շենքի մոտ. Վահագն ՉախալյանԱրցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է ՀՀ սահմանային տարածքներում․ Վեհափառ«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելուՈՒՂԻՂ. Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն էԱյսօր Գյումրին ընդվզումների պատ կկազմի«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն էՈվ փորձում է ջնջել պատմական մեր հիշողությունը, անիծյալ պիտի լինի նրա ու նրա ընտանիքի անունն ու հիշատակը հավիտենապես. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան«Հրապարակ». Ամաչում են մարդամեջ դուրս գանՀաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․ «Հրապարակ»«Կվտանգվի՝ կվերականգնենք, ինչպես 90-ականներին»․ Անդրանիկ Քոչարյանը՝ Տավուշում գազատարի վտանգվելու մասին Առաջին անգամ արքեպիսկոպոսի շուրթերից անեծք և նզովք լսեցի, աղոթենք, որ հենց այս գիշեր այն կպնի հասցեատիրոջը․ Տիգրան Աթանեսյան Մենք պետք է որոշենք՝ մնում ենք հայ, թե անասուն, որ գերի է թուրքական լիրային. Շարմազանով (տեսանյութ) Սուրեն Պետրոսյանին մտադիր են մեղադրել իբր խուլիգանություն կատարելու համար․ հայտարարությունԵրևանում ծաղկավաճառներն անվճար ծաղիկներ են բաժանում ջահերով երթի մասնակիցներին (տեսանյութ)Սուրեն Պետրոսյանից բացի բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Գնդապետ Մախսուդյանի հետ դաժան ձևով են վարվել, հիվանդանոցում է. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Քաղաքացիները Նոյեմբերյանի ոստիկանական բաժանմունքի մոտ են` ի աջակցություն բերման ենթարկվածներիԲագրատաշեն-Ալավերդի ճանապարհին բերման ենթարկվածների մի մասին ազատ են արձակել (տեսանյութ) «Տարեք սրան, արա՛». ինչպես են բերման ենթարկում խաղաղ ակցիայի մասնակիցներին (տեսանյութ) ԵԿՄ Վանաձորի կառույցը դատապարտում է ԵԿՄ Տավուշի մարզային ստորաբաժանման անդամների կողմից ժողովրդի նկատմամբ թույլ տված բռնությունները Ով փորձում է ջնջել կամ կասկածի տակ առնել Հայոց ցեղասպանության իսկությունը, նզովյալ պիտի լինի սերնդեսերունդ. Արշակ արք․ Խաչատրյան
Ամենադիտված