No new Armenia-Azerbaijan border created, the border existing at time of USSR collapse being reproduced: PM's Office Political consultations held between foreign ministries of Armenia, Georgia Armenia FM to be on working visit to Strasbourg Delegation led by Hakob Arshakyan is on a working visit to Bratislava Prime Minister Pashinyan heads to the Kingdom of Denmark UN Committee against Torture issues findings on Azerbaijan regarding fulfillment of its obligations Alen Simonyan receives Ambassador of Argentina to Armenia: Argentina sees efforts of Armenia in establishing peace in South Caucasus President Vahagn Khachaturyan met with the Primate of the Armenian Catholic Eparchy Bishop Mikael Muradian The Armenian cultural heritage in Nagorno-Karabakh is gradually being destroyed – Geghard SAF Nikol Pashinyan, Ian Borg discuss cooperation between Armenia government, OSCE 

Հայաստանի վարկանիշը բարեկեցության ցուցակում ավելի բարձր է, քան Ադրբեջանինը և Թուրքիայինը․ Սասունյան

Political

«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ Հարութ Սասունյանն իր հոդվածում գրել

«Մեծ Բրիտանիայում գործող «Լեգատում» (Legatum) հիմնարկը հրապարակել է իր 2023 թվականի բարեկեցության համապարփակ ցուցակը 167 երկրների, այդ թվում՝ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի համար։ Ցուցակն ընդգրկում է 12 առանձին ոլորտներ կամ «սյունակներ», որոնք կազմված են 67 ենթաբաժիններից։

Հիմնարկը բարեկեցությունը սահմանել է որպես մարդկանց ունեցած «զարգանալու հնարավորություն՝ իրացնելու իրենց եզակի ներուժը և դերակատարություն ունենալու իրենց համայնքների ու ազգերի ամրապնդման գործում»: Ի վերջո, բարեկեցությունը միայն մեր ունեցածի մասին չէ, այն նաև այն մասին է, թե ինչ ենք մենք դառնում: Բարեկեցության հիմքում ընկած է ներառական հասարակությունը՝ ամուր սոցիալական պայմանագրով, որը պաշտպանում է յուրաքանչյուր անհատի հիմնական ազատություններն ու անվտանգությունը»:

Ընդհանուր առմամբ, Հայաստանը բարեկեցության ցուցակում շատ ավելի բարձր է, քան Ադրբեջանը և Թուրքիան։ 2023 թվականին Հայաստանը 61-րդ տեղում է՝ փոքր-ինչ զիջելով 2022-ի 59-րդ հորիզոնականից, սակայն զգալիորեն բարձրացել է 2013-ի 76-րդ հորիզոնականից: Մինչդեռ Ադրբեջանը 2023-ին զբաղեցնում է 92-րդ տեղը, նույնը, ինչ 2012-ին, բայց փոքր ինչ բարձր 2013-ի 104-րդ տեղից: Թուրքիան 2023 թվականին նույնիսկ ավելի ցածր՝ 95-րդ տեղում է, նույնը ինչ 2012 թվականին՝ զգալիորեն զիջելով 2013 թվականի 68-րդ հորիզոնականից:

«Լեգատում» հիմնարկը Ադրբեջանին բնութագրել է որպես «տարածաշրջանի ամենաքիչ բարեկեցիկ երկիրը»՝ չնայած միլիարդավոր նավթադոլարներից նրա հսկայական եկամուտներին: Սա նշանակում է, որ երկրի հարստությունը չի հասնում բնակչությանը։

Ահա, թե ինչպես է «Լեգատում» հիմնարկը նկարագրել Թուրքիայի բարեկեցության տխուր ցուցանիշը։ ««Վերջին 10 տարիների ընթացքում Թուրքիայի կառավարումը զգալիորեն վատթարացել է՝ 60 տեղով իջնելով 128-րդ տեղը, իսկ քաղաքական հաշվետվողականությունը վատթարացել է աշխարհում ամենաարագ տեմպերով: 2017 թվականի սահմանադրական բարեփոխումներն ավելի շատ իշխանություն կենտրոնացրեցին գործադիրի ձեռքում՝ վերացնելով առանցքային ստուգումներն ու հակակշիռները: Անձնական ազատությունը նույնպես վատթարացել է աշխարհում երկրորդ ամենամեծ տեմպերով՝ կառավարության կողմից այլախոհության հետևողականորեն ճնշմամբ… Ներկայիս կառավարությունը Թուրքիայում իշխում է 2002 թվականից: Ինչպես նշում է Freedom House-ը, ի սկզբանե որոշ ազատականացնող բարեփոխումներ ընդունելուց հետո կառավարությունը 2016 թվականից սկսած լայնածավալ ճնշումներ է գործադրել քննադատների և հակառակորդների նկատմամբ: Օրինակ, Amnesty International-ը նշում է, որ հարյուրավոր մարդիկ, ներառյալ լրագրողներ, սոցիալական ցանցերի օգտատերեր և ցուցարարներ, ձերբակալվել են Թուրքիայում 2019 թվականին՝ Սիրիայում Թուրքիայի ռազմական հարձակման վերաբերյալ իրենց քննադատության պատճառով»:

Ահա Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի վարկանիշները «Լեգատում» հիմնարկի  բարեկեցության ցուցակի 12 սյունակներից յուրաքանչյուրում.

1) «Անվտանգության և ապահովության սյունակը (պատերազմ և քաղաքացիական հակամարտություն, ահաբեկչություն, քաղաքական ահաբեկչություն և բռնություն, բռնության հանցագործություն և սեփականության նկատմամբ հանցագործություն) չափում է այն աստիճանը, որով պատերազմը, հակամարտությունը և հանցագործությունը ապակայունացրել են անհատների ապահովությունը, ինչպես անմիջապես, այնպես էլ ավելի երկարատև  հետևանքների միջոցով». Հայաստան (75-րդ), Ադրբեջան (111-րդ) և Թուրքիա (147-րդ):

2) «Անձնական ազատության սյունակը (գործունեություն, հավաքների և միավորման ազատություն, խոսքի ազատություն և տեղեկատվության հասանելիություն, և իրավական խտրականության բացակայություն) չափում է առաջընթացը հիմնական իրավունքների և անհատական ազատությունների ուղղությամբ». Հայաստան (70-րդ), Ադրբեջան (144-րդ) և Թուրքիա (152-րդ):

3) «Կառավարման սյունակը (գործադիր իշխանության սահմանափակումներ, քաղաքական հաշվետվողականություն, օրենքի գերակայություն, կառավարության ազնվություն, կառավարության արդյունավետություն, կանոնակարգիչ դաշտի որակ և վստահություն  հաստատությունների նկատմամբ) չափում է իշխանության նկատմամբ վերահսկողության և սահմանափակումների չափը, և արդյոք կառավարությունները գործում են արդյունավետ ու առանց կոռուպցիայի»․ Հայաստան (64-րդ), Ադրբեջան (113-րդ) և Թուրքիա (128-րդ):

4) «Սոցիալական կապիտալի սյունակը (անձնական և ընտանեկան հարաբերություններ, սոցիալական ցանցեր, միջանձնային վստահություն, սոցիալական հանդուրժողականություն և քաղաքացիական ու սոցիալական մասնակցություն) չափում է անձնական և սոցիալական հարաբերությունների ուժը, սոցիալական նորմերը, քաղաքացիական մասնակցությունը երկրում և սոցիալական հանդուրժողականությունը»․ Հայաստան (125-րդ), Ադրբեջան (132-րդ) և Թուրքիա (137-րդ):

5) «Ներդրումային միջավայրի սյունակը (սեփականության իրավունքներ, ներդրողների պաշտպանություն, պայմանագրերի կիրարկում, էկոհամակարգի ֆինանսավորում և միջազգային ներդրումների սահմանափակումներ) չափում է ներդրումների համարժեք պաշտպանվածության և մատչելիության աստիճանը». Հայաստան (75-րդ), Ադրբեջան (54-րդ) և Թուրքիան (68-րդ):

6) «Ձեռնարկությունների պայմանների սյունակը (ներքին շուկայի մրցունակություն, բիզնեսի ստեղծման միջավայր, կարգավորման բեռ, աշխատաշուկայի ճկունություն և գնային շեղումներ) չափում է այն աստիճանը, որով կանոնակարգերը հնարավորություն են տալիս բիզնես սկսել, մրցակցել և ընդլայնվել». Հայաստան (44-րդ) Ադրբեջանը (47-րդ), Թուրքիա (65-րդ):

7) «Ենթակառուցվածքների և շուկայի հասանելիության սյունակը (հաղորդակցություն, էներգետիկա, ջուր, տրանսպորտ, սահմանային կառավարում, բաց շուկայի մասշտաբներ, ներմուծման սակագնային խոչընդոտներ և շուկայական շեղումներ) չափում է ենթակառուցվածքի որակը, որը հնարավորություն է տալիս առևտուր իրականացնել և շեղումներ ապրանքների ու ծառայությունների շուկայում». Հայաստան (71-րդ), Ադրբեջան (72-րդ) և Թուրքիա (50-րդ):

8) «Տնտեսական որակի սյունակը (հարկաբյուջետային կայուն զարգացում, մակրոտնտեսական կայունություն, արտադրողականություն և մրցունակություն, դինամիզմ և աշխատուժի ներգրավվածություն) չափում է, թե որքանով է տնտեսությունը հագեցված՝ կայուն հարստության ստեղծման համար՝ աշխատուժի լիարժեք ներգրավմամբ». Հայաստան (83-րդ) Ադրբեջան (65-րդ), Թուրքիա (71-րդ):

9) «Կենսապայմանների սյունակը (նյութական միջոցներ, սնունդ, հիմնական ծառայություններ, ապաստան, կապ և պաշտպանություն վնասից) չափում է այն աստիճանը, որով պատշաճ կյանքի որակն ապահովված է բոլորի կողմից, ներառյալ նյութական միջոցները, կացարանը, հիմնական ծառայությունները և միացվածություն». Հայաստան (76-րդ), Ադրբեջան (65-րդ) և Թուրքիա (59-րդ):

10) «Առողջապահության սյունակը (վարքագծային ռիսկի գործոններ, կանխարգելիչ միջամտություններ, խնամքի համակարգեր, հոգեկան առողջություն, ֆիզիկական առողջություն և երկարակեցություն) չափում է այն աստիճանը, որով մարդիկ առողջ են և ունեն լավ առողջություն պահպանելու համար անհրաժեշտ ծառայություններ, ներառյալ առողջական արդյունքները, առողջապահական համակարգեր, հիվանդությունների և ռիսկի գործոններ և մահացության ցուցանիշներ». Հայաստան (68-րդ), Ադրբեջան (85-րդ) և Թուրքիա (63-րդ):

11) «Կրթության սյունակը (մեծահասակների հմտություններ, բարձրագույն կրթություն, միջնակարգ կրթություն, տարրական կրթություն և նախադպրոցական կրթություն) չափում է ընդգրկվածությունը, արդյունքները և որակը կրթության չորս փուլերում, ինչպես նաև չափահաս բնակչության հմտությունները». Հայաստան (59-րդ), Ադրբեջանը (79-րդ), Թուրքիա (74-րդ):

12) «Բնական միջավայրի սյունակը (պահպանության ջանքեր, օվկիանոսներ, քաղցրահամ ջուր, անտառ, երկիր և հող, օդի աղտոտվածության ազդեցություն և արտանետումներ) չափում է ֆիզիկական միջավայրի այն կողմերը, որոնք անմիջական ազդեցություն ունեն մարդկանց առօրյա կյանքում և փոփոխությունները, որոնք կարող են ազդել ապագա սերունդների բարեկեցության վրա». Հայաստան (99-րդ), Ադրբեջան (149-րդ) և Թուրքիա (86-րդ):

Բացի նրանից, որ Հայաստանն ավելի բարձր վարկանիշ ունի բարեկեցության ընդհանուր ցուցակում, քան Ադրբեջանն ու Թուրքիան, Հայաստանը գերազանցում է իր երկու հարևան երկրներին վեց անվանակարգերում։ Նա երկու երկրներից վատ է միայն երեք  անվանակարգերում, բայց ավելի լավ է, քան Ադրբեջանը, և ավելի վատ, քան Թուրքիան՝ երեք այլ անվանակարգերում»: 

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
No hands needed։ Android apps can be used with gesturesBianca Censori 'furious' over Kanye West's plans to launch porn platform5 most dangerous smartphones in terms of SAR radiation levelsWildberries sellers can give customers points for reviews: What can be done with pointsUS will provide additional $2 billion in aid to Ukraine, Blinken says No new Armenia-Azerbaijan border created, the border existing at time of USSR collapse being reproduced: PM's OfficeUruguay Chamber of Representatives votes to submit draft law on the Armenian Genocide Memorial Day to executive branchPolitical consultations held between foreign ministries of Armenia, GeorgiaGrigoryan and Mustafayev held a meeting on the border of Armenia and Azerbaijan: Protocol signedArmenia FM to be on working visit to StrasbourgDemonstrators in downtown Yerevan chant slogans, whistle at Armenia PMErdogan, Greek leader begin talks in Turkey to maintain positive momentumIran and India have signed long-term agreement for re-equipment of the Chabahar port: BazrpashDelegation led by Hakob Arshakyan is on a working visit to BratislavaPrime Minister Pashinyan heads to the Kingdom of DenmarkArmenian Parliament Speaker receives OSCE Chair-in-OfficeUN Committee against Torture issues findings on Azerbaijan regarding fulfillment of its obligationsMicrosoft will end support for Windows 10 version 21H2Egyptian representatives unexpectedly canceled meetings with Israeli counterpartsAlen Simonyan receives Ambassador of Argentina to Armenia: Argentina sees efforts of Armenia in establishing peace in South CaucasusPresident Vahagn Khachaturyan met with the Primate of the Armenian Catholic Eparchy Bishop Mikael MuradianFrance urges Armenia and Azerbaijan to proceed with border demarcation based on agreed principlesThe Armenian cultural heritage in Nagorno-Karabakh is gradually being destroyed – Geghard SAF Nikol Pashinyan, Ian Borg discuss cooperation between Armenia government, OSCEOSCE turns blind eye to Karabakh issue?Expanded meeting of foreign ministers of Armenia and Malta held in YerevanUS man goes fishing with little daughter, discovers 152-year-old shipwreckUSA is deeply worried about decline of democracy in Georgia: SullivanEU will strengthen its support to Kyiv in coming weeks: MacronIn support of "Tavush for the Motherland" a motor rally started from Armenia's second city towards YerevanEarthquake in Azerbaijan: tremors felt in SyunikArmenian President meets with representatives of the Union of Iranian-Armenians and Iraqi-ArmeniansIDF and Hezbollah report mutual attacksUkrainian forces are retaliating against enemy in direction of Kharkiv: ZelenskyNegotiations between the Foreign Ministers of Armenia and Azerbaijan ended in AlmatyHuawei Pura 70 Ultra: The new smartphone has the world's best camera?Armenian, Azerbaijani Foreign Ministers continue talks in AlmatyGirl, 11, diagnosed with rare bone cancer after symptoms dismissed as 'growing pains'EU agreed on security guarantees for KyivA really original game: In Bruce and Box you control a naked man with a box - and you will also need a box to play itUS suspects that Israel used US-made weapons in GazaUS to announce US$400 million military aid package for Ukraine: PoliticoOil Prices DownEurovision 2024: How to vote for Armenia tonight?Use of hate speech based on ethnicity or nationality is not allowed: OmbudswomanKazakhstan talks with Armenia counterpart will last 2 days, Azerbaijan FM saysEBRD holds its 2024 Annual Meeting and Business Forum in ArmeniaArmenia FM at meeting with Azerbaijan counterpart: Borders that existed at time of USSR’s collapse should be reproducedSpain, Ireland to recognize Palestinian state on May 21 - BorrellArmenia ex-MP Karen Saribekyan dies aged 61
Most Popular