ԱՊՀ նիստին քննարկվել են ՔԿՀ-ներում ահաբեկչության տարածմանը հակազդելու կանխարգելիչ միջոցառումները Հարևանների հետ հարաբերությունները ՌԴ-ի համար առաջնահերթություն են. Պուտին Բայդենը սպառնացել է Ռուսաստանին Ադրբեջանն առաջիկայում կվերսկսի Թեհրանում իր դեսպանատան գործունեությունը ԴԸԺ էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամ ընտրվեց դատավոր Գայանե Խաչատրյանը ՍԴ դատավորի թեկնածու ընտրվեց Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Դավիթ Խաչատուրյանը Դավիթ Գյուրջինյանն ընտրվեց Բրյուսովի անվան համալսարանի ռեկտոր Փաշինյանն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին Կալանավորվել է «Կրոկուս Սիթի Հոլում» ահաբեկչության գործով անցնող 9-րդ անձը Արագածոտնի մարզում արձանագրվել են որսագողության 2 դեպք․ առգրավել է որսագողերի զենքերը 

Պողոս առաքյալի փաշինյանական մեկնաբանությունը հարցեր է առաջացնում․ Տեր Զարեհ Աշուրյան

Բլոգոսֆերա

Տեր Զարեհ Աշուրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

««Հէնց քո բերանով քեզ պիտի դատեմ…» (Ղուկաս 19:22) կամ՝ ինչո՞ւ պետք է դպրոցներում դասավանդվի Հայ Եկեղեցու պատմություն առարկան:

Երեկ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը եզրափակիչ ելույթում անդրադարձավ նաև Հայ Եկեղեցու հետ իշխանությունների լարվածությանը ի մասնավորի նկատելով.

«Եթե եկեղեցու հարաբերությունները լավ չեն կառավարության հետ, ուրեմն եկեղեցու հարաբերությունները լավ չեն Աստծու հետ: Պողոս  առաքյալից մի  մեջբերում անեմ, ասում է՝ չկա  իշխանություն, որ Աստծուց  չլինի, ով հակառակվում է իշխանությանը,  Աստծուն է հակառակվում, թող եկեղեցին իր հավատի, իր էության  մասին մտածի»,-եզրափակեց վարչապետը:

Պողոս առաքյալի համապատասխան տողի փաշինյանական մեկնաբանությունը հարցեր է առաջացնում: Մասնավորապես,  եթե «չկա իշխանություն, որ Աստծուց  չլինի», ապա այդ դեպքում՝

1. ինչո՞ւ Դուք գլխավորեցիք  հանրապետության երրորդ  նախագահին իշխանազրկելու նախաձեռնությունը  և «մերժեցիք Սերժին», 

 2. ի՞նչ հիմքով եք դատում հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին,

 3. և վերջապես ինչո՞ւ եք անտեսում հոգևոր իշխանությունը, Հայոց Եկեղեցին:

Եթե անկախ Հայաստանի «ամենահոգևոր» և «ամենահավատացյալ» վարչապետն իրոք հավատում է, որ «չկա իշխանություն, որ Աստծուց չլինի», ուրեմն Փաշինյանն ինքն «Աստծուն է հակառակվում» ի դեմս երկու նախագաների: Երրորդ կետի՝ հոգևոր իշխանության մասով մեկնաբանությունները թողնում ենք ընթերցողին:

Ինչ վերաբերում է սաղմոսերգու և պողոսագետ վարչապետի մյուս հայտարարությանը, թե՝ «թող եկեղեցին իր հավատի, իր էության մասին մտածի», ապա նշենք, որ եկեղեցին, այս դեպքում Հայոց Եկեղեցին, քանի որ ենթադրում ենք նա իր կոչը Հայոց Եկեղեցուն է ուղղել, իր հավատի մասին  տածել է Դ-Ե դարերում արդեն, որին  կարող է ծանոթանալ երեք տիեզերաժողովների կանոնների միջոցով: Իսկ «եկեղեցու էությունը» Պողոս առաքյալը  դեռևս առաջին  դարում  է սահմանել՝  եկեղեցին համեմատելով Քրիստոսի մարմնի հետ (տե՛ս Եփես. 5.29–30, Կող. 1.18, Ա Կորնթ. 12.13): Հայոց Եկեղեցու հավատքը ենթակա չէ վերատեսության,  ինչպես  նաև  եկեղեցու մասին Պողոս առաքյալի բնորոշումը: Փաշինյանը հավանաբար մոռացել է, որ ԵԿԵՂԵՑԻ բառը հուն.  εκκλησια – էկլեսիա (էքլիսիա) – հավատացյալների ժողով բառից է ծագում, և այն  որևէ  ձևով նույնական  չէ հոգևոր դասի հետ: Այլ խոսքով՝ Քրիստոսի անունով հավաքված ժողովուրդն է եկեղեցին: Ստացվում է, որ հավատացյալ ժողովո՞ւրդը պիտի մտածի իր հավատի և էության մասին: Կարծես թե այդքան էլ լավ չի ստացվում, բայց անցնենք առաջ:

Գալով Պողոս առաքյալի խոսքին, թե՝ «Ամեն մարդ, որ իշխանության տակ  է, թող հպատակվի նրան.  քանզի չկա իշխանություն, որ Աստծուց չլինի և եղած  իշխանությունները Աստծուց են կարգված…» (Հռոմ. 13.1), ապա պետք է նկատել, որ  խոսքը  միայն աշխարհիկ  իշխանությանը  չի վերաբերում, այլ իշխանությանն  առհադարակ: Եվ ավելին: Հրեական  մտածողության մեջ իշխանությունը՝  մյուսների մասին հոգ տանելու կարողությունն  է,  որն անմիջական կախման  մեջ է գտնվում  Աստծու  կամքից:  Ըստ այնմ՝ բոլոր  նրանք, որ իշխանություն ունեն՝ թագավոր,  քահանա, դպիր, պետք է Աստծու անունից  գործեն՝ իրենց ղեկավարմամբ տեսանելի դարձնելով դա: 

Ամփոփենք: Եթե Պողոս առաքյալի փաշինյանական  մեկնաբանությանը հետևենք, ապա կստացվի, որ Եգիպտոսից փախչող իսրայելացիները պետք է հնազանդվեին փարավոնին և առնվազն  կոտորվեին,  որ Հիսուսին խաչողները աստվածային իշխանությամբ են առաջնորդվել, որ գաղութատիրությունն ու ստրկավաճառությունն աստվածային օրհնություններ էին, որ ֆաշիզմի դեմ պայքարը պարզապես հակառակություն էր Աստծուն և  վերջապես, որ 1915 թ. հայոց ցեղասպանությունը  ոչ ավել ոչ պակաս Աստծու կամքն էր: Բոլոր հիշյալ իրադարձություններն ու երևույթներն էլ գործ ունեն իշխանության հետ: 

Այսպիսով՝ շարունակենք աղոթել ՀՀ վարչապետ տիար Փաշինյանի համար»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԱՊՀ նիստին քննարկվել են ՔԿՀ-ներում ահաբեկչության տարածմանը հակազդելու կանխարգելիչ միջոցառումները Հարևանների հետ հարաբերությունները ՌԴ-ի համար առաջնահերթություն են. Պուտին Բայդենը սպառնացել է ՌուսաստանինԱդրբեջանն առաջիկայում կվերսկսի Թեհրանում իր դեսպանատան գործունեությունը «Օրենքով գող» Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվելԴԸԺ էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամ ընտրվեց դատավոր Գայանե Խաչատրյանը Սիամական երկվորյակն ամուսնացել է վետերանի հետ (լուսանկարներ)ՍԴ դատավորի թեկնածու ընտրվեց Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Դավիթ Խաչատուրյանը Դավիթ Գյուրջինյանն ընտրվեց Բրյուսովի անվան համալսարանի ռեկտոր Փաշինյանն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահինԿալանավորվել է «Կրոկուս Սիթի Հոլում» ահաբեկչության գործով անցնող 9-րդ անձը Արագածոտնի մարզում արձանագրվել են որսագողության 2 դեպք․ առգրավել է որսագողերի զենքերը Հայաստանին գումար չեն տալու «Խաղաղության եվրոպական հիմնադրամից»․ ՌԴ ԱԳՆՈղբերգական դեպք՝ Տավուշի մարզում․ կիսակառույց շինությունում հայտնաբերվել է տղամարդու մոխրացած մարմինՏաջիկստանում ահաբեկչական գործողություններ ծրագրած անձինք են ձերբակալվել«ԵՄ-Հայաստան-ԱՄՆ համատեղ համաժողովը կարող է դրդել Հայաստանին նոր սադրանքների». Բայրամով Քիչ առաջ հրավիրված էի ՔԿ կենտրոն բաժին. ինձ առաջադրվում է նոր մեղադրանք. Նարեկ Մանթաշյան «Կրոկուսի» գործով 9-րդ անձն է բերվել դատարանԱԺ այցելած ԵՊՀ ուսանողներին է ներկայացվել խորհրդարանական դիվանագիտությունը Զինծառայող Ժորա Կարապետյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու վարույթի նյութերը, երկու անձի մեղադրանքով, ուղարկվել են դատարան ««Թատերական շաբաթ» ծրագիրը ոգևորել է երեխաներին և թատերական հանրությանը». Դանիել Դանիելյան Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան Արփա գետից Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ) Չինաստանն անապատում կառուցել է Թայվանի մայրաքաղաքի կենտրոնի ճշգրիտ կրկնօրինակը. BildՎաչե Տերտերյանն ընդունել է ֆրանսիական «KM Global Activity» ընկերության ներկայացուցիչներինԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Էռնեկյան և Մարկարյան ընտանիքներինԱնդրե Սպայթ Մկրտչյանը շարունակում է հաջող ելույթներն արգենտինական թիմում Գնել Սանոսյանի գլխավորությամբ կայացել է մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունըԾանրամարտի 2027 թ. աշխարհի առաջնությունը կանցկացվի Երևանում «Կրոկուսի» ահաբեկչության ժամանակ մի խումբ մարդկանց փրկած Կարեն Ենգիբարյանը մահացել էՎերսկսվել են Ագարակ-Քաջարան հատվածի մոբիլիզացման և պայթեցման աշխատանքներըՔննարկվել է էլեկտրոնային դեղատոմսի` մարզերում գործարկման ընթացքը Ծառահատման գործընթացը Երեւանում տեղի է ունենում շարունակական սկանդալներով ու բախումներով. Մանուկ Սուքիասյան Մենք լավ առաջընթաց ունենք խաղաղության պայմանագրի հարցում, բայց կա մի բայց. ՀաջիևՎՎՀԿԿ համակարգի (НАССР) սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերի պահպանումը պարտադիր է Ադրբեջանի ու Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է. ՀաջիևԺաննա Անդրեասյանը պարգևատրել է «Սալոմե»-ն վերականգնող վարպետներինԱրդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են համագործակցության նոր օրակարգի ձևավորմանն ուղղված քայլերը Ծանրամարտի ԵԱ-ի բացման ժամանակ տեղի ունեցած անմիտ արարքից հետո միջազգային ֆեդերացիան լուրջ մտահոգություն ուներ. Արայիկ Հարությունյան Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ ենԱրտակ Ջումայանը հանդիպել է առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունների պետերի հետՔրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք ԱՆ-ի խորհուրդները՝ չոր աչքի հիվանդության դեպքում 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀայրավանքում սուբվենցիոն 3 ծրագիր է իրականացվել Ինչպե՞ս դուրս գալ պահքից Հովհաննես Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱՃԹՆ բազմաշահառու խմբի 2024 թվականի առաջին նիստըԳեղարքունիքի մարզում գրանցվել է խոշոր եղջերավորների գլխաքանակի անկում, մանր եղջերավորների աճ
Ամենադիտված