Իջևանում հանդիպեցինք քաղաքացիների հետ․ Իշխան Սաղաթելյան
ԲլոգոսֆերաԱյսօր Իջևան քաղաքում գործընկերներ Գառնիկ Դանիելյանի, Թադևոս Ավետիսյանի և Քրիստինե Վարդանյանի հետ հանդիպեցինք քաղաքացիների հետ։
Մի քանի ժամ տևած հանդիպման հիմնական թեման անվտանգային հարցերը և մեր պետության առաջ ծանրացած մարտահրավերները էին:
Երկրում ստեղծված իրավիճակի մասին զեկույցի ներկայացումից հետո պատասխանել ենք մեր հայրենակիցների բազմաթիվ հարցերին:
Այս օրերին յուրաքանչյուր մտահոգ քաղաքացու հետ խոսելը, կապ հաստատելը և պայքարը հաջողելու միասնական կամքի ամրապնդումը մեզ համար առաջնահերթություն է։
Ապրիլի 29-ին և 30-ին նման հանդիպումներ տեղի կունենան Արագածոտնի, Շիրակի, Լոռու և Գեղարքունիքի մարզերում: