Մենք բավականին ցինիկաբար օգտագործեցինք դա. Մեդվեդև
Բլոգոսֆերա

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը մեկնաբանել է Twitter-ում Լեհաստանի մասին իր անգլալեզու գրառման արգելափակումը։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում քաղաքական գործիչն ասել է, որ սոցցանցն իր դեմ գործում է այնպես, ինչպես ժամանակին վարվել է Դոնալդ Թրամփի հետ, և ենթարկվում է ԱՄՆ-ին ու Կիևին։
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը նաև հավելել է, որ Ռուսաստանը կարող է գոյատևել առանց Twitter-ի, քանի որ, ըստ նրա, դա «միայն օտարերկրյա սոցիալական ցանց է, որը գործում է՝ ի նպաստ ամերիկյան շահերի»։
«Մենք բավականին ցինիկաբար օգտագործեցինք դա մեր քարոզչական նպատակներն առաջ տանելու համար»,- ասել է քաղաքական գործիչը։
Ապրիլի 29-ին Մեդվեդևը Twitter-ում գրառում էր հրապարակել, որում հայտարարել էր, որ Լեհաստանը գոյություն չունի Ռուսաստանի համար, քանի դեռ իշխանության են միայն ռուսաֆոբները։ Նա հավելել էր, որ իմաստ չի տեսնում Լեհաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ պահպանելու մեջ։