Երևանում՝ ԱՄՆ դեսպանատան մոտ, հրդեհ է բռնկվել Քանդվելու են նաև Կիրանցի դպրոցն ու եկեղեցին. պատգամավոր Եկել եմ` ասեմ, որ ձեզ խաբող չկա. Վահե Ղազարյան Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով. Փաշինյան Այս պահին գյուղ են եկել պետական օղակներից ու չափագրումներ են իրականացնում․ Գառնիկ Դանիելյան Ռուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն (տեսանյութ) Ադերբեջանի ցեղատեսակը հողին է հավասարացրել Քարինտակը (լուսանկարներ) Միջազգային մամուլը անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի հացադուլին ՈՒՂԻՂ․ Գերլարված իրավիճակ Տավուշում․ Ոսկեպարի, Բաղանիսի և Կիրանցի բնակիչների բողոքը 

Նիկոլի իշխանության հիմնական թիրախը Սերժ Սարգսյանն է․ Արտակ Զաքարյան

Բլոգոսֆերա

Նիկոլի իշխանության հիմնական թիրախը Հանրապետական կուսակցությունն ու նրա ղեկավար Սերժ Սարգսյանն են: Դա հասկանալի է, որովհետև Հանրապետականն ու նրա առաջնորդը, առաջին իսկ օրվանից (2018թ. մայիս-հունիս), որպես առանցքային քաղաքական ուժերից մեկը, իրենց գործունեությամբ հանդես են եկել իրական և արմատական ընդդիմության դիրքերից` մինչև վերջին դետալը վեր հանելով ու չհանդուրժելով ազգակործան քաղաքականության որևէ դրսևորում: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ ՊՆ նախկին փոխնախաար Արտակ Զաքարյանը․

«Տարբեր ծագում ունեցող մի շարք «կուսակցություններ», դիրքավորվելով որպես ընդդիմություն` պարբերաբար թիրախավորում են նաև Հանրապետականին, որովհետև գուցե կարծում են, թե այդ կերպ կարող են «ինքնահաստատվել ու քաղաքական կշիռ հավաքել» ընդդիմադիր դաշտում: Նմանատիպ վարքաբանությամբ երբեմն աչքի են ընկնում նաև տարբեր անհատներ, ազնիվ մղումներով կամ անազնիվ միտումով` լարովի «վերլուծաբաններ», օպորտունիստներ, կոլաբորացիոնալիստներ, մանրածախ ու մեծածախ «գործիչներ» ու խմբավորումներ: Հանուն արդարության ասենք, որ այս շարքում կան նաև ազնիվ մղումներով քննադատողներ ու կոչեր հնչեցնողներ, որոնք հուսահատության այս ծանր իրավիճակից ելքեր փնտրելով` միգուցե մտածում են, որ Հանրապետականն այս պահին կարող է ավելին անել` քան անում է:

Վերադառնալով անազնիվ քննադատողներին պետք է նշենք, որ նեղ քաղաքական կամ օտար գլոբալ խաղերի, կամ անձնական շահերի իմաստով`իրենց բոլորին տեսնում ու հասկանում ենք: Ինչպես ասում են` առաջին օրը չենք քաղաքականության մեջ ու «շատերի կաշին դաբախանից ենք ճանաչում»: Գիտենք թե ո՞վ ի՞նչ է շնչում, որտեցի՞ց է սնվում, ինչի՞ համար է ստեղծվել և այլն: Բայց ոչ մի կերպ չենք կարողանում ընդունել մի հանգամանք:

Հանրապետական կուսակցությունն անշուշտ սրբադասման ենթակա չէ և հաստատ ունի նաև քննադատելու տեղեր: Երբ պետությունն այս օրհասական իրավիճակի հասցրած իշխանությունն է քննադատում Հանրապետականին, դա հասկանալի է, որովհետև նրանում իրական հակակշիռ ու ազդեցիկ քաղաքական բևեռ է տեսնում: ՔՊ-ն դա հաճախ անում է նաև բնազդաբար` կենսաբանական վախի ու պետության դեմ գործած դավադրությունների համար իրենց պատասխանատվության անխուսափելիության գիտակցությամբ: Բայց երբ ընդդիմադիր դաշտում գործող անհատներն ու խմբավորումներն են դա անում` առնվազն կասկածի տակ է դրվում հանուն հայրենիքի օր առաջ իշխանափոխության հասնելու նրանց կոչերը:

Հարգելի գործընկերներ, երբ մի կողմից իբրև թե «քննադատում եք», իսկ մյուս կողմից կոչեր եք անում համախմբվել, ոտքի կանգնել ու անպայման կարևորում եք Հանրապետականի ռեսուրսներն ու քաղաքական կշիռը` կողմնորոշվեք խնդրեմ: Դուք կամ իրավիճակի լրջությունը չեք հասկանում, կամ իշխանությունների հետ լատենտ խաղերի մեջ եք, կամ զբաղվում եք սովորական ինքնախաբեությամբ:

Մեկ անգամ ևս հիշեցնեմ այն, ինչ ասվել է բազմիցս: Հանրապետականն իշխանության համար չի պայքարում, այլ անվտանգ հայրենիք ու արժանապատիվ պետություն ունենալու համար: Եվ որպես իրական ընդդիմություն ապացուցել է, որ պատրաստ է աջակցել ու սատարել բոլոր նախաձեռնություններին, որոնք փորձում են փոխել մեր երկրի կապիտուլյացիոն ընթացքն ու կապիտուլյանտ իշխանություններին:

Մնացածը գուցե անցյալի և ապագայի նկատմամբ ձեր թյուր պատկերացումներն են, բայց այս պահին ընդամենը պարապ զբաղմունք են: Լավ կլինի ձեր էներգիան ու ջանքերն ուղղեք դեպի օգտակար և արդյունավետ նպատակներ»,- գրել է նա։ 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ստորագրությունը իրավական ուժ չունի, տարածքային փոփոխության հարցը կարող է լուծվել հանրաքվեովԵրևանում՝ ԱՄՆ դեսպանատան մոտ, հրդեհ է բռնկվել Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետԳազայի հատվածում զոհերի թիվը հասել է 34 049-ի (լուսանկարներ)Քննչական կոմիտեն բացահայտորեն ստանձնել է ՔՊ-ի շահերի ներկայացուցչի դերը․ «Հրապարակ»Սա Կիրանցի հարցը չի, ողջ ՀՀ-ի հարցն է, մեզ շատ են խաբել, արդեն պարզ ա ամենը. լարված վիճակ` ՏավուշումՈՒՂԻՂ. Ռեալիստների դաշինք․ նոր ընդդիմադիր քաղաքական ուժ է ստեղծվումԵրևանում կինը տղային իր փոխանցելիս ընկել է հորը. նրան տեղափոխել են հիվանդանոց«Զինվոր ծնվել ենք, զինվոր էլ կմեռնենք». լարված վիճակ Տավուշում, ցուցարարները չեն բացում ճանապարհըԵրեկ Ոսկեպարի սարերում Պուտինին նկատողներ են եղել. Երանոսյան«Ժողովրդին էլ չեք կարա խաբեք, հերիք ա ինչքան լսել ենք, էլ չենք ուզում». լարված իրավիճակ ՏավուշումՄարզպետը փորձել է համոզել՝ բացել ճանապարհը, սակայն տավուշցիները «լարել» են նրանՔանդվելու են նաև Կիրանցի դպրոցն ու եկեղեցին. պատգամավորԱՄՆ Ուկրաինային 61 մլրդ դոլարի ռազմական օգնություն կտրամադրիԵկել եմ` ասեմ, որ ձեզ խաբող չկա. Վահե ՂազարյանՋրվեժի ձորում հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդու հոշոտված մարմինըԳյուղերը հանձնել, գնացել բասկետբոլ ա խաղում (տեսանյութ)Իրանի վրա հարձակման ժամանակ Իսրայելի զենքերը խաղալիքի էին նման. ԱբդոլահիանԺողովուրդ ջան, մեր խոսացածից հետո էս ճանապարհը փակելու տրամաբանությունը չեմ հասկանում Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբՀայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով. ՓաշինյանԱյս պահին գյուղ են եկել պետական օղակներից ու չափագրումներ են իրականացնում․ Գառնիկ ԴանիելյանՌուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն (տեսանյութ)Նեթանյահուն վերահսկողությունից դուրս է եկել, նրան պետք է զսպել. Իրանի արտգործնախարարՀՀ ՊՆ N զորամաս են այցելել Երևանի պետական համալսարանի մի խումբ դասախոսներՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչն այսօր կհանդիպի Էրդողանի հետ Նիկոլը շատ պուճուր ա, որ գա ու հող հանձնի Տավուշում, կռվի դաշտում ենք մեծացել. տավուշցիների ակցիանՏարածքների փոխանակման հարցը շատ լուրջ հանրաքվեի անհրաժեշտություն ունեցող հարց ա. Նիկոլ Փաշինյան Այս 4 գյուղերի սահմանազատումը նախնական գործընթաց էր, 8 հանդիպում է եղել, խնդիրները լուծում ենք Ադերբեջանի ցեղատեսակը հողին է հավասարացրել Քարինտակը (լուսանկարներ)Դրամահավաք՝ Արցախի մշակույթի պահպանման համարԱրծվաշենի սահմանազատում կլինի, երբ դե յուրե հիմնավորենք, որ այդ էքսկլավը Հայաստանի մաս է. ՓաշինյանԷս կախիչից էրեխեքը վերարկուները կախեցին, արագ պատը մաշելու ա. Փաշինյանը` նորակառույց դպրոցումՄիջազգային մամուլը անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի հացադուլինՈՒՂԻՂ․ Գերլարված իրավիճակ Տավուշում․ Ոսկեպարի, Բաղանիսի և Կիրանցի բնակիչների բողոքըՀող են հանձնում. քաղաքացիները փակել են Թումանյան փողոցըԱրագ դուրս եկավ ու փախավ. մանրամասներ՝ Փաշինյանի հետ ոսկեպարցիների հանդիպումիցՏարադրամի փոխարժեքները՝ ապրիլի 20-ինԳյուղերը երբ կանգնեն, կտեսնեք ոնց է խնդիրը լուծվումՀաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո Ջիլիզայի վարչական տարածքները, հետո ապրիլի 24-ն աշխատանքային օր դարձնելը, հետո… . Էդգար ԷլբակյանԱռաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել. Նիկոլ ՓաշինյանՄայիսի 1-ից Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ վճարելու մեխանիզմ կգործիԻնչպես են ադրբեջանցիները տոնում ՀՀ իշխանությունների հերթական հանձնողական որոշումըՀանրահավաք ԱԺ-ի դիմաց. ժամը 18:00-ին կոչ ենք անում հավաքվել Ռուբեն Վարդանյանը գնում է այս ծայրահեղ քայլին, որովհետև նրա մեջքին այդպես էլ հայկական պետությունը չկանգնեց. Հովհաննես ԱվետիսյանԱպրելու իրավունքը վերագտնելու համար պայքարել և ապստամբել է պետք․ Դավիթ ԱնանյանԻնչպես թրջվածը չի վախենում անձրևից, այնպես էլ կապիտուլյանտներն են գովերգում նոր կապիտուլյացիան. Արտակ ԶաքարյանՈւՂԻՂ. Լարված իրավիճակ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերումՔաղաքացիները հավաքվում են Օպերայի շենքի մոտ (տեսանյութ)Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Ամենադիտված