Ոսկին շարունակում է չափավոր էժանանալ
Ոսկու արժեքը շարունակում է սկսված ամսվա միտումը եւ աննշան իջել է երեքշաբթի առավոտյան՝ մեկ ունցիան 2 000 դոլարից ցածր, վկայում են աճուրդների տվյալները։
Ոսկու հունիսյան ֆյուչերսի գինը Նյու Յորքի Comex բորսայում իջել է 2,35 դոլարով կամ 0,12 տոկոսով՝ մեկ տրոյական ունցիան 1 989,9 դոլար։ Արծաթի հուլիսյան ֆյուչերսն էժանացել է 0,65 տոկոսով՝ մեկ ունցիան 25,067 դոլար։