Ավելի քան 2,6 մլն դրամ․ Էկոնոմիկայի նախարարությունում մաքրությունը թանկ է նստում բյուջեի վրա
ՔաղաքականՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը շենքերի մաքրման աշխատանքների իրականացման համար մեկ անձից կատարվող գնման ընթացակարգով ապրիլի 21-ին պայմանագիր է կնքել «Էյջիջի» ՍՊԸ-ի հետ։
Պայմանագրի ընդհանուր արժեքը 2 640 000 դրամ է։
Ընկերությունը պարտավորվել է նախարարության մասնաշենքերում իրականացնել մշտական, ամենօրյա և շաբաթական մաքրման ծառայություններ, այդ թվում՝ մասնաշենքերում տեղակայված աշխատասենյակներում, սանհանգույցներում և միջանցքներում։ Մաքրող նյութերն ու անհրաժեշտ այլ պարագաները ևս, ըստ պայմանագրի, հատկացնում է ընկերությունը։
Նշենք, որ ընթացիկ տարվա մարտին ևս նախարարությունը մաքրման ծառայություններ իրականացնելու համար երկու պայմանագիր էր կնքել՝ 792 և 563 հազար դրամ արժողությամբ, կրկին մեկ անձից կատարվող գնման ընթացակարգով: