ԱԱ. Գուրգեն Մադոյանը մեկնարկեց շատ վստահ հաղթանակով
ՍպորտՀայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան տեղեկացնում է. «Գուրգեն Մադոյանը մեկնարկեց շատ վստահ հաղթանակով։ 67 կգ քաշային հայ մարզիկը մեծ առավելությամբ հաղթեց Տայպեի ներկայացուցիչ Լին Յուին։ Մադոյանը շատ ակտիվ ու գրագետ էր գործում և 2-րդ ռաունդում նույնիսկ նոկդաունի ենթարկեց մրցակցին»։