2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ) ԱՄՆ նախազգուշացնող «մեսիջը»՝ Փաշինյանին, թե լավ բեմադրված շոու Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին մեղադրանք է ներկայացվել՝ խուլիգանություն կատարելու համար Մեր Հայաստանի տարածքները նվիրվում են թշնամուն, սա անարդար ու անօրեն որոշում է. Արսեն Գրիգորյան (տեսանյութ) Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա (տեսանյութ) Մհեր Գրիգորյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները Ինչքան պետք ա պիղծ լինեն, եկե՛ք հատիկ-հատիկ ցույց տանք մարդկանց կադաստրի վկայականները. Դանիելյան (տեսանյութ) 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը. նրան թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ 

250 միլիոն դոլարանոց փուչիկ․ հուշագիր Ամուլսարում ոսկու կորզման ծրագրի մասին

Տնտեսություն

2023թ․ փետրվարի 22-ին ՀՀ Կառավարությունն ազդարարեց Լիդիան Արմենիա ընկերության և Եվրասիական զարգացման բանկի (մեծամասամբ ռուսաստանյան և ղազախական կապիտալով միջպետական ֆինանսական հաստատություն) հետ եռակողմ հուշագիր ստորագրելու մասին` Ամուլսարում հանք շահագործելու գործընթացը վերսկսելու նպատակով։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց, որ ստորագրվում է «250 միլիոն դոլարանոց փաթեթ»։

Հերթական անգամ լայն հանրությունը դատապարտեց Ամուլսարում հանք բացելու նախագծի շուրջ կառավարության դիրքորոշումը և պահանջեց հրաժարվել Ամուլսարում հանքարդյունաբերություն իրականացնելու ծրագրից։ 

«Տեղեկատվության ազատության մասին» օրենքի շրջանակում Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի կատարած հարցման արդյունքում հնարավոր եղավ ձեռք բերել հուշագրի պատճենն ու որոշ հարցերի պատասխաններ այս «փաթեթի» մասին։ 

Կարծում ենք՝ շատ կարևոր է, որ Հայաստանի հանրությունը տեղյակ լինի հուշագրի մանրամասներին, մանավանդ, որ այս ու նման «գործարքների» շուրջ բանակցությունները տարվում են հանրության մեջքի հետևում, առանց խորհրդակցությունների կամ նույնիսկ ընթացիկ գործընթացների հանրայնացման։


«Փաթեթի» թվաբանությունը

Ստացված փաստաթղթերից մեր տպավորությունն այն է, որ պետություն-բանկ-մասնավոր ընկերություն եռակողմ հուշագիրը հերթական փուչիկն է և, կարծես, կոչված է՝ օգնելու Լիդիանին հասնել ֆինանսերի շուկայում որոշակի նպատակների իրագործման։ 

Նշվում է, որ Ամուլսարի ծրագիրը վերսկսելու համար Լիդիան Արմենիա ընկերությունը պետք է ապահովի առնվազն 250 մլն դոլարի ներդրում։ Այս թիվն ինքնին զարմանալի է այն առումով, որ դեռևս 2018-ի մայիսին ընկերությունը հայտարարում էր, թե շինարարությունը գրեթե ավարտին է հասցրել և 80%-ով պատրաստ է արդյունահանում իրականացնելուն։ Նախատեսվող ծախսերի իրատեսական լինելու մասին կասկածներ ենք տեսնում նաև բրիտանացի լրագրող Թոմաս Ռոուլիի հոդվածում մեջբերված պաշտոնական նամակագրության մեջ։

Եվրասիական զարգացման բանկի հնարավոր ներդրումը կազմում է այս անհրաժեշտ գումարի կեսից էլ պակասը՝ 100 մլն դոլար։ Եվս 50 մլն պետք է ներդնի տեղական բանկ, որի մասին որոշումը դեռևս գտնվում է քննարկման փուլում, այսինքն՝ այս պահին նման ներդրում անող բանկ դեռևս չկա։ Եվ չնայած տեղական բանկի անունը որոշված չէ՝ հուշագրի 2.1.3 կետով այդ բանկին արդեն որոշակի պարտավորություններ են վերագրվել։ Բացակայում է նաև մնացած 100 մլն դոլարի աղբյուրը, որը Լիդիանը դեռևս պետք է հայթայթի։ 

Ավելին, նույնիսկ Եվրասիական զարգացման բանկի կողմից տրամադրվելիք 100 մլն դոլարի ներդրման մասին որոշումը վերջնական չէ։ Բանկն առայժմ պատրաստվում է ուսումնասիրություններ անել, որից հետո միայն կկայացնի վարկ տրամադրելու կամ չտրամադրելու մասին որոշումը։ 

Հիշեցնենք նաև, որ օրերս «Չաարատ Գոլդ» ընկերությունը դադարեցրեց «Լիդիան Արմենիայի» ակտիվների գնման բանակցությունները՝ հայտարարելով, որ չի կարողացել համաձայնեցնել ձեռքբերման կառուցվածքը պահանջվող ժամանակահատվածում:


Կառավարության գործելաոճը

Այս ամենի մեջ առավել ցավալին ՀՀ կառավարության հակաժողովրդավարական գործելակերպն է։ Հարցման պատասխանից և հուշագրից իմանում ենք, որ՝

Ա․ Հայաստանի կառավարությունը չի պատրաստվում իրականացնել «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի գործունեության ստուգում և նախագծի ռիսկերի գնահատում (due diligence) Ամուլսարի ոսկու հանքի նախագծին աջակցելուց և դրանում բաժնետեր դառնալուց առաջ: Ստացվում է, որ ներկա կառավարությունը 100%-ով վստահում է նախկին բոլոր կառավարությունների ժամանակ Ամուլսարի ծրագրին տրված դրական եզրակացություններին, փորձաքննություններին և այլ թույլտվություններին, միաժամանակ չի վստահում իր ընտրած ELARD-TRC ընկերությունների մասնագետների եզրակացություններին, որոնց համար պետական բյուջեից ծախսվեց շուրջ կես միլիոն դոլար։

Բ․ Լիդիան Արմենիա ընկերության բաժնետոմսերի 12.5%-ը ստանալու դիմաց, առանց կանոնադրական կապիտալում դրամական ներդրում անելու, Կառավարությունը պարտավորվում է ոչ միայն ապահովել ընկերության անխափան մուտքը ծրագրի բոլոր տարածքները (հարց է առաջանում՝ տեղի դիմադրող բնակչության ոստիկանական ջարդերի՞ միջոցով), այլև աջակցել բոլոր անհրաժեշտ թույլտվությունների և լիցենզիաների տրամադրման, երկարաձգման ու վերսկսման հարցում, ինչպես նաև երաշխիքներ տրամադրել ֆինանսավորող բանկերին ամեն տեսակի ֆորս մաժորային ռիսկերից պաշտպանելու համար, ինչպիսիք են՝ օրինակ, պատերազմները, բնական աղետները, իսկ «Ընդերքի մասին» օրենսգրքի 2022 թ․ փոփոխություններից հետո՝ նաև հանրային դիմադրությունը (բանկերին ֆորս մաժորային իրավիճակներում պետության կողմից երաշխիք, ենթադրաբար՝ հսկայական ֆինանսական փոխհատուցում տրամադրելու այս կետը աշխարհում, թերևս, չլսված բան է)։ 

Հարցեր են առաջանում՝ ի՞նչ կարիք կա հուշագիր ստորագրելու միջոցով, պետական բարձրաստիճան այրերի երաշխավորմամբ որևէ ընկերության կամ ծրագրի աջակցել թույլտվությունների ստացման գործում, եթե այդ ամենի համար գոյություն ունեն լիազոր մարմիններ, որոնց գործունեությունը պարտավոր է համապատասխանել օրենքին և ՀՀ սահմանադրությամբ սահմանված ժողովրդավարական կարգին։ Արդյո՞ք հուշագիրը ստորագրող երաշխավոր այրերը կանխակալ վստահ են, որ պետական լիազոր մարմինները օրենք կխախտեն, ուստի հանձն են առնում «աջակցել» ընկերությանը։ Թե՞ հակառակը, Լիդիանի երաշխավորյալ պետական այրերն, իրենց պաշտոնեական լիազորություններից դուրս գալով, պետք է հրահանգեն օրենքի խախտում հանուն Լիդիանի շահերի սպասարկման։ Երկու դեպքում էլ գործ ունենք «աջակցություն» անվան տակ հովանավորչության ու պետական գործառույթների կանխակալ խափանման, իշխանության երեք թևերի զսպման մեխանիզմը շրջանցելու հետ, ինչը փաստացի հակաօրինական ու հակաժողովրդավարական է։ Առավել ևս, երբ խոսքը մի ընկերության մասին է, որի բաժնետեր է հավակնում դառնալ կառավարությունը, ուստի նման ընկերության, այդ թվում՝ կառավարության գործողությունների նկատմամբ անկախ վերահսկողության կարիքն ավելի է մեծանում, քանի որ շահերի բախման շատ մեծ վտանգ է առկա։ Ի հեճուկս Արդյունաբերող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) տրամաբանությանը՝ կառավարությանը հանքային բիզնեսում բաժնեմաս նվիրաբերելը ինչ-ինչ «երաշխիքների» դիմաց կարծես արմատավորվող պրակտիկա է դառնում (հիշենք 2021-ին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 25%-ի նվիրաբերումը ՀՀ կառավարությանը), չնայած միջազգային պրակտիկայում սա կհամարվեր աղմկահարույց կոռուպցիոն սկանդալ։ 

Գ․ Նմանապես խնդրահարույց է նաև տեղական համայնքներին տարեկան 7 միլիոն դոլարի գումար տրամադրելու մասին հուշագրի կետը։ Առավել ևս երբ խոսքը գնում է նաև այն համայնքների մասին, որոնք հստակորեն դեմ են արտահայտվել մետաղական հանքարդյունաբերությանը։ Հիշենք Ջերմուկ խոշորացված համայնքում 2018 թվականին ստորագրված կոլեկտիվ հանրագիրն ու դրա հիման վրա ավագանու կայացրած որոշումը համայնքում հանքարդյունաբերությունը բացառելու և կանաչ տնտեսություն զարգացնելու մասին։ Ուրեմն ի՞նչ է տարեկան 7 միլիոն դոլար համայնքին հատկացնելու խոստումը, եթե ոչ հանրության դիմադրությունը փողով չեզոքացնելու տակտիկա․ ընդ որում, սա նորություն չէ և լայնորեն կիրառվում է ողջ աշխարհում խոշոր կորպորացիաների կողմից ազդակիր համայնքներում ընդդիմությունը թուլացնելու համար։ Հենց Ամուլսարի ծրագրի հետ կապված նախկին կառավարությունների օրոք նույն մոտեցումը դրսևորվել է Ջերմուկ ազգային պարկի ստեղծման համար խոստացված 5.7 միլիոն դոլարով, Լույս հիմնադրամին և Ջերմուկի զարգացման հիմնադրամին տրված նվիրատվություններով, համայնքների անդամներին բիզնես և այլ դրամաշնորհներ տրամադրելով և այլն։

Հուշագիր ոչնչի մասին

Այնուամենայնիվ, այս հուշագրի կնքումից ամիսներ անց դեռևս առկա չէ ՀՀ կառավարությանը նախատեսված 12.5% մասնաբաժին հատկացնելու մասին պայմանագիրը, ինչպես նաև սահմանված չէ, թե կառավարության ո՛ր մարմինն է իրականացնելու «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ում կառավարության բաժնետոմսերի կառավարումը, ի՛նչ պարտավորություններ է ստանձնելու կառավարությունը որպես բաժնետեր, ի՛նչ վիճակում է հայտնվելու կառավարությունը ընկերության հերթական հնարավոր դեֆոլտի դեպքում և այլ բազմաթիվ հարցեր։ 

Հայտնի չէ, թե հայկական ո՛ր բանկն է տալու համաֆինանսավորումը և որտեղից է ձեռք բերվելու մնացած 100 միլիոնը։ Հայտնի չէ նաև, թե արդյոք Եվրասիական զարգացման բանկը ուսումնասիրություններ կատարելուց հետո ինչ կորոշի վերապահումով խոստացած 100 միլիոնը հատկացնելու մասին։ Եվրասիական զարգացման բանկի մասնակցության պարագայում առաջանում են նաև այլ ռիսկեր մյուս ներդրողների համար, քանի որ գերազանցապես ռուսական կապիտալ ունեցող այս բանկի հետ համագործակցության համար դրանց կարող են սպառնալ արևմտյան պատժամիջոցներ։ 

Այս փաստաթուղթը թերևս լավագույնս ամփոփում է Հուշագրի 3.2 կետը․ «Կողմերը սույնով հաստատում են, որ Հուշագիրը չի հանդիսանում իրավական տեսանկյունից պարտադիր ուժ ունեցող պայմանագիր կամ փաստաթուղթ, որը ստեղծում է իրավական պարտավորություններ կամ նախատեսում է իրավաքաղաքացիական հետևանքներ որևէ օրենքի ուժով։ Այս Հուշագիրը, ինչպես նաև դրա ստորագրումն ու Հուշագրի շրջանակներում ձեռնարկված որևէ գործողություն չի նշանակում և չի ենթադրում փաստական հանգամանքների ընդունում կամ մերժում, կամ էլ Կողմերից որևէ մեկի կողմից որևէ պարտավորության ստանձնում ՀՀ օրենսդրության համաձայն, Կողմերի նկատմամբ կիրառելի այլ իրավունքի և գործող միջազգային իրավունքի իմաստով»։

Ամփոփում

Եռակողմ հուշագիրը իր բովանդակությամբ փուչիկ է և ոչ մի կոնկրետ պարտավորություն չի նախատեսում։ Այն ավելի շուտ տեղավորվում է ՓԻԱՐ ակցիայի տրամաբանության շրջանակներում և, հավանաբար, միտված է օգնելու Լիդիան ընկերությանը հերթական անգամ միջազգային ֆինանսական շուկաներում հանդես գալ շահեկան հայտարարություններով։ Անցյալում կառավարության որոշման շնորհիվ նախագծի նվազած ծախսերի ու գնի հետ կապված Լիդիան ընկերությունը հայտարարություններ էր արել արժեթղթային շուկաներում։

ՀՀ Կառավարության գործելաոճն ու այս հուշագրով ստանձնած, բայց իրավական ուժ չունեցող պարտավորությունները կոռեկտ բառերով հնարավոր չէ մեկնաբանել․ հակառակ հանրության կամքին՝ կառավարությունն իրեն դիրքավորում է մասնավոր ընկերության շահերը պաշտպանողի կողմում, և սա կարծում ենք, լավ հետևանքներ չի ունենա ո՛չ կառավարող կուսակցության, ո՛չ էլ պետության համար։ Հուսանք՝ կգտնվեն խոհեմ մարդիկ, որոնք կբավարարվեն իրավական ուժ չունեցող այս հուշագրով և չեն մտնի կործանարար արկածախնդրության մեջ։

Այն տեղական ու միջազգային պոտենցիալ ներդրողներին, ովքեր գուցե մտածում են, որ Ամուլսարի ծրագրում կարող են գումար ներդնել ու դրա շնորհիվ եկամուտներ ստանալ, առաջարկում ենք զրուցել, փորձի փոխանակում անել մյուս բոլորի հետ, որոնք 2007թ-ից սկսած ներդրումներ են արել այս ծրագրում, քանի որ իրենց էլ նույն ճակատագիրն է սպասվում։

Հայկական բնապահպանական ճակատ կամավորական նախաձեռնություն
Կանաչ Հայաստան ՀԿ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ)ԱՄՆ նախազգուշացնող «մեսիջը»՝ Փաշինյանին, թե լավ բեմադրված շոուՔրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին մեղադրանք է ներկայացվել՝ խուլիգանություն կատարելու համարՄեր Հայաստանի տարածքները նվիրվում են թշնամուն, սա անարդար ու անօրեն որոշում է. Արսեն Գրիգորյան (տեսանյութ) Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա (տեսանյութ)Մհեր Գրիգորյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները Ինչքան պետք ա պիղծ լինեն, եկե՛ք հատիկ-հատիկ ցույց տանք մարդկանց կադաստրի վկայականները. Դանիելյան (տեսանյութ)10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համարՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը. նրան թույլ է տրվել խոսել ընտանիքի հետԱկցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է. ՆԳՆ Քաղաքացիները միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)Հանրապետության հրապարակում ինքնաբուխ բողոքի ակցիա է (տեսանյութ)Գնդապետ Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից և միանգամից եկել Կիրանց (տեսանյութ)Արշակունյաց պողոտայում մեծ խցանում է առաջացել (տեսանյութ)Հայ մարդ, ոտքի՛ ել, տեր կանգնի՛ր քո երկրին․ Կարին Տոնոյան (տեսանյութ)«Մինի վրա մարդ ա տրաքել», «Եթե թուրքը մտնելու ա իմ էրեխուն մորթի, շատերը կտրաքեն». լարված իրավիճակ (տեսանյութ) Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը (տեսանյութ)Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելԱննամուսնե՛ր, կոտորվե՛ք դուք․ Կիրանցում իրավիճակը լարված է․ ինչ է կատարվում այս պահին (տեսանյութ) Միրզոյանը և Սերբիայի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերԿիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոստիկանության պահակակետը (տեսանյութ) Քաղաքացիները փակեցին Կիրանցի կամուրջը (տեսանյութ) Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան Սա միայն Տավուշի խնդիրը չէ, սա համազգային խնդիր է․ Գառնիկ Դանիելյանի ուղերձը՝ Կիրանցից (տեսանյութ) Քաղաքացիները վրան են տեղադրել Կիրանցի կամրջի մոտ (տեսանյութ) Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա ԱՆ–ից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որպեսզի բացահայտեն ականազերծող սակրավորներին և թույլ չտան մուտք գործել տարածք (տեսանյութ)Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Մի ժամանակ «իգնոռ» էին անում, հիմա թեթևակի խոսքից բռնում-տանում են, դա վախի հետևանք է. քաղտեխնոլոգ (տեսանյութ) Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Ով ինչ է ծախում՝ ճանապարհ չենք փակում. վեճ ոստիկանների և քաղաքացիների միջև (տեսանյութ) «Ոտքի՛ քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ են հայտնվել Երևանի տարբեր վարչական շրջաններում (լուսանկարներ) Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն«Ով մտածում է՝ հայկական չի, իրա ․․․»․ Գերասիմ Վարդանյան (տեսանյութ) Մենք հեղափոխություն չենք անում, վարչապետ չենք փոխում, բայց թուրքին մի բերեք մեր տան մեջ. ակցիաՄենք Հայաստանի Հանրապետությունից ոչ մի տարածք էլ չենք տալիս. Տավուշի ոստիկանապետը կրկնում է ՔՊ-ին Օկուպացված Արցախում մինչև 2026-ի վերջ մոտ 40 000 ադրբեջանցի կբնակեցվի«Ինչպես է զինվորականը գետնին փռում ոստիկաններին» Իմ ելույթի մեջ միջազգային իրավունքին չհամապատասխանող որևէ բան չկար․ Սիմոնյանն արձագանքեց ՄատվիենկոյինԱռաջիկա օրերն՝ առանց տեղումների, ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանաՆիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն ՆերսիսյանԿվերանայվի բուհերի ընդունելության գործող կարգը, կներդրվեն ընդունելության նոր մեխանիզմներԷդգար Ղազարյանն ազատ արձակվեցՔննարկվել են Հայաստան-Սիրիա միջխորհրդարանական հարաբերությունների ընդլայնման հեռանկարներըՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Նոյեմբերյանում բերման ենթարկված անձանց տեսակցելուԻրանն ու Ռուսաստանն անվտանգության ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Քննարկվել է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը. ՏԿԵՆ
Ամենադիտված