Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունները համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի մի շարք դրույթների շուրջ. Պետդեպ
Արտաքին ՔաղաքականՎաշինգտոնում կայացած բանակցությունների ընթացքում Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակությունները համաձայնության են եկել պոտենցիալ խաղաղության համաձայնագրի որոշ դրույթների շուրջ։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վեդանտ Պատելը։
«Մեր կարծիքով, անցած շաբաթ տեղի ունեցած քննարկումները կառուցողական էին: Եվ կարծում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունները զգալի առաջընթաց են գրանցել բարդ խնդիրների լուծման գործում: Ինչպես գիտեք, երկու երկրները համաձայնության են եկել որոշ սկզբունքային պայմանների շուրջ, ավելի լավ են հասկանում միմյանց տեսակետները։ Կարծում ենք, որ հավելյալ բարի կամքի, ճկունության և փոխզիջման դեպքում կողմերը կարող են համաձայնության հասնել»,- ասել է Պատելը։
Նրա խոսքով, ԱՄՆ-ն ողջ անհրաժեշտ աջակցությունն է ցուցաբերում Ադրբեջանին ու Հայաստանին։ Առկա տվյալներով, նշել է նա, կողմերը շարունակում են փոխգործակցությունը։