Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է Իսրայելը ներկայումս կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ․ Նեթանյահու Արթուր Դավթյանը դուրս է եկել Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ (տեսանյութ) «Արտաքին ազդեցության» մասին օրենքը համապատասխանում է Մոսկվայի շահերին․ Վրաստանի նախագահ Հաճախորդն իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցին Այս իշխանություններն այս տարիների ընթացքում ավելի շատ ապօրինություններ են արել, քան նախորդ 3-ը միասին. Քոչարյան (տեսանյութ) Անվտանգությո՞ւն, թե կուշտ որովայն. ՔՊ-ականների «առաջարկը»՝ ժողովրդին Կիմ Չեն Ընը երթևեկել է Պուտինի նվիրած ավտոմեքենայով (լուսանկար) «Զգացի, որ էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում». «Ուրալ»-ի վթարից վիրավորված կին Տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ ներկայացվել է Բրյուսելյան հանդիպման վերաբերյալ զեկույց 

Տագնապներով են համակվել հոգիները մեր ժողովրդի զավակների, դժվարին օրեր ենք ապրում․ Վեհափառ

Հայաստան

ՄԵՐ ԽՈՍՔԸ  ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԱՂՈԹՔԻ ԱՌԻԹՈՎ

«Եվ ա՛յս է այն հաղթությունը, որ

հաղթում է աշխարհին՝ մեր հավատը»

(Ա Հովհ. 5.4)։

Սիրելի ժողովուրդ Հայոց,

Հայրական սիրով բերում ենք ձեզ Մեր օրհնությունը և բարեմաղթանքները մայիսի 9-ի՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակի և Շուշիի ազատագրման նվիրական օրվա առիթով:

Այս տոները մեզ համար դարձել են խորհրդանիշը բռնության ու չարի դեմ պայքարի, հայրենի հողի վրա անկախ կյանք կերտելու մաքառումի և ազատատենչ ոգու հաղթության: Քրիստոնյա մեր ժողովուրդը պատմության ընթացքում հաճախ ենթարկվել է արհավիրքների ու նեղությունների, սակայն իր լուսավոր հավատքով ու գալիքի տեսիլքով վեր է հառնել փորձություններից և առ Աստված ապավինությամբ վերահաստատել իր վճռականությունը արժանապատիվ գոյության և հարատևության։ 

Ծանր և դժվարին օրեր ենք ապրում այսօր: Ամենօրյա բռնաճնշումների և նվաստացումների է ենթարկվում շրջափակման մեջ գտնվող Արցախի մեր ժողովուրդը: Նվազ չեն նաև Հայաստանի առջև հառնած սպառնալիքները, տակավին անհանգիստ են սահմանները, լեցուն՝ թշնամու սադրանքներով ու հարձակումների վտանգներով: Հայաստան և Արցախ հայրենի մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները մտահոգություններով ու տագնապներով են համակել հոգիները մեր ժողովրդի զավակների՝ ինչպես հայրենիքում, այնպես և սփյուռքում:

Այս ցավալի իրավիճակում անգամ, երբ կորցրել ենք Շուշին և Արցախ աշխարհի զգալի հատվածը, երբ ունենք հազարավոր զոհեր ու վիրավորներ, բազում գերեվարվածներ ու անհայտ կորածներ, մենք նշում ենք այս օրը՝ համոզումով, որ ամուր և անսասան է մեր ժողովրդի ոգին, անկոտրում՝ ապրելու և արարելու կամքը, և հաստատուն՝ հայրենիքի հանդեպ նվիրումը։ Սիրելիներ, մայիսի 9-ը ոչ միայն արժևորումն է անցյալի հաղթությանց, այլև ամրագրումը հանձնառու պատասխանատվության՝ հավատքով և միասնականությամբ կերտելու մեր գալիք հաղթանակները։ «Եւ ա՛յս է այն հաղթությունը, որ հաղթում է աշխարհին՝ մեր հավատը»,- հաստատում է առաքյալը:

Մենք հավատում ենք մեր ժողովրդի աստվածատուր ուժին՝ պարտությունը վերածելու հաղթանակի, մահը՝ կյանքի, ցավը՝ ուրախության: Հավատում ենք նաև, որ կարող պիտի լինենք մերժել մեզանից վախն ու թերահավատությունը, անտարբերությունն ու հարմարվողականությունը՝ վստահությամբ, որ համազգային ու հայրենական կյանքում պիտի գերակայեն ու հաղթանակեն աստվածասիրությունը, հայրենասիրությունն ու արժանապատվությունը:

Արդ, սիրելի ժողովուրդ հայոց, ապրենք ու գործենք այս գիտակցությամբ և մայիսի 9-ը դիտարկենք ոչ միայն Երկրորդ աշխարհամարտի, արցախյան հերոսամարտի պատմական իրադարձությունների, Շուշիի ազատագրման նշանակալի թվական, այլ որպես առաքելություն, որպես ջանք և կամք՝ ուղղված նոր հաղթանակների ու ձեռքբերումների կերտմանը: Ծառացած մարտահրավերներին հանդիման՝ մեր պարտքն է լինել միասնական և բոլոր հնարավոր միջոցներով ջանքեր գործադրել հանուն մեր պետականության զորացման, Արցախի ինքնիշխանության ու շահերի պաշտպանության։ Հավատքով զորացյալ մնանք, չվհատվենք և չընկրկենք նեղությունների ու դժվարությունների առջև, արթուն պահենք քաջարի նույն ոգին, որ դրսևորվել է մեր ժողովրդի հերոս զավակների կողմից Հայրենական մեծ պատերազմում և Շուշիի ազատագրման օրերին։

Աղոթենք միասնաբար առ Երկնավոր մեր Տերը և հայցենք, որ օրհնի և Իր Սուրբ Աջի հովանու ներքո խաղաղ ու անվտանգ պահպանի Հայաստան և Արցախ հայրենի մեր երկիրը, զորացնի մեզանում հույսն ու լավատեսության ոգին՝ ի սեր հայրենյաց և մեր ժողովրդի բարօր ու լուսավոր գալիքի։

Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ մեզ և ընդ ամենեսեան. ամեն։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է Իսրայելը ներկայումս կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ․ ՆեթանյահուԿադիրովը «սադրանք» է անվանել Չեչնիայի ԱԻՆ ղեկավարի ձերբակալությունը Դաղստանում (տեսանյութ)Արթուր Դավթյանը դուրս է եկել Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ (տեսանյութ) Ադրբեջանի Իլ-76 ինքնաթիռը թռել է Իսրայելի «Օվդա» ավիաբազա (լուսանկար)Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահին «Արտաքին ազդեցության» մասին օրենքը համապատասխանում է Մոսկվայի շահերին․ Վրաստանի նախագահ Քիմ Քարդաշյանը սև բիկինիով ցուցադրել է կազմվածքը (լուսանկարներ)Հաճախորդն իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցինԱյս իշխանություններն այս տարիների ընթացքում ավելի շատ ապօրինություններ են արել, քան նախորդ 3-ը միասին. Քոչարյան (տեսանյութ) Գիտնականները պարզել են, թե ինչպես է առողջ ապրելակերպն ազդում ինտիմ կյանքի վրաԱնվտանգությո՞ւն, թե կուշտ որովայն. ՔՊ-ականների «առաջարկը»՝ ժողովրդինԿիմ Չեն Ընը երթևեկել է Պուտինի նվիրած ավտոմեքենայով (լուսանկար)«Զգացի, որ էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում». «Ուրալ»-ի վթարից վիրավորված կին Տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ ներկայացվել է Բրյուսելյան հանդիպման վերաբերյալ զեկույցԹուրքիայում երկրաշարժի հետևանքով կան ավերվածություններ (տեսանյութ)Ինչ աղետների է հանգեցնելու Փաշինյանի արկածախնդրությունըՄակրոնը հայտնել է Կիև այցելելու իր ծրագրերի մասինԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի հետ կարևորել է ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքները Պետրոս Ղազարյանի հրավերն ընդունված է․ Եսայի քահանա ԱրթենյանՓաշինյանը հայտնել է՝ ինչ է պետք հաջողակ պետություն ունենալու համար (տեսանյութ)«Ժողվարչապետը» տվեց-անցավ բոլորին. Փաշինյանի «կոմպլեքսներն» ու վախերըԵսայի քահանա Արթենյանին վաղը հրավիրում եմ հյուր․ Պետրոս ՂազարյանՔենիայում ուղղաթիռ է կործանվել․ զոհվել է երկրի պաշտպանության ուժերի ղեկավարըՓաշինյանը ՔՊ-ականների հետ նիստ է անցկացնում (տեսանյութ)Արևմուտքի՝ նոր պատերազմի քարտ-բլանշը ԲաքվինՏիմատիին դատի են տվել․ պահանջում են 7 միլիոն ռուբլիՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իրանին և ԻսրայելինԱդրբեջանը քանդել է օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ Ռուբեն ՄելիքյանԹուրքիայում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԿոչ ենք անում ԵԽ–ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJԲրիտանացին փորձել է լազերով կուրացնել ինքնաթիռի օդաչուներին ու հայտնվել է բանտում (տեսանյութ)ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցներըՍամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտում ենք. Ռուբեն Մելիքյան Մեգան Ֆոքսը ցուցադրել է դեմքն առանց դիմահարդարման և շփոթեցրել երկրպագուներինԻրանում հայտարարել են, որ պատրաստ են հարվածել Իսրայելի միջուկային կենտրոններինՄԻԵԴ-ը Կիրկորովին թույլ չի տվել մուտք գործել ԼիտվաՓաշինյանն ու ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահը քննարկել են տարածաշրջանային նշանակության հարցեր ԵՄ–ում արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալունԱդրբեջանի իշխանությունները պետք է գնան որոշակի զիջումների․ ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով համազեկուցողՎաշինգտոնն ու Բրյուսելը ցանկանում են տապալել Վրաստանի ներկայիս իշխանությանը․ Վոլոդին «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքըԲրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել. ԱԳՆ խոսնակԴավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը Կներդրվի գազավորված և չգազավորված ջրերի` նույնականացման միջոցներով դրոշմավորման համակարգԱրտակարգ դեպք՝ Երևանում․ հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրաՉենք հասցնում ոստիկանության բռնություններին անդրադառնալ, բայց Սամվելի դեպքն աննախադեպ է Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համարPorsche-ն ներկայացրել է ավելի քան 15 000 դոլար արժողությամբ էլեկտրական հեծանիվ (լուսանկարներ)
Ամենադիտված