MMA-ի ամերիկացի մարտիկը մահացել է 21 տարեկանում
Սպորտ

Խառը մենամարտերի (MMA) ամերիկուհի մարտիկ Շեյլի Լիփը 21 տարեկանում մահացել է ավտովթարից։ Այս մասին հայտնում է Mirror-ը։
Ոստիկանությունից հայտնել են, որ բախման պահին մարզիկը ամրագոտի կապած չի եղել։ Նշվում է, որ նա եղել է վթարի միակ զոհը։
Մայիսի 20-ին Լիփը պետք է մենամարտեր ԱՄՆ-ի Ignite No Mercy 11-ի շրջանակներում։ Այս մենամարտը պետք է գլխավորեր մրցաշարը։ Իր կարիերայի ընթացքում մարզուհին տարել է երեք հաղթանակ և կրել երկու պարտություն։