ԱԱ․ Հովհաննես Բաչկովի եւ Նարեկ Մանասյանի մրցակիցները կիսաեզրափակիչում
ՍպորտՈւզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ավարտին մոտեցող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում հայտնի են պայքարի մեջ մնացած երկու հայ բռնցքամարտիկների՝ Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովի եւ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանի մրցակիցները կիսաեզրափակիչում։
63,5 կգ քաշային կարգի եզրափակիչի ուղեգրի համար Բաչկովը կմենամարտի Ուզբեկստանի ներկայացուցիչ Ռուսլան Աբդուլաեւի հետ։
92 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Նարեկ Մանասյանի մրցակիցը կլինի Իտալիան ներկայացնող Ազիզ Աբես Մուհիդինեն։
Կիսաեզրափակիչի մենամարտերը տեղի կունենա մայիսի 12-ին։
Բաչկովի եւ Մանասյանի քաշային կարգերի եզրափակիչները մայիսի 13-ին են։