Գրիգոր Մինասյանը Պրոբացիայի ծառայության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավարին Արցախի նախկին նախագահները Երեւան չեն տեղափոխվել Նիկոլի «կուսակցությունների» արևմտասեր ղեկավարները չեն դատապարտում Թուրքիայի հայատյաց քայլերը Երկրորդ փուլ թույլ տալ չի կարելի այս իրավիճակում. Վարդան Ղուկասյան Կրակոցներ Կոտայքում․ հրազենային վնասվածքներով ու դանակահարված հիվանդանոց են տեղափոխվել 4 քաղաքացի Օգնության գումարներով պետք է արցախահայերի համար տներ գնվեն, ոչ թե մարզադահլիճներում տեղավորեն Հրդեհ Արարատյան փողոցում․ տուժածներ չկան Լույս չի լինի Հոկտեմբերի 2-ի աստղագուշակ Հոկտեմբերի 2. Օրվա խորհուրդ 

Թշնամու երեկվա սադրանքը ձախողվել է, և սա տեղի է ունեցել բանակցություններից տառացիորեն երեք օր առաջ. Չալաբյան

Բլոգոսֆերա

Արդեն մեկ ամիս է, որ թշնամու սադրիչ գործողությունների հետևանքով Սոթքի ոսկու հանքը չի աշխատում: Այն Վարդենիսի տարածաշրջանի խոշորագույն գործատուն է, և Հայաստանի Հանրապետության խոշոր հարկատուներից մեկը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Քաղաքական-հասարկական գործիչ Ավետիք Չալաբյանը:
Նա նաեւ նշել է. «Հանքի աշխատանքը վտանգվել է այն պահից, երբ գործող վարչակազմը գրչի մի հարվածով թշնամուն հանձնեց անառիկ Քարավաճառի շրջանը, և թշնամին «զբոսնելով» մտավ հանքի տարածք, վկայակոչելով սովետական տարիների քարտեզները (որոնցով ինքը երբեք սակայն իրեն չի կաշկանդել):

Արդյունքում հանքի տարածքը հայտնվել էր առաջնագծի երկու կողմում, և մեր կողմում մնացած մասը աշխատում էր միայն ռուսական միջամտության շնորհիվ (հանքի ներկա շահագործողը ռուսական ԳեոՊրոՄայնինգ ընկերությունն է): Այժմ, երբ Ռուսաստանը թուլացել և կաշկանդված է Ուկրաինայում մղվող պատերազմով, Ադրբեջանը թերևս խնդիր է դրել ամբողջովին գրավել ոսկեբեր հանքի տարածքը, և այն փոխանցել իր թուրք կամ բրիտանացի հովհանավորներին:
Երեկ այս ուղղությամբ թշնամին արեց հերթական քայլը՝ երկրի ղեկավարների նախատեսվող հանդիպումից ընդամենը երեք օր առաջ, այն փորձեց նախահարձակ գործողություններով սադրանք իրականացնել Սոթքի ուղղությամբ:

Ինչպես մինչ այդ հաճախ է տեղի ունեցել այս հատվածում, թշնամին լուրջ դիմադրություն չի սպասել, և անհարկի ինքնավստահություն է ցուցաբերել: Ի հեճուկս թշնամու ինքնավստահությանը, հայկական կողմը ոչ միայն այս անգամ տեղյակ է եղել պատրաստվող սադրանքի մասին իրականացված հետախուզական գործողությունների շնորհիվ, այլև պատրաստվել է լուրջ դիմադրության:

Արդյունքում, երեկ օրվա առաջին կեսին Սոթքի հատվածում ծանր մարտ է տեղի ունեցել, որտեղ թշնամին օգտագործել է հրետանի և ականանետեր, օդ են հանվել նաև Բայրաքթարները, մեր դիրքերը եղել են ինտենսիվ կրակի տակ: Սակայն մեր զինվորները ոչ միայն չեն ընկրկել, այլև կոշտ հակահարված են հասցրել թշնամուն: Ըստ թշնամական կողմի բաց աղբյուրների, այն տվել է մինչև 5 զոհ, մինչև 20 վիրավոր, շարքից հանվել է 4 միավոր ռազմական տեխնիկա: Հայկական կողմը զոհեր կամ դիրքային կորուստներ չի ունեցել:

Ուշագրավ է նաև, որ թշնամին շտապել է հայտարարել, որ հայկական կողմը իրանական ԱԹՍ-եր է օգտագործել: Մեր ՊՆ-ն հերքել է իրանական ԱԹՍ-երի կիրառումը, բայց չի հերքել, որ սեփական ԱԹՍ-եր է կիրառել: Դեռ դեկտեմբերին ես գրել էի նրա մասին, որ մեր բանակը սկսում է ձեռք բերել հայկական արտադրության ԱԹՍ-եր, և կարծես երեկ նրանք իրենց առաջին հաջող ներդրումն են կատարել թշնամուն սաստելու գործում: Կարևոր դեր է խաղացել նաև մեր կողմից ժամանակակից հետախուզական միջոցների առկայությունը, որը հնարավորություն է տվել ժամանակին տեղորոշել թշնամական տեխնիկայի շարժը, և ճշգրիտ խոցումներ իրականացնել:

Այսպիսով, թշնամու երեկվա սադրանքը ձախողվել է, և սա տեղի է ունեցել բանակցություններից տառացիորեն երեք օր առաջ: Արդյոք դա կբերի նոր էսկալացիայի, թե ընդհակառակը, թշնամին կլռի առժամանակ, դեռ դժվար է ասել՝ բոլոր դեպքերում սա տեղային բախում էր, և չի կարելի նրա արդյուքներից միարժեք ռազմաքաղաքական հետևություններ անել, հաշվի չառնելով նաև տարածաշրջանային ողջ համայնապատկերը՝ մոտալուտ ընտրություները Թուրքիայում, ուկրաինական պատերազմում լարվածության աճը, Իսրայելա-արաբական կտրուկ սրումը, և այլն՝ սրանք բոլորը անմիջական կամ միջնորդավորված կապ ունեն նաև մեզ հետ, և ազդում են թշնամու վարքագծի վրա:

Պետք է արձանագրել սակայն, որ սկսած Տեղ գյուղի դիրքերում տեղի ունեցած միջադեպից, սահմանագծում սկսել է իրավիճակ փոխվել՝ հայկական զինված ուժերը սկսել են կոշտ հակահարված տալ թշնամուն, հրամանատարները տեղում սկսում են իրենց վրա պատասխանատվություն վերցնել թշնամուն սաստելու, իսկ զինվորներն էլ խիզախության նոր օրինակներ են ցույց տալիս: Այս ամենին նպաստում է նաև բանակում հայտնվող նոր հայկական սպառազինությունը, կամավորների և աշխարհազորայինների ակտիվ օժանդակությունը, և մեր հասարակության մեջ աճող գիտակցությունը, որ միայն այս թշնամու գլխովին ջախջախումն է մեզ իրական խաղաղության երաշխիքներ տալու:

Ուստի ամփոփելով ակնարկս, ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել մեր բոլոր այն հրամանատարներին և զինվորներին, որոնք այս օրերին իրենց վրա ծանր պատասխանատվություն են վերցրել պաշտպանելու հայրենիքի սուրբ հողը, և պատվով կատարում են իրենց պարտքը: Սոթքի պաշտպանների երեկվա մարտական սխրանքը պետք է այսօր մեր ողջ ժողովրդին ոգևորի, և ես համոզված եմ, որ հայրենիքի պաշտպանության շուրջ համախմբվելով և միասին պայքարելով, մենք արդեն մոտ ապագայում կարձանագրենք մեր առաջին լուրջ հաղթանակները: Մինչ այդ, արագ ապաքինում եմ ցանկանում մեր վիրավորներին, և անփորձանք ծառայություն մեր բոլոր զինվորներին: Աստված պահապան բոլորին»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Գրիգոր Մինասյանը Պրոբացիայի ծառայության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավարինԱրցախի նախկին նախագահները Երեւան չեն տեղափոխվելՆիկոլի «կուսակցությունների» արևմտասեր ղեկավարները չեն դատապարտում Թուրքիայի հայատյաց քայլերըՀռոմի պապը միջազգային հանրության աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի երկխոսության հորդոր է հղել Երկրորդ փուլ թույլ տալ չի կարելի այս իրավիճակում. Վարդան ՂուկասյանԿրակոցներ Կոտայքում․ հրազենային վնասվածքներով ու դանակահարված հիվանդանոց են տեղափոխվել 4 քաղաքացիՕգնության գումարներով պետք է արցախահայերի համար տներ գնվեն, ոչ թե մարզադահլիճներում տեղավորենԵրևան-Սևան ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Հրդեհ Արարատյան փողոցում․ տուժածներ չկան Լույս չի լինիՀոկտեմբերի 2-ի աստղագուշակՀոկտեմբերի 2. Օրվա խորհուրդՓրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել օձերինՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՄբապեն աշխարհի լավագույն խաղացողն է․ Էնրիկե Ճապոնիայի իշխանությունները կոչ են արել սահմանափակել հազի դեմ միջոցների օգտագործումը Տաարաբտը տեխնիկապես ավելի լավն է, քան Նեյմարը․ Բալոտելլի ԼՂ-ից բռնի տեղահանվել է 100 514 անձ. կառավարությունը շարունակում է նրանց ապահովել կեցության վայրով և անհրաժեշտ պայմաններովԱվտոմեքենան գլորվել է դաշտամիջյան հատված․ կա տուժած Հայաստանի հիվանդանոցներում մեծ թիվ են կազմում ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող ԼՂ-ից տեղահանված անձինք Հանձնվելն ու կոտրվելը դավաճանություն է նահատակների եւ ապրողների նկատմամբ․ Շարմազանով Մեզ բաժին հասած փորձությունը․ փրկարարները Ստեփանակերտում աղոթք են բարձրացրել առ Աստված Մարուքյանը հակադարձել է փորձագետին, որը Արցախից բռնի տեղահանվողներին փախստական չի համարում Ֆրանսիան ուսումնասիրում է Հայաստանի պաշտպանական կարիքները. պաշտպանության նախարար Լեկոռնյու ԵԱՀԿ Մինսկի համանախագահները հանդիպում էին Արցախի ղեկավարության հետ, խոսում էին տեռորիստների հե՞տ, իսկապե՞ս. Օսկանյան Արցախի նախագահը դեռ կմնա Արցախում․ հայտարարություն Բիչախչյանի գոլը նպաստեց «Պոգոնի» հաղթանակին (տեսանյութ) Տարածաշրջանի աշխարհագրության ցանկացած փոփոխություն հանգեցնում է անվտանգության բացակայության. գեներալ Ահմադիանը՝ ՀՀ ԱԽ քարտուղարինՖրանսիայի ԱԳ նախարարը հոկտեմբերի 3-ին կայցելի Հայաստան Վանաձորի բկ-ում լույս աշխարհ է եկել Արցախից բռնի տեղահանված ընտանիքի առաջնեկը, ում ընտանիքը սպասել է 19 տարի 363 արցախցի գտնվում է ՀՀ ԲԿ-ներում, 214-ը՝ պայթյունի հետևանքով, 114-ը՝ ռազմական գործողությունների Արցախից վերջին ավտոբուսը հասավ Գորիս 15 ուղևորներովՆազելի Բաղդասարյանը ներկայացնում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցներին աջակցության աշխատանքների ընթացքըԿյանքի և մահվան հարց է․ Արմեն ԱյվազյանՉհուսահատվե՛ք, չընկրկե՛ք, սատանայի կամքին չհանձնվե՛ք․ Արամ Ա-ն Արցախի զորակցական աղոթք է կատարել Համազգային աղոթքի կապակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից դուրս է բերվել Ս․ Սարգսի մասունքակիր աջը Ադրբեջանը Հայաստանն ամբողջությամբ ներկայացնում է իբրև իրենց պատմական երկիր՝ բացահայտ կեղծիքներով. Արման Թաթոյան Երևան-Սևան ավտոճանապարհին բեռնատար է շրջվել. վարորդը հոսպիտալացվել է Երեք տարի առաջ Վարագա Սուրբ Խաչի օրը սկսվեց 44-օրյա պատերազմը․ այսօր Արցախը հայաթափված է Արևմուտքի համար Ալիևը «լավ» բռնապետ է ու իրեն չեն պատժելու. ադրբեջանագետՏասը հազարից ավելի մարդ է մասնակցում Բրյուսելում ի զորակցություն Լեռնային Ղարաբաղի անցկացվող համաեվրոպական հանրահավաքինԹուրքիայի ՆԳ նախարարը հայտնել Է Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության մասին Անհրաժեշտության դեպքում Հայաստանը պատրաստ է կրկին ավտոբուսներ ուղարկել Լեռնային Ղարաբաղ «Ղարաբաղյան հարցում հաղթեց արդարությունը»․ Էրդողան Սերժանտ Ալենը պատերազմում հերոսաբար մարտնչեց, հերոսի մահով ընկավ 3 տարի առաջ այս օրըՀայոց Հայրապետը Սուրբ Գեղարդով օրհնեց Հայաստան ու Արցախ աշխարհները ԱԽ քարտուղարը Իրանում է․ սպասվում են հանդիպումներ 12 տարեկան տղան մեքենա վարելով ընտանիքին Արցախից տարհանել է Հայաստան Թուրքական ԱԹՍ-ներ արտադրող գործարանը 100 մլն դոլարի ներդրում է անում ՈւկրաինայումԳրում են` մատրաս է պետք, բայց իրենք պետության ոչինչ չեն հայտնել դրա կարիքի մասին, անհրաժեշտ է դիմել
Ամենադիտված