Դժվար է քաղաքակիրթ բառապաշար ընտրել այն դատավորի համար, ով երկարաձգեց գեներալ Գրիգորի Խաչատուրովի կալանավորումը
ԲլոգոսֆերաՇատ դժվար է քաղաքակիրթ բառապաշար ընտրել այն դատավորին բնութագրելու համար, ով քիչ առաջ 3 ամսով երկարաձգեց գեներալ Գրիգորի Խաչատուրովի կալանավորման ժամկետը, ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱԺ Պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Քաղաքական պատվեր իջեցնողից, այսպիսի խայտառակ ապօրինություններ թույլ տվողից դատավորից մինչև թուրք-ադրբեջանական ցանկություններ բավարարողները հավասարապես հանձնողի պիտակ են կրում:
Դավաճանությունը պոզով-պոչով չի լինում. մեկը հող է հանձնում, մեկը ընկերոջն է ծախում, մեկը` սեփական պատիվն ու արժանապատվությունը:
Մարդ ինչ աստիճանի ստորացված պետք է լինի, որ հանուն Նիկոլի քաղաքական որոշում կայացնի: