«Անմշակույթ, տգետ, անգրագետ, անկիրթ». Դավիթ Աֆրիկյանին զայրացրել է Սուպեր Սաքոյի հայտարարությունը
ԲլոգոսֆերաԴերասան Դավիթ Աֆրիկյանը ֆեյսբուքյան գրառմամբ իր զայրույթն է արտահայտել ռեփեր սուպեր Սաքոյի հնչեցրած մտքերի վերաբերյալ։
«Վատը էնա, որ ազգիս 90%-ը այ սենց տգետ, անմշակույթ, անկիրթ, անգրագետա մտածում։ Բա էլ ինչի եք բողոքում հեսա շուտով ձեր սիրած ազգի հետ մուղամ կերգեք !
Թե Բա զուտ զալ ա լցրել Կոմիտասը»,- գրել է Դավիթը։
Հիշեցնենք, որ Հանրային հեռուստաընկերության «Կերպարից դուրս» հաղորդման շրջանակում երգիչ, ռեփեր Սուպեր Սաքոն, խոսելով «մուղամի» մասին, նշել է, թե այն միայն հարևան երկրներինը չէ։