Շառլ Միշելը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանավորվածությունը Վլադիմիր Կազիմիրովի մեծագույն ցանկությունն էր խաղաղության մեջ տեսնել Լեռնային Ղարաբաղը․ Սերժ Սարգսյան Հայաստանից տարածքների հանձման 3-րդ արարը. Փաշինյանի գաղտնի քայլերը ժողովրդի թիկունքում ՃՏՊ Մարալիկ քաղաքի սկզբնամասում․ կան տուժածներ Քաղաքացիները հավաքվում են Ազատության հրապարակում (տեսանյութ) «Հարդքոր» մրցաշարի ժամանակ ամբոխը հարձակվել է Արկադի Օսյապինի վրա (տեսանյութ) Այս ամենը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի Նիկոլն իշխանության է․ Արմեն Աշոտյան Ուկրաինայի քաղաքացիները հոգնել են Ռուսաստանի հետ պատերազմից․ Զելենսկի «Ինձ իմ հողն ա պետք»․ 96-ամյա Լենա տատիկը համագյուղացիների հետ փակել էր միջպետական ճանապարհը Անհետացել է Սամվել Վարդանյանի խոշտանգման ձայնագրությունները 

ԱԺ նախագահը ՀԱՊԿ անդամ երկրներին կոչ է արել առանց կանխակալ քաղաքական նախասիրությունների հստակ դիրքորոշում հայտնել

Քաղաքական

ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կոչ է արել տարածաշրջանի խաղաղությամբ եւ կայունությամբ հետաքրքրված ՀԱՊԿ անդամ բոլոր գործընկերներին, որոնք սերտ հարաբերություններ ունեն Ադրբեջանի հետ, գործուն քայլեր ձեռնարկել միջազգային իրավունքի խախտումները վերացնելու եւ ուժի կիրառումը բացառելու ուղղությամբ:

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 18-ին Մինսկում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին:

ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթը ներկայացվում է ամբողջությամբ.

«Ողջունում եմ բոլորին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում:

Շնորհակալություն եմ հայտնում Վլադիմիր Պավլովիչ Ձեզ եւ մեր բելառուս գործընկերներին ջերմ ընդունելության եւ Վեհաժողովի միջոցառումների կազմակերպման համար:

Ողջունում եմ նաեւ կազմակերպության նոր գլխավոր քարտուղար պարոն Տասմագամբետովին եւ մաղթում նրան արդյունավետ աշխատանք պատասխանատու պաշտոնում:

Գործընկերնե՛ր,

Գոհունակությամբ նշեմ, որ խորհրդարանական վեհաժողովի կողմից շարունակվում են աշխատանքները Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործունեության իրավական ապահովմանն աջակցելու, ազգային խորհրդարանների օրինաստեղծ գործունեության համակարգման վերաբերյալ առաջարկությունների մշակման մասով՝ ուղղված կազմակերպության նպատակների եւ խնդիրների իրականացմանը: Կարիք չկա թվարկել բոլոր մշակված առաջարկությունները, մոդելային օրենքներն ու հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀԱՊԿ գործունեության բոլոր բեւեռներին:

Կարեւոր է նաեւ հասկանալ, թե որքանով ենք մենք ընկալունակ ընդհանուր խնդիրների նկատմամբ: Եվ երբ խոսում ենք մեր աշխատանքի դրական փորձի մասին, պետք է հստակ հիշել, որ փոխադարձ հարգանքը, միմյանց շահերը հաշվի առնելու ձգտումը, կոնսենսուսային մոտեցումների մշակումը, բարդ իրավիճակներում դաշնակիցների աջակցությունը կոնկրետ արդյունքների հասնելու համար այն հիմքն է, որի վրա կառուցված է մեր կազմակերպությունը:

Գործընկերնե՛ր,

Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը տեղի է ունենում մի ժամանակաշրջանում, երբ մենք կանգնած ենք անվտանգության լուրջ սպառնալիքների եւ մարտահրավերների առջեւ: Աշխարհը գտնվում է բարդ աշխարհաքաղաքական իրադարձությունների եւ վերափոխումների խաչմերուկում, որոնք կարող են անդառնալի հետեւանքներ ունենալ շատ երկրների համար: Եվ Հավաքական անվտանգության պատասխանատվության գոտին եւս բացառություն չէ:

Հայտնի է, թե ինչ իրադարձություններ են տեղի ունեցել անցած տարի, եւ այժմ ես կցանկանայի տեղեկատվություն տրամադրել Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակի մասին: Իրավիճակը բավականին լարված է: Չնայած բոլոր պայմանավորվածություններին՝ Ադրբեջանը շարունակում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը սպառնալու քաղաքականությունը, թեժացնում է իրավիճակը Հայաստանի հետ սահմանին, Լեռնային Ղարաբաղում եւ Լաչինի միջանցքում:

5 ամիս Լաչինի միջանցքի ապօրինի կեղծ-բնապահպանական արգելափակումից հետո ապրիլի վերջին Ադրբեջանը դիմեց արդեն Լեռնային Ղարաբաղի պաշտոնական շրջափակմանը: Լաչինի միջանցքում ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում հսկիչ անցակետ տեղադրելու Բաքվի որոշումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության եւ այս տարվա փետրվարին ՄԱԿ-ի Միջազգային դատարանի՝ իրավաբանորեն պարտադիր ուժ ունեցող որոշման կոպիտ խախտում է:

Գրեթե կես տարի Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայեր ապրում են լիակատար շրջափակման, առաջին անհրաժեշտության ապրանքների, դեղորայքի սուր դեֆիցիտի պայմաններում: Ադրբեջանի իշխանությունները ժամանակ առ ժամանակ սահմանափակում են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաների տեղաշարժը եւ միջանցքով հիվանդների տեղափոխումը:

Վերոնշյալի համատեքստում մեզ համար կարեւոր են դաշնակիցների եւ գործընկերների կողմից իրական հասցեական հայտարարություններն ու քայլերը՝ եռակողմ հայտարարության պարտավորություններին համապատասխան Լաչինի միջանցքի գործարկման ռեժիմի վերականգնման եւ միջազգային իրավունքի սկզբունքների համաձայն՝ անվտանգության եւ անօրինական գործողություններից պաշտպանվածության պայմաններում Լեռնային Ղարաբաղի կյանքը կարգավորելու նպատակով:

Գործընկերնե՛ր,

Մենք հետեւում ենք Ադրբեջանի կողմից հայկական հարուստ մշակույթը ոչնչացնելու եւ հայկական ինքնության հետքերը ջնջելու փորձերին: Կարեւոր է նշել, որ ՄԱԿ-ի Միջազգային դատարանը նաեւ հաստատել է հայերի իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու սպառնալիքի առկայությունը ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման միջազգային կոնվենցիայի շրջանակում:

Բաքուն մինչ օրս հրաժարվում է վերադարձնել հայ ռազմագերիներին եւ պատանդ պահվող քաղաքացիական անձանց՝ նրանց դեմ շինծու դատավարություններ անցկացնելով:

Գործընկերնե՛ր,

Անդրադառնամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Մենք բազմիցս հայտարարել ենք խաղաղության պայմանագիր կնքելու եւ տարածքային ամբողջականությունը փոխադարձաբար ճանաչելու Հայաստանի պատրաստակամության մասին: Ադրբեջանը, սակայն, շարունակում է ագրեսիվ դիրքորոշում իրականացնել:

Օրեր առաջ Ադրբեջանի զինված ուժերը հերթական անգամ ականանետերի եւ հրետանու կիրառմամբ կրակ են բացել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի ուղղությամբ, ինչի հետեւանքով կան զոհեր եւ վիրավորներ: Իրավիճակի նման զարգացումն ապացուցում է, որ ադրբեջանական կողմի հրահրած համակարգված սադրանքները միտված են խաթարելու բանակցային ակտիվ գործընթացները՝ Հայաստանի վրա ճնշում գործադրելու նպատակով: Նման բան տեղի ունեցավ նաեւ երեկ:

Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի կողմից վերջին երեք տարիների ընթացքում իրականացված սողացող ռազմական օկուպացիայի մարտավարության եւ լայնածավալ ռազմական գործողությունների հետեւանքով ապօրինաբար օկուպացվել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի շուրջ 150 քառ. կմ, որը ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտի է:

Ցավում ենք, որ մեր կազմակերպությունում այդպես էլ չկա ընդհանուր գնահատական Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի փաստին, որ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքում պահպանվում է ներխուժած ադրբեջանական զինված ուժերի հակաիրավական ներկայությունը: Ադրբեջանի հետ սահմանին ՀԱՊԿ դիտորդական առաքելության համատեքստում ընդգծվել է, որ որպեսզի առաքելությունն արդյունավետ լինի երկրի եւ ամբողջ տարածաշրջանի համար, անհրաժեշտ է հստակեցնել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին: Տարակուսելի է գործընկերների դիրքորոշումների անորոշությունը, երբ կան ագրեսիայի եւ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանների խախտումների անհերքելի փաստեր:

Մեր նախորդ հանդիպման ժամանակ ես գործընկերներին զգուշացրել էի Ադրբեջանի վարած քաղաքականության ապակայունացնող հեռանկարների մասին: Բաքուն արհամարհանք է դրսեւորում միջազգային գործընկերների նկատմամբ, որոնց ներկայությամբ եւ միջնորդությամբ պաշտոնական Բաքուն ճանաչել է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը եւ պարտավորություններ ստանձնել նաեւ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանական Հանրապետության միջեւ սահմանազատման հարցում:

Հարգելի՛ գործընկերներ,

Տարածաշրջանում խաղաղության հաստատումն այն նպատակն է, որը հետապնդում է Հայաստանի Հանրապետությունը: Իսկ տարածաշրջանի կայուն խաղաղության, անվտանգության եւ կայուն զարգացման հիմքը կարող է լինել միայն բաց եւ կառուցողական երկխոսությունը: Անցած տարվանից Հայաստանն ու Թուրքիան սկսել են հարաբերությունների կարգավորման գործընթաց, որի շրջանակում որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերվել, սակայն դեռեւս շոշափելի արդյունքներ չկան, եւ դեռ շատ հարցեր մնում են չլուծված: Մենք կարծում ենք, որ կարգավորման գործընթացը պետք է լինի առանց նախապայմանների:

Ավարտելով ելույթս՝ ցանկանում եմ եւս մեկ անգամ շեշտել դիվանագիտական ջանքեր գործադրելու կարեւորությունը: Կոչ եմ անում այս դահլիճում ներկա տարածաշրջանի խաղաղությամբ եւ կայունությամբ հետաքրքրված բոլոր գործընկերներին, որոնք սերտ հարաբերություններ ունեն Ադրբեջանի հետ, գործուն քայլեր ձեռնարկել միջազգային իրավունքի խախտումները վերացնելու եւ ուժի կիրառումը բացառելու ուղղությամբ: Այս բոլոր մարտահրավերները ՀԱՊԿ անդամ բոլոր պետություններից պահանջում են առկա հարցերը լուծել կազմակերպության ամբողջ գործիքակազմի կիրառման միջոցով, եւ ամենակարեւորը՝ հստակ դիրքորոշումներ հայտնել դրանց վերաբերյալ՝ առանց կանխակալ քաղաքական նախասիրությունների եւ առաջնահերթությունների: Եթե մենք չկարողանանք միասին դա անել, վաղը նման մարտահրավերներ կարող են առաջանալ ՀԱՊԿ անդամներից յուրաքանչյուրի համար:

Տարածաշրջանի խաղաղ զարգացումն այլընտրանք չունի:

Շնորհակալություն ուշադրության համար»,-ասել է ԱԺ նախագահը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Շառլ Միշելը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանավորվածությունը Վլադիմիր Կազիմիրովի մեծագույն ցանկությունն էր խաղաղության մեջ տեսնել Լեռնային Ղարաբաղը․ Սերժ ՍարգսյանՌիհաննան խոստովանել է, որ ամաչում է երիտասարդ տարիներին իր կրծքերը ցուցադրելու համարՀայաստանից տարածքների հանձման 3-րդ արարը. Փաշինյանի գաղտնի քայլերը ժողովրդի թիկունքումՃՏՊ Մարալիկ քաղաքի սկզբնամասում․ կան տուժածներՔաղաքացիները հավաքվում են Ազատության հրապարակում (տեսանյութ) «Հարդքոր» մրցաշարի ժամանակ ամբոխը հարձակվել է Արկադի Օսյապինի վրա (տեսանյութ)Այս ամենը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի Նիկոլն իշխանության է․ Արմեն Աշոտյան Ուկրաինայի քաղաքացիները հոգնել են Ռուսաստանի հետ պատերազմից․ Զելենսկի«Ինձ իմ հողն ա պետք»․ 96-ամյա Լենա տատիկը համագյուղացիների հետ փակել էր միջպետական ճանապարհը Իշխանյանը դիմել է Համասյանին՝ առաջարկում եմ դադարեցնել համերգը, անհամաձայնություն հայտնել Տավուշում տեղի ունեցողի հետ Անհետացել է Սամվել Վարդանյանի խոշտանգման ձայնագրությունները«VAZ»–ը արգելափակվել էր Վեդի գետում․ օգնության են հասել փրկարարները (տեսանյութ)Երուսաղեմի հայերը ոստիկաններին զգուշացրել են` Հայկական թաղամասի վրա հարձակում է լինելու Փաշինյանը եթե ցանկություն ունի, թող ստեղ գա, մենք Մհեր Գրիգորյանին հանդիպելու չենք գնում․ քաղաքացի (տեսանյութ) Ինչպես են ոստիկանները փորձում հեռացնել միջպետական ​​ճանապարհը փակած մեքենաները (տեսանյութ)Աշխարհի գավաթ․ Արթուր Դավթյանը՝ ոսկե մեդալակիր (տեսանյութ) Երկուշաբթի գյուղապետերով Մհեր Գրիգորյանի հետ քննարկելու ենք սահմանի հարցը. Կիրանցի գյուղապետ Քաղաքացիները բացում են միջպետական ճանապարհը․ նրանց խոստացել են հանդիպում փոխվարչապետի հետԳնանք դեպի Խուստուփ, որ զարթնենք թմբիրից ու այդ արթնացումը տարածենք ողջ Հայաստանով․ Տիգրան ՀամասյանՄատով հետս չխոսաս. վիճաբանություն՝ Վահե Ղազարյանի և պահեստազորի գնդապետի միջև (տեսանյութ)Երևան–Թբիլիսի միջպետական ճանապարհն անանցանելի է․ քաղաքացիները պահանջում են չեղարկել միակողմանի զիջումների գործընթացը (տեսանյութ)Իլոն Մասկը հետաձգել է իր այցը Հնդկաստան. Reuters Կիրանցի 96-ամյա բնակչուհին համագյուղացիների հետ վաղ առավոտից փակել է Երեւան-Թբիլիսի ճանապարհը Երևանում և առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպՂարիբաշվիլին հայտնել է՝ որ դեպքում կվերանայվի օտարերկրյա գործակալների մասին աղմկահարույց օրենքըՀայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին ընդառաջ՝ կանցկացվի ավանդական Ջահերով երթըՄիհրան Պողոսյանն ընդվզման կոչ է անում Էս հատվածում տներ կան, որ անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ. Գառնիկ Դանիելյան«Կգամ` ոտնատակ կտամ, 8 ժամ ա կանգնեցրել ես», «Նորմալ խոսա, ի՞նչ ես ասում». լարված վիճակ է ՏավուշումԳեղարքունիքում մեքենան հայտնվել է ձորակում. ընտանիքի անդամները տեղափոխվել են հիվանդանոցՆիկոլի թիկնազորն իրեն կձերբակալի, եթե ակտիվ փողոցային պայքար սկսվի. ՍուրենյանցԲռնցքամարտի ԵԱ․ Արթուր Սահակյանը հաղթել է Եվրոպայի գործող չեմպիոնինԲանակցողը պետք է փոխվի, հակառակ դեպքում սա պատերազմ է ժողովրդի դեմ, Ալիևն իր մարդուն է նշանակելԷս գնդակները թռնու՞մ են, չէ', լավ չեք փչել. Փաշինյանի այցը` Ստեփանավանի դպրոցՊատրաստ ենք աջակցել. Գերմանիայի ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանավորվածության մասին«Կարողանու՞մ եք նայել ժողովրդի աչքերին». լրագրողը՝ ՔՊ-ական Վահե ՂալումյանինՄինչև միջանցք տալը՝ կանվանափոխեն Երևանի թաղամասերի անունները․ ՔՊ-ն մրցույթ կհայտարարիՆաիր Տիկնիզյանը փոխարինման է դուրս եկել «Ռուբին»-ի դեմ խաղում Թուրքիան ողջունել է Հայաստանի տարածքների հանձնումը ԱդրբեջանինՀայրենիքը մաս-մաս վաճառում են․ «Հայաքվեն» կոչ է անում սկսել Կառավարության անվստահության գործընթաց ՈՒՂԻՂ. Պայթյունավտանգ իրավիճակ Ոսկեպար, Բաղանիս, Կիրանց գյուղերում Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունըՓաշինյանը Ալիևի դեսպանի կարգավիճակով սպառնում է հայ ժողովրդին, եթե չանենք կլինի պատերազմ. Սուրենյանց Առանձին թեմա է Մհեր Գրիգորյանը, որն իր վրա վերցրեց պատմական ստորագրությունը, հարցեր կան ուղղված նրանՍուրեն Պապիկյանի կինը հանձնաժողով տվյալներ չի ներկայացրել 2,100,000 դրամ, 17,700 ԱՄՆ դոլար, 2000 եվրո եկամտի վերաբերյալ․ «Հրապարակ»Մի ողջ Արցախի Հանրապետություն քայքայել, հայաթափել է ու ոչ մի բան՝ դեռ իր տեղում է․ 4 գյուղն ի՞նչ է, որ չհանձնի․ ԶաքարյանՎարչապետը Հայաստանի իշխանության որդեգրած խաղաղության օրակարգի հարցում երկու շատ կարևոր իրադարձություն է նշումՍամվել Վարդանյանը հստակ ցույց է տվել վայրը, որտեղ խոշտանգման է ենթարկվել․ փակ տարածք էՄահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակիցը
Ամենադիտված